Նաիրա Զոհրաբյան. Արայի՛կ, զբաղվի՛ր քո գործերով
Հայաստանում իր անհասկանալի ակտիվության հետ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին կոչ եմ անում զբաղվել Արցախի խնդիրներով: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Արայի՛կ, զբաղվի՛ր քո գործերով, այլ ոչ թե Հայաստանի ներքաղաքական խնդիրներով: Կարծում եմ՝ դու եւ Նիկոլը պայմանավորվել եք Արցախի հանձնման մասին: Դու եւս պատասխանատու ես»,-նշեց նա:
Պատգամավորը հավելեց, որ պատասխանատու են նաեւ նրանք, ովքեր եղել են բունկերում եւ չեն ասել Աննա Հակոբյանին, որ ինքը գաղտնի տեղեկության նկատմամբ հասանելիություն չունի:
Հիշեցնենք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ակտիվացումից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության անհապաղ հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի հայտարարությունից անմիջապես հետո Արցախի նախագահը ժամանեց Երեւան եւ այստեղ ակտիվ հանդիպումներ է անցկացնում: