Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծ կարծում է, որ Արցախում ապագա կա, թող տղամարդ լինի և հենց վաղը գնա Արցախ. Փաստաբան
Նիկոլ Փաշինյանը ծափահարությունների ներքո, իրեն բնորոշ ամբոխավար ոճով հայտարարում է, թե Արցախում ապագա կա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
Նա նաեւ հավելել է. «Եթե անկեղծ այդպես է կարծում, ապա թող տղամարդ լինի և հենց վաղն իր ուղեկցողներով գնա Արցախ, ինչպես բարի ժամանակներում էր ջրի ճամփա դարձրել՝ որդու ծառայության քողարկված պատրվակով»: