Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կհանդիպի ցավոտ պատասխանի․ Ռաիսի Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով
Հարցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ամիսներ առաջ անդրադառնալով Կառավարությանը փոխանցված միջոցներին, հորդորել էր սպասել Ֆինանսների նախարարության հաշվետվությանը, ապա վստահեցրել՝ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են, իսկ նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։

«Մենք փորձելու ենք դա անել որքան հնարավոր է արագ, որպեսզի որևէ կասկածի տեղիք ուղղակի չտանք։ Հիմնադրամի՝ պետությանը տված աջակցության շնորհիվ, ինչպես ես հասկանում եմ, պետական բյուջեում հնարավոր է եղել անել տեղաբաշխումներ։ Եվ մեր հայրենակիցներն օգնել են պահել սոցիալական և առողջապահական համակարգերը, որոնք այդքան կարևոր գործունեություն էին ծավալում հենց պատերազմի ժամանակ»,- նշել էր Արշամյանը։

52 միլիարդ 703 միլիոն դրամի ոդիսականը, սակայն, այսքանով չավարտվեց. «Requiem / 6. ՓՈՂԵՐ» տեսանյութում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադառնալով այս գումարին՝ նշել էր, որ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով։

«9 որոշումներից ոչ մեկը չի ուղարկվել հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին և Արկադի Ղուկասյանին»,- հավելել էր Մինասյանը, ապա նաև ասել, որ 9 որոշումներից 7-ի բնօրինակները կորել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ և գտնվում են Հայկակ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը:

Սա էլ դեռ վերջը չէ. ըստ որոշ տեղեկությունների՝ հիշյալ գումարի մի մասը, որը եղել է ԱՄՆ դոլարով, ծառայել է արտարժույթի փոխարժեքի կայունացման նպատակին:

Նկատենք՝ ամիսներ շարունակ Հայաստանում դրամի փոխարժեքի տատանումը վերահսկելիության սահմաններում պահելու համար Կենտրոնական Բանկն ակտիվորեն ինտերվենցիաներ է իրականացնում դրամի փոխարժեքը պահելու համար՝ վաճառելով արժույթը պահուստներից:

Այսպիսով, ըստ լուրերի, հիմնադրամի միջոցներով «ինտերվենցիաները» կազմել են շուրջ 50 մլն դոլար:

Հավելենք, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 52 մլրդ 700 մլն դրամ կամ 107 միլիոն դոլար էր տվել կառավարությանը, Սփյուռքի տարբեր շրջանակներ բարձրաձայնեցին հիմնադրամի գործունեության հանդեպ իրենց անվստահությունը: Պարզվում է, սակայն, այդ գումարն օգտագործվել է ոչ միայն պետբյուջեի ճեղքերը լցնելու համար, այլև՝ կառավարությանը մերձ բանկերով դրանից 50 միլիոն դոլարը ներարկվել է վալյուտային շուկա՝ դրամի փոխարժեքը պահպանելու համար: Առաջացած միջոցներն էլ վերադարձվել են պետբյուջե և Կենտրոնական բանկ՝ միանգամից լուծելով երկու հարց:

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan