Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան
Հարցում

Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված հեռանկարներին և այդ համատեքստում երկկողմ քաղաքական հարաբերություններին, նշեց, որ հունվարի 1-ից այլևս թուրքական ապրանքների մուտքը Հայաստան արգելվել է և փորձ է կատարվում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։

«Իրականում, որքանով կարելի է ենթադրել, այդ այցը միտված է Իրանի հետ ստեղծելու տնտեսական համագործակցության որոշակի տիրույթ այն ոլորտում, որտեղ մեր երկրում հիմնականում գերակայում էին թուրքական ապրանքները։ Չգիտեմ, որքանով կհաջողվի այդ այցը, սակայն դատելով ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, հիմնական խնդիրը կարծես թե ոչ թե հարցերի լուծումն է, այլ հարցերի լուծման պատրանք ստեղծելը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատելու տնտեսական լայն դաշտ ունի, և դա չի սահմանափակվում միայն առևտրային հարաբերություններով կամ թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հանգամանքով։

«Խոսքը վերաբերում է ավելի հեռագնա ծրագրերին։ Ես շատ կցանկանայի, որ խոսվեր Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, դրա մասին բացարձակ լռություն է հայկական կողմում։ Այն չափազանց կարևոր է, հաշվի առնելով ոչ միայն տնտեսական կողմը, այլև դրա նշանակությունը քաղաքական իմաստով, հաշվի առնելով նաև Սյունիքի շուրջ ընթացող վերջին զարգացումները։

Ուստի, եթե խոսքը վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ կան առաջնահերթություններ, որոնցից մեկը պետք է լինի հաղորդակցության ուղիների զարգացումը Սյունիքի տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը։ Առաջնահերթություններից հաջորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին, այդ ոլորտում պետք է կրկին զարգացնենք հարաբերությունները, այդ առաջնահերթությունների թվում է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Հիմա որքանով են այս առաջնահերթությունները գիտակցվում և տեղ գտնում այսօր իրենց իշխանություն համարողների օրակարգում՝ դժվար է ասել»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ հունվարի 11-ին արդեն ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ ճանապարհների ապաշրջափակման մասին, հիմա իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կարող է կյանքի կոչել հայ-իրանական երկաթգծի վերաբերյալ ծրագիրը, հույսը չդնելով Նախիջևանի երկաթգծի վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ դրա մասին վերջին երեք տարիների ընթացքում որևէ անգամ իշխանությունների կողմից խոսք չի հնչել։

«Սա դուրս է մնացել մեր քարոզչական օրակարգից, և կարծում եմ՝ այս պայմաներում, այս իշխանությունների օրոք նման հեռագնա ծրագրերի մասին խոսելը տեղին չի լինի, որովհետև, ըստ էության, նրանք ապրում են այսօրեական ռեժիմով, որը ցավալի է, բայց փաստ է։ Հետևաբար՝ կարծում եմ՝ այս ծրագիրն օրակարգից դուրս է եկել։ Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա այստեղ կան Իրանի հետ չափազանց կարևոր անելիքներ։ Իրանական կողմի հետ պետք է հստակորեն սահմանենք կարևոր օրակարգ, դա Սյունիքի տարածաշրջանի արդիականության պահպանումն է հայ-իրանական տնտեսական, քաղաքական բոլոր տիպի հարաբերություններում։ Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ, ինչը չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից։ Ուստի երկկողմ օրակարգի շրջանակներում այս խնդիրը պետք է հստակորեն արծարծվի։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ խնդիրների լուծման ունակություններին կամ օրակարգը պահելուն, ապա անկեղծ չեմ հավատում, որ դա նրանք կանեն, բնական է, որ այս բոլոր օրակարգերը պետք է թարմացվեն»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan