Այսօր՝ 18 ապրիլի 2021թ., 00:00
Ավստրալիայում դինգո շունը հարձակվել է երեխայի վրա Թուրքիայի նախագահը կրկին բողոքել է Հունաստանից. Աթենքն իրավունք չունի գլխավոր մուֆթի նշանակել «Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ վերջնական համազգային ստորացման Ալիեւն իրականացնում է պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզ. Արման Թաթոյան Իրանը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,4 միլիոն չափաբաժին ներմուծել Բրիտանիան նավեր կուղարկի դեպի Սեւ ծով Վաշինգտոն նահանգը 2030 թվականից կարգելի բենզինով մեքենաները Հերոս զինվորի ծնողների արժանապատիվ պահվածք «Ամերիաբանկը» հերքում է խորհրդի նախագահի ձերբակալման վերաբերյալ տեղեկությունը Չեխիան կարող է թույլ չտալ Ռուսաստանին մասնակցել ԱԷԿ-ի կառուցման մրցույթին ԱԴԾ-ն հայտարարել է Մինսկում ռազմական հեղաշրջումը խափանելու մասին Մեկ շաբաթվա ընթացքում Իլոն Մասկն իր կարողությունը 12,8 միլիարդ դոլարով ավելացրել է Իրանում գոհ են Վիեննայում բանակցությունների ընթացքով Իտալիայի ՆԳ նախկին նախարարին միգրանտների գործով կդատեն Զախարովան արձագանքել է Չեխիայից ռուս դիվանագետների արտաքսմանը Օրվա հանդիպումների անոնս Լուկաշենկոն հայտարարել է իր եւ իր որդիներ վրա նախապատրաստվող մահափորձի մասին ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության Սոցաջակցության տարածքային բաժինները ապրիլի 1-ից լուծարվել են. փորձում են նախկիններից ազատվել եւ յուրայիններին ընդունել «Ամերիաբանկի» խորհրդի նախագահը դուրս եկավ ԱԱԾ-ից Միքայել Մինասյան. Ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությանը կմոտեցնի դավաճանին Նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրենքը, բայց և չի դիմելու ՍԴ․ հայտարարություն Նիկոլի ուղիղ հրահանգով ձերբակալվել է «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը ՀԿԵ-ն կրճատել է աշխատակիցների աշխատաժամերը՝ պայմանավորված եկամուտների կրճատմամբ Ֆրանսիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո թրոմբոզի պատճառով 8 մարդ է մահացել իկոլին հաղթելու համար պետք է ոչ համաչափ գործողություններ իրականացնել, մնացած գործիքները չեն աշխատում. Տիգրան Աբրահամյան Իշխանական պատգամավորների համար «քաստինգ» է հայտարարված․ ով ավելի լավ կքծնի Փաշինյանին Քաղաքական իշխանությունն անցել է գործի․ անհնազանդներին հեռացնում է ճանապարհից ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանը ծանր «մարտեր» են սպասվում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են Նիկոլ Փաշինյանը ճանապարհ է հարթում Ադրբեջանի համար Ցանկացած հասարակությունում կան հիստերիկներ ու հոգեկան հիվանդներ, սակայն նրանք բուժվում են համապատասխան հաստատություններում Փաշինյանը սեփական նեղ, ճղճիմ նպատակների համար հրահանգել է հրապարակել պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ Տրանսգենդեր, հայտնի պոռնոաստղ. Ովքեր են մտադիր առաջադրվելու Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում Նոր Հայաստանի ոսկե ձվերը նիկո՝լ, որքա՞ն ես դեռ գոյությունդ այսպես անպատվաբեր քարշ տալու 1 տարում` շուրջ 10 միլիոն ռուբլի. Կրեմլը հրապարակել է Պուտինի եկամտի հայտարարագիրը Քանի՞ հոգի կհասցնի պատվաստվել մինչև մայիսի 31-ը, և որքա՞ն գումար կընկնի ջուրը ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսին Նավթի գները նվազել են Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ չի կարող լինել Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ ապարդյուն են ավարտվել Աղբյուր․ Նեյմարը կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնի են նոր պայմանագրի մանրամասները Դիտեք ֆուտբոլ եւ կտրվեք դժգույն իրականությունից Իտալիայի վարչապետը շարունակում է պնդել, որ Էրդողանը բռնապետ է The National Interest-ն Ալիևին համեմատել է Սադամ Հուսեյնի հետ Սիրո, դավաճանության, հույսի ու հավատի մասին. կայացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ) Ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի 10-ին փակ նիստում. Հրանտ Բագրատյանը բացահայտում է արել ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 193 զինծառայողների անուն նիկոլը երբեք չի ստում, չի խաբում եւ բանսարկությամբ չի զբաղվում Պետք է պարզել ինչու ընդհատվեց գերեվարված շիրակցիների վերադարձի գործընթացը եւ ոչ թե ծնողներին ասել՝ դիմեք ՌԴ-ի դեսպանին. Արցախի նախագահի ներկայացուցիչ. «Փաստինֆո» Բագրատյան. Փաշինյանը կրկին նենգաբար խաբում է Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ Նրանք ստրկատիրոջ մոտ ցուցակում առավել բարձր ստրուկի տեղի համար են պայքարում․ Արփինե Հովհաննիսյան ՀՀ պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի օրոք աճել է 2 մլրդ 18 մլն դոլարով Երկու տգետ֊քայլիստ` երկուսն էլ մի խելքի «Հրապարակված փաստաթղթերի մեծ մասը փակ է, երևում են միայն մի քանի առանձին նախադասություններ». Վահագն Մխոյան «Տեսանյութի վերջին հատվածը՝ որպես բոնուս Փաշինյանի համար, որպեսզի կողքից նայի ինքն իրեն ու հասկանա․․․» «Հայ մայրերի ուղերձն աշխարհին․․․». «Հայ ասպետ» ԿԲՀ և «Որդուս» ՀԿ Պապիկյան, դու քո երեք մետրանոց պարսպի ու երեք հարյուր գլուխ ոչխարների մասին պատմիր Օնիկ Գասպարյանը պահանջում է ստեղծել 44-օրյա պատերազմի քննիչ հանջնաժողով Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել նիկոլն ու իր ուսապարկերն ընդդեմ բանակի Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի. տնտեսագետ Միանգամից պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը 2020թ. իր ծրագիրը կատարել է 75%-ով. մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ Ռուսաստանի Դաշնությունն է «Աշխատասենյակում եմ, հավաքում եմ այն անձնական իրերս, որոնք կասեցման ընթացքում կարող են ինձ պետք գալ». Ռուբեն Վարդազարյան Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմինները արդեն պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․ Արամ Վարդևանյան «Նիկոլը դուրս է գալիս մարդամեջ»․ Աղասի Ենոքյան «Իրական «մեղավորներն» ու «արդարները» շարունակելու են մնալ անհայտ, քանի դեռ երկրի գլուխ կանգնած է թիվ մեկ մեղավորը…». Սենոր Հասրաթյան Նախքան այդպիսի հայտարարություններ անելը Բելառուսը պետք է համաձայնության գար ՌԴ-ի և Հայաստանի հետ. Журналистская правда-ն` Լուկաշենկոյի` Բաքու կատարած այցի մասին Ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի Խնդրի լուծման գլխավոր դերակատարը պետք է լինի ԵԱՀԿ ՄԽ-ն. Լեհաստանի դեսպանը՝ գերիների վերադարձի մասին Եթե Ռուսաստանի քաղաքականությունը չլիներ այսպիսին, միգուցե մենք տեսնեինք Ստեփանակերտի գրոհ կամ թուրքական ներխուժում Գյումրիի կողմից․ Մարկեդոնով «Մտքի պայծառացո՞ւմ, թե՞ պարզապես ընտրություններից առաջ «սիրախաղ» ընտրողների հետ». Политическое Oбозрение-ն` Փաշինյանի հայտարարության մասին Ամոթ մեզ բոլորիս. իրականում գործ ունենք դատական իշխանության վերջնական ջախջախման հետ. Ավետիք Իշխանյան «Եթե սկսել է սեփական կետից, ապա ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի բան ժառանգել եմ ինչ-որ մեկից»․ Սուրեն Սարգսյան «Իշխանությունների նպատակը ոչ թե քաղաքացիներին մոլախաղերից զերծ պահելն է, այլ լրատվամիջոցներին խեղդելը». Վարդան Արամյան ԱԱԾ-ում Աննա Վարդապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասեցրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը
Հարցում

Դեպի ՌԴ ավիատոմսերի գների կտրուկ բարձրացման հարցով ՏՄՊՊՀ–ն պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին․ Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է դեպի ՌԴ ավիատոսմերի գների կտրուկ բարձրացման։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստան-Ռուսաստան ավիատոմսերի գների բարձրացման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքների հետ, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։

ՏՄՊՊՀ-ի այս ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հերթական անգամ գործ ունենք լիազոր մարմնի անգործության հետ։ Նախ, Հանձնաժողովը պարտավոր էր ամբողջական ուսումնասիրել ավիատոմսերի շուկան՝ հաշվի առնելով, որ այս շուկայում գործում են մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ավիափոխադրողներ, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգային փոխադրողների ստեղծման և կայացման վրա։

ՏՄՊՊՀ-ն հայտարարում է, որ չի կարող վերահսկել ռուսական ավիաընկերությունների գործունեությունը։ Այն դեպքում, երբ մեր օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում այդ ավիաընկերությունների նկատմամբ ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու համար։ Մասնավորապես՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՏՄՊՊՀ-ն ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Չդիմելը չի կարող պատճառաբանվել նրանով, որ նախկինում դիմել են ու արդյունք չեն ունեցել։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է և ունի բոլոր մեխանիզմները ռուսական ավիաընկերությունների չհիմնավորված գների բարձրացման դեմ բողոք ներկայացնելու համար՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ դատարան դիմելու։

ՏՄՊՊՀ-ն չհիմնավորված պնդում է, որ օտարերկրյա խոշոր ավիաընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերը գրեթե զուրկ են մարդկային ազդեցության գործոններից։ Տպավորություն է ստեղծվում ՏՄՊՊՀ-ն կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում այդ համակարգերը (օրինակ՝ Amadeus Air), կամ, պարզապես գործը «ցրում է» իր վրայից։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ ցանկացած ավտոմատացված ծրագիր գործում է մարդու՝ այս դեպքում ավիաընկերության կողմից տրված պարամետրերի հիման վրա, և ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել դրանք։ Իսկ ինչ վերաբերում է ավիաընկերությունների կողմից սահմանվող ավիատոմսերի ենթադասերի (Class) սակագներին, ապա դրանց հարաբերակցությունը ևս ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ վերանայել։ Դարձյալ բավարար հիմնավորված չէ այն պնդումը, որ էժան տոմսերի նկատմամբ բարձր պահանջարկի արդյունքում է ավիատոմսերի գների բարձրացումը։ Խիստ կասկածելի է, որ այս կարճ ժամանակահատվածում Հանձնաժողովը հասցրել է ուսումնասիրել նախկինում և ներկայում Երևան-Մոսկվա թռնող A320 բոլորի ինքնաթիռի 140 նստատեղերի ենթադասերի հարաբերակցությունը փոփոխվել է, թե ոչ։ Իսկ ինքնաթիռի բիզնես կլասի տեղերը չէին կարող փետրվարին, օրինակ՝ կրկնակի ավելանալ։

Ամփոփելով՝ ընդգծեմ, որ ՏՄՊՊՀ-ն ունի բոլոր գործիքները ավիատոմսերի շուկայում մրցակցային խնդիրները բացահայտելու, վերահսկելու և պատժելու համար։ Տարիներ շարունակ այս ոլորտում օտարերկրյա ընկերությունները մեծ հարված են հասցրել հայկական ավիաընկերություններին՝ կտրուկ իջեցնելով, իսկ որոշ ժամանակ անց մի քանի անգամ ավել բարձրացրելով ավիատոմսերի արժեքները՝ արդյունքում սնանկացնելով հայկական ընկերություններին։ Իսկ ոլորտի պատասխանատուները, փոխարենը լուծելու այս խնդիրները, կանաչ լույս են վառել էժան ավիատոմսով շուկա «ներխուժող» լոուքոստերների կամ խոշոր խաղացողների համար՝ հետին պլան մղելով հզոր ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan