Չփոխելով Քոչարյանի խափանման միջոցը կարծես մեսիջ էին հղում, որ հանձնելու են Արցախն ու Շուշին. Արամ Հարությունյան
Դեռ 2020 թվականի մայիսի 8-ին, ես դատարանի մոտ հայտարարեցի, որ դատում են Շուշին ազատագրողներին: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:
«Իրենք հատուկ չփոխելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, կարծես հատուկ մեսիջ էին հղում հասարակությանը, որ հանձնելու ենք Արցախն ու Շուշին: Այն, որ դատախազը շատ հուզվել էր, որ իրեն ասվել էր, որ Շուշին հանձնողներից մեկն ինքն է, ասեմ, որ ոչ միայն ինքը, այլեւ Սասուն Խաչատրյանը, Արթուր Դավթյանը, եւ այդ երկու լաչառ դատախազները իրենք նպաստել են, որ Շուշին հանձնեն։ Իրենք նպաստելով, որ դատեն Շուշին ազատագրողներին, ըստ էության, իրենք են դա արել»,- հայտարարեց Արամ Հարությունյանը:
Նա հավելեց, որ Ադրբեջանի գլխավոր դատախազի երազանքը կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ու Յուրի Խաչատուրովին դատեր. «Բայց իրենք երազներում էլ դա չէին տեսնի, բայց էս մարդիկ դա արեցին: Դուք հայրենիք չունեք»:
Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, բայց խնդիրն այն է, որ ոչ մի երկիր իրեն անվտանգության երաշխիք չի տալիս: