Ձեռքերդ հեռո՛ւ ԳՇ պետից․ Պահեստազորի գնդապետը՝ Փաշինյանին
Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ պահեստազորի գնդապետ Սյունիքից։
«Սյունյաց աշխարհը հայոց բանակի կողքին է։ Չկարողացա անտարբեր մնալ վարչապետի վերջին հայտարարություններին, եկել եմ ասելու՝ վարչապետ, ձեռքերդ հեռու ԶՈւ ԳՇ պետից։ Դուք գիտեք ի՞նչ է նշանակում օպերացիաներ պլանավորել, զորքեր կառավարել»,- իր ելույթում ասաց պահեստազորի գնդապետը։
Նա կոչ արեց իր մարտական ընկերներին, պահեստազորի սպաների կանգնել Օնիկ Գասպարյանի, հայոց բանակի կողքին։