Ալիեւը որոշել է Թուրքիայի նկատմամբ քաղաքականության հետ կապված խորհուրդ տալ Հայաստանի իշխանությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը որոշել է Թուրքիայի նկատմամբ քաղաքականության հետ կապված խորհուրդ տալ Հայաստանի իշխանությանը:
«Առաջին հերթին, ի՞նչ պետք է անի Հայաստանը: Պետք է հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, նորից գրի իր սահմանադրությունը: Նրանք պետք է նոր սահմանադրություն ընդունեն: Կառավարությունը ցանկանում է ամրապնդել իր քաղաքական դիրքերը: Սակայն կարծում եմ, որ կարող եմ լավ խորհուրդ տալ: Թող սահմանադրությունից բացառեն Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները»,-խորհուրդ է տվել Ալիեւը:
Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության: «Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել դժվարություններին՝ կապված հաղորդակցությունների հետ, ապա պետք է դառնա տարանցիկ երկիր: Որքանով ինձ հայտնի է, Թուրքիայի կառավարությունը պատրաստ է: Այդպիսով, գնդակը Հայաստանի կողմում է»,-ասել է նա: