Վրաստանը բացում է Հայաստանի հետ օդային սահմանը
Ինչպես հաղորդում է «Sputnik-Վրաստանը»-ը, Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պարզեցրել է Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների մուտքը երկիր:
«Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ռուսաստանը եւ Բելառուսն համալրել են այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան մուտք գործել Վրաստան ՊՇՌ թեստով: Ցամաքային սահմաններին մենք շարունակում ենք պահպանել ներկայիս ռեժիմը»,- հայտնեց Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մուտք գործել միայն լիարժեք պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում: