Ինչու այսօր ժամը 17.00-ին պետք է լինենք Բաղրամյան պողոտայում
Այսօր՝ մարտի 9-ին, ժամը 17։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Ինչու պետք է այսօր, ժամը 17-ին լինենք Բաղրամյան պողոտայում: Պատասխանը շատ պարզ է, որ
ա. Օր առաջ վարչապետի պաշտոնից հեռացնենք Հայաստանն աղետի ենթարկած վարչախմբի ղեկավարին
բ. Հազարավոր զոհված տղերքի` Երկնքից մեզ հառած հայացքների ներքո կարողանանք քայլել
գ. Ժամ առաջ սկսենք հայրենիքի վերականգնման գործընթացը
Մենք պետք է հրապարակում լինենք, անկախ նրանից, թե մեզ դուր է գալիս այս կամ այն գործչի ելույթը, թե ոչ, մենք համակրում ենք, թե չենք համակրում հարթակում կանգնած այս կամ այն գործչին:
Մեր տղերքը խրամատում կանգնած չէին մտածում, թե իրենք իրենց այս կամ այն հրամանատարին հարգում են, թե ոչ, այս կամ այն հրամանատարի խոսքն ու վերաբերմունքն իրենց դուր է գալիս, թե ոչ: Մեր տղերքը թշնամու հրթիռների դեմ կանգնեցին, թշնամու դրոնների դեմ կանգնեցին, իրենց ունեցած ամենաթանկը՝ կյանքը տվեցին մեր հայրենիքի համար, իսկ մեզ համար մի՞թե դժվար է մի քանի ժամ կանգնել փողոցում մեր վերաբերմունքն ի ցույց դնելու համար: Հաստատ դժվար չէ:
Իսկ նրանք, ովքեր հանրահավաքին չմասնակցելը բացատրում են նրանով, թե չենք համակրում հարթակում կանգնածներին, ավելի վատն են, ավելի վտանգավոր են, քան նիկոլի բացահայտ փոքրաթիվ աջակիցները:
Գեղամ Նազարյան
Top-News.am