Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ
Գիտնականները նշել են թոքերի եւ ստամոքսի քաղցկեղի անսպասելի ախտանիշ:
Ինչպես հայտնում է Express-ը, ափերի մեջ քորը, սպիները եւ ելուստները կարող են վտանգավոր հիվանդության նշան լինել:
Գիտնականների խոսքով՝ ափերի սպիների դեպքերի 90 տոկոսը կապված է ներքին չարորակ նորագոյացությունների, մասնավորապես, ստամոքսի կամ թոքերի քաղցկեղի հետ:
Մասնագետները զգուշացնում են, որ ձեռքերի վրա անսովոր փոփոխությունների ի հայտ գալուն պես պետք է անհապաղ դիմել բուժօգնության:
Հիշեցնենք, որ թեւատակերում ելուստները կամ ուռած հատվածները կարող են թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել: Այդ հիվանդությունները կարելի է բացահայտել նաեւ ծիծաղի միջոցով: