Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարճաժամկետ բնույթ կկրի

Այս թեմայով
- իկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չեն աշխատում. Տիգրան Աբրահամյան
- Տարածաշրջանային սպառնալիքները նոր՝ ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում. Տիգրան Աբրահամյան. (տեսանյութ)
- Չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական
- Փաստորեն, Ադրբեջանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում եռակողմ հայտարարության 8-րդ, այլ նաև նույն հայտարարության 6-րդ կետով.
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի կամ չէր հանձնարարել վարչական ռեսուրսների ողջ հնարավորություններն օգտագործելով 15-20 հզ մարդու ներկայությունը Հանրապետության հրապարակում ապահովելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Արդյո՞ք Փաշինյանը տեղյակ է, որ «մասովկան» ապահովվել է մեծ ճիգերի գնով՝ նույնիսկ տարբեր պաշտոնյաների ծառայողական մեքենաները որպես հավաքի վայր մարդկանց տեղափոխելու միջոց օգտագործելով։
Արդյո՞ք Փաշինյանը չգիտի կամ չի հիշում, թե քաղաքական ինչպիսի իրավիճակում է իշխանությունը ստիպված դիմում նման քայլերի։ Կարծում եմ՝ գիտի։
Գիտի, բայց գնում է նման քայլերի, որովհետև այլ ճանապարհ այլևս չի մնացել։ Քաղաքական պարտիան ավարտվել է, բայց Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս՝ դրանով խաղը տեղափոխում ոչ քաղաքական հարթություն։
Ոչ քաղաքական քայլերով իշխանություն պահելը կարող է միայն կարճաժամկետ բնույթ կրել։ Փաշինյանը կամ արագ կվերադառնա քաղաքական դաշտ՝ համապատասխան եզրահանգմամբ կամ երկիրը վերջնականապես կկորցնենք»,- գրել է նա: