Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման
ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման, նա մի քանի անգամ բարձրացրել է գույքահարկը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Խոսքը Լենա Նազարյանի ամուսնու (Նարեկ Բաբայանի-խմբ.) մասին է»,-ասաց նա:
Նշենք, որ Նարեկ Բաբայանը զբաղեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը:
Փորձագետը՝ դիմելով էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին, խնդրեց ցույց տալ գոնե մեկ ֆերմերի, ով անձամբ անտոկոս վարկ է ստացել:
«Դա բլեֆ է»,-հավելեց փորձագետը: