Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Երբ երկուսուկես տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն․․․ դա ուղիղ նպաստել է այն ամենին, ինչ կատարվեց երկու ամիս առաջ։ Դատարանում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով երեք գեներալ-գնդապետ և ընդհանրապես․․․ մի ասացվածք կա, երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների։ Ընդամենը իմ ասածը սա է նշանակում։ Եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաների, որոնք ուղակի պատասխանատու են այս ամենի համար և հողերի կորստի համար և զոհերի համար անհետ կորածների համար, կամա թե ակամա՝ չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին նպաստել են այդ ամեն ինչին։ Սա իմ համոզմունքն է և այդ համոզմունքը արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։