Էրդողանը հանձնարարել է Ղարաբաղում տարած «հաղթանակի» մասին սերիալ նկարել
Էրդողանը հանձնարարել է Ղարաբաղում տարած «հաղթանակի» մասին սերիալ նկարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է նկարահանել սերիալ Ղարաբաղում տարած «հաղթանակի», այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» (որն, իբր, հայերն են կազմակերպել) և Կովկասի իսլամական բանակի մասին: Թուրքիայում գտնվող՝ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը. հաղորդում է Trend-ը:
Ըստ նրա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Թուրքիան, Ադրբեջանի հետ նախագծեր է իրականացնում մի շարք ֆիլմեր նկարահանելու համար: