Mercedes-ը տապալել է «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայրենիքի» դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյուներից մեկին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Կինո Հայրենիքի» աշխատակիցները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մինչ բժիշկների ժամանումը «Կինո Հայրենիքի» աշխատակիցները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, որից հետո բժիշկները նրան արդեն տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Շտապօգնության բժիշկները հայտնեցին, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի ուշ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է: