Ադրբեջանը կառուցում է Շուշի տանող բազմաշերտ ճանապարհ. օգտագործման է հանձնվել ծառայողական ճանապարհը
Ադրբեջանը շարունակում է Շուշի տանող նոր ավտոճանապարհի կառուցումը, հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի Ավտոճանապարհների պետական գործակալությանը:
Արդեն օգտագործման է հանձնվել 101,5 կմ երկարությամբ մայրուղու դեպի Շուշի տանող երկշերտ ծառայողական ճանապարհը: Ֆիզուլի-Շուշի նոր ավտոճանապարհը կունենա երթեւեկության 4-ից մինչեւ 6 շերտ:
Նախատեսվում է Ֆիզուլի-Շուշի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտել մինչեւ հաջորդ տարվա սկիզբ: