Այսօր՝ 28 մարտի 2024թ., 00:00
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին Արդյոք Գուրգեն Արսենյանը վայր կդնի մանդատը Լեմկինի ինստիտուտը հանրությանը կոչ է արել համոզել Ալիևի ռեժիմին ազատ արձակել հայ ռազմագերիներին «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի. Ռուսաստանում Իրանի դեսպան ԱԳՆ-ն ցանկանում է փոփոխություններ անել «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում
Հարցում

Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել

Այս գործընթացը տեսնում եմ դատական իշխանության անկախության դեմ ուղղված քայլերի, ոտնձգությունների շարքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցմանն ու նրա լիազորությունների կասեցմանը։

Նա նշեց, որ իրավական տեսակետից այս գործընթացում տեսնում է լուրջ խնդիրներ և՛ բուն քրեադատավարական, և՛ սահմանադրաիրավական իշխանությունների տարանջատման լույսի ներքո։ Օրբելյանն ընդգծեց՝ առանց ԲԴԽ-ի՝դատավորի նկատմամբ չէր կարող հարուցվել որևէ քրեական գործ։

«Այն ծավալով, որով կան հրապարակումներ, մի շարք իրավական խնդիրներ եմ տեսնում։ Ռուբեն Վարդազարյանը, բացի ԲԴԽ նախագահ լինելու հանգամանքից, ունի դատավորի կարգավիճակ, իսկ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը, առանց ԲԴԽ համաձայնության, չէր կարող սկսվել։ Այն ձևակերպումը, թե դա չի առնչվում իր՝ որպես դատավորի գործունեությանը, նույնպես հիմք չէ, որովհետև դա որոշելու իրավասությունը ԲԴԽ-ինն է։ Մինչև գործ հարուցելը՝ պետք է դիմեին ԲԴԽ, ստանային համաձայնությունը, այնուհետև գործընթաց սկսեին։ Ինչքան հասկանում եմ՝ դա տեղի չի ունեցել»,-ասաց փաստաբանը, ապա ևս մեկ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց․

«Կարծես, երբ Վարդազարյանը գտնվել է ՀՔԾ-ում, ԲԴԽ նիստ է հրավիրել, և այն անցկացրել է Գագիկ Ջհանգիրյանը։ Սա խնդրահարույց է, որովհետև քանի դեռ Վարդազարյանի լիազորությունները չէին կասեցվել ԲԴԽ-ի կողմից, նա շարունակում էր մնալ ԲԴԽ նախագահ, հետևաբար նրա գործառույթները որևէ կերպ չէր կարող այլ անձ իրականացնել։ Ըստ տարածված հաղորդագրությունների` ԲԴԽ նախագահի լիազորությունները փաստացի կասեցվել են դեռևս պաշտոնապես կասեցված չլինելու ընթացքում»,-ասաց Օրբելյանը։

Նա ընդգծեց՝ քաղաքական իշխանություններն առնվազն ԱԺ մակարդակով իրենց դժգոհությունը արտահայտել են Վարդազարյանի վերաբերյալ, հետևաբար գործընթացը պետք է դիտարկել նաև այդ լույսի ներքո։

«Չգիտեմ՝ ինչ են մեղսագրել Վարդազարյանին, ինչ արարքի շրջանակներում են այս գործընթացքները սկսել, բայց մի բան փաստ է` առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին երկար ժամանակ իրավապահ մարմինները գործընթացները պարբերաբար խախտում են։ Նշում են՝ անձը, միևնույն է, վատ բան է արել, կապ չունի՝ ինչ, իսկ իրականում դա անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է, բոլոր գործընթացներն ի սկզբանե դառնում են ապօրինի և չեն կարող ունենալ շարունակություն։ Սա չի վերաբերում միայն Վարդազարյանի դեպքին։ Օրինակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ գործ հարուցվեց՝ նրան հեռացնելու ակնկալիքով։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ վերջում տեսնում ենք, որ իրավաբանական գործընթացը խախտումներով է տեղի ունեցել, ինչը, մեղմ ասած, շատ ցավալի է»,-ասաց նա։

Օրբելյանն ընդգծեց, որ շատ մտահոգիչ է ԲԴԽ դերի կտրուկ բարձրացումը՝ վերջին դատական փոփոխությունների փաթեթում։

«Մենք ժամանակին լուրջ աշխատանք ենք տարել, որ ԲԴԽ-ին նախորդած կառույցը՝ Դատարանների նախագահների խորհուրդը, Վճռաբեկ դատարանի նախագահը չունենան հիերարխիկ ազդեցության հնարավորություն։ ԲԴԽ-ն դատավորների տնօրենը չէ, այն մարմին է, որն ապահովում է դատավորների անկախությունն ու արդյունավետությունը, ընդունում է որոշակի ակտեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե ԲԴԽ-ի շուրջ կատարվող գործընթացքները պետք է դիտարկել նաև դրա լիազորությունների ընդլայնման շրջանակներում։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan