Շնորհակալություն խնջույքների համար, Վիգեն Ստեփանյան
Լուսինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարոնյան-Լեո խաչմերուկի մեր բակում ամենահետաքրքիր բաներից մեկը Վիգեն Ստեփանյանենց տան խնջույքներն էին: Երեկոյան հավաքվում էին դերասան-ռեժիսորները ու եթե եղանակը տաք էր լինում՝ մինչև լուսաբաց բաց պատուհաններից սիրուն հայկական երգեր, ռուսական ռոմանսներ ու Բիթլզ էր լսում ամբողջ բակը:
Ոչ մեկի մտքով չէր անցնում ասել՝ թողեք քնենք. որակով,սիրուն, բնական համերգ էր. դերասանները երգիչներից լավ են երգում, երգում են,չեն կատարում: Վիգեն Ստեփանյանենց բաց պատուհաններից հենց ժամը 19.00-ի կողմերը աշխուժություն էր լսվում,ուրեմն գիշերը հրաշալի համերգ էինք լսելու:
Շնորհակալություն խնջույքների համար, որոնց ակամա մասնակցում էինք սիրով, սիրելի համերգների համար, որ մեր բաց պատշգամբների մահճակալներում պառկած մինչև լույս լսում էինք: Խաղաղություն հոգուն: