Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին ԱՆ շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է զբաղվում Աշխարհի թալանչին ինքն ա, սաղ բանակն ինքն ա թալանել, բայց թալանից ա խոսում. քաղաքացին՝ Գագիկ Մելքոնյանի մասին Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա.Սուքիասյանը ափերից դուրս եկավ Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները. Երվանդ Վարոսյան Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200 ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Հարցում

Շատ հեշտ է կողքից խոսել, բայց չափազանց դժվար է դեմ առ դեմ նստել և բանակցել. Ս. Օհանյան

168.am-ի հարցազրույցը ԱՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ:

– ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Շուշիի և այնտեղ իր լինելու պատճառների մասին խոսելիս նշել է, որ Շուշիում ձևավորվել էր աշխարհազոր, որը ղեկավարում էիք Դուք, և, որ ինքը որոշել է դրա կազմում մասնակցել այնտեղ ընթացող գործողություններին՝ սկզբնական շրջանում՝ խրամատավորմանը: Ւսկ հետո ավելի ուշ Շուշիից դուրս է եկել մոտ մեկ տասնյակ անձանց հետ, որոնց թվում եղել եք նաև Դուք, ավելին, Ձեզ հետ նույն մեքենայով է դուրս եկել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ես բազմիցս ասել և այսօր նորից պնդում եմ, որ սխալ եմ համարում և դեմ եմ հրապարակային, լրատվամիջոցներով բանակի, մարտական գործողությունների, օպերացիաների վարման մասին քննարկումներ կազմակերպելուն: Այդ խնդիրը, գործառույթը Պաշտպանության նախարարությանն է, և եթե ՊՆ կազմում լինի համապատասխան հանձնաժողով, ես պատրաստ եմ այդ հանձնաժողովին համապատասխան տվյալներ տալ: Բայց քանի որ այդ հարցազրույցում նշվեց նաև իմ անունը, ուզում եմ որոշակի մեկնաբանություններ անել:

Առաջինը, ես՝ լինելով Արցախում, աջակցել եմ ԱՀ-ին, ՊԲ-ին աշխարհազորի ձևավորման ընթացքում՝ հատկապես օրենսդրական դաշտի և իրավապայմանագրային հարաբերությունների հիմքի ստեղծման համար: Եղել եմ բոլոր շրջաններում, նաև՝ Շուշիում, և տեղում աջակցել եմ կազմակերպչական խնդիրներում՝ ինչպես են կազմավորվում ստորաբաժանումները, նրանց կառուցվածքը, հրամանատարական կազմի գործառույթները, թե հրամանատարները և իրենց ենթակաները ռազմական առումով ինչ պետք է իմանան պաշտպանության մեջ, ինժեներական ինչպիսի աշխատանքներ պետք է կատարեն, և այլն: Օրենսդրական դաշտում նշված է եղել, որ աշխարհազորը պետք է ենթարկվի ՊԲ-ին, և ՊԲ շտաբում պետք է ձևավորվեր աշխարհազորի շտաբ, որը, ցավոք սրտի, չձևավորվեց:

Դրա համար աշխարհազորը որքան կարողացել է՝ գործել է տարբեր շրջաններում, տարբեր ուղղություններում ինքնուրույն: Եթե ստորաբաժանումը բանակի ընդհանուր և մարտական գործողությունների իրադրությանը համահունչ չի գործում, ապա նրա արդյունավետությունը շատ ցածր է լինում: Նույն աջակցությունը ես կատարել եմ Շուշիում:

Այսինքն, Շուշիում Արցախի Շուշիի վարչակազմի ղեկավարությունից նշանակված է եղել աշխարհազորի հրամանատար, ես պարզապես նրան կազմակերպչական հարցերով աջակցել եմ: Ասում ենք՝ աշխարհազոր, և թվում է, թե ամբողջ աշխարհն այնտեղ է եղել, մոտ 100 հոգի մարդ է եղել այնտեղ: Ես նկատի ունեմ Շուշիի աշխարհազորը:

Այնպես որ՝ ես կազմակերպչական հարցերով աջակցել եմ Շուշիի շրջանի աշխարհազորի հրամանատարին, այնպես, ինչպես փորձել եմ օգնել Շուշիի ուղղության հրամանատարին՝ ՊԲ կողմից նշանակված:

Երկրորդը, տարբեր հատվածներում, ընդ որում՝ Շուշիում, ես տարբեր դրվագներում կարճ ժամանակահատվածներով առնչվել եմ Արգիշտի Քարամյանի հետ, միասին ենք եղել: Ինքը ճիշտ է ասում, որ Շուշիում վերջին օրերին միասին ենք եղել: Եվ Արգիշտի Քարամյանը Շուշիի ուղղության հրամանատարին՝ գնդապետ Առուստամյանին, աջակցել է: Եվ նրա խնդրանքով, իմ խնդրանքով տարբեր դրվագներում Արգիշտի Քարամյանը հանդերձավորվել է՝ հագել սաղավարտը, իր զրահաբաճկոնը, վերցրել զենքն ու կապի միջոցները, և պարտաճանաչ կերպով մեկնել այս կամ այն ուղղություն, նկատի ունեմ Շուշիի հատվածում՝ տարբեր ստորաբաժանումներ տեղակայելու, խնդիրները տեղում պարզաբանելու, բացատրական, ինժեներական աշխատանքներում աջակցելու: Մենք, իրոք, վերջին օրերին իր հետ ենք եղել: Նոյեմբերի 5-ին, երբ հրամանատարական կետը տարբեր կողմերից շրջափակման մեջ էր գտնվում, բանակի հրամանատարությունը որոշեց հրամանատարական կետը տեղափոխել, որպեսզի ավելի լիարժեք մարտական գործողություն վարեն արդեն Շուշիի ներսում: Եվ հրամանատարական կետի կազմի հետ և՛ ես էի, և՛ Արգիշտի Քարամյանը:

Այդ կազմը նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30 դուրս է եկել Շուշի քաղաքից և տեղակայվել Շուշի քաղաքից մի քիչ ներքև: Այնտեղ, որտեղից ստորաբաժանումները Ստեփանակերտ քաղաքի կողմից արդեն հարձակողական կամ հակագրոհային գործողություններ էին իրականացնում: Այդ կազմը դուրս է եկել մի քանի մեքենաներով, նույն մեքենայի մեջ գտնվել ենք ես և Արգիշտի Քարամյանը: Ամսի 6-ին և 7-ին, գտնվելով Ստեփանակերտում, մենք տարբեր տեղերում ենք եղել, բայց ամսի 7-ին իմ մեքենայով, Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ես և Արգիշտի Քարամյանը մեկնել ենք Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Օգտվելով առիթից՝ ես նաև մասնակցել եմ երջանկահիշատակ Վահե Սիրունյանի հուղարկավորության միջոցառումներին: Այնուհետ մեկ օր զանգահարել եմ Արցախ, ինձ ասել են՝ պետք չի գալ, բայց միևնույն է՝ ես ինքնակամ հետո մեկնել եմ Արցախ՝ տարբեր գործառույթներ իրականացնելու: Սա ինչու եմ ասում, որովհետև մեկ-մեկ ասում են, որ զինծառայողի հուղարկավորության համար գնացինք Երևան: Ես 40 օր գտնվել եմ այնտեղ և բազմաթիվ մտերիմ մարդիկ եմ կորցրել և չեմ գնացել, բայց ամսի 7-ին Երևան նախագահի խնդրանքով եմ գնացել՝ սպառազինության հետ կապված հարցեր ճշտելու համար: Սա է ամբողջ իրականությունը:

Եվ քանի որ ես այնտեղ հրամանատարական գործառույթ չեմ ունեցել, մնացած խնդիրները, թե ով ում է ենթարկվել, կամ ստորաբաժանումներն ինչ խնդիրներ են կատարել, կատարել են, թե չեն կատարել, երբ են դուրս եկել, դա իմ իրավասության շրջանակներում չի: Դա Արցախի ՊԲ հրամանատարի իրավասության շրջանակներում է:

– Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ Ձեր կարծիքն իմանալ ՀՀ-ից Արցախ զինվորական ծառայության չմեկնելու հետ կապված՝ որպես Արցախի և ՀՀ պաշտպանության նախկին նախարարի: Տեղյակ եք երևի, որ ժամկետայինների ծնողները բողոքի ակցիաներ են անում տևական ժամանակ: Այսինքն, այս պահին, այսպես ասած, արձակուրդից հետո ըստ ցանկության են վերադառնում Արցախ: Ի՞նչ կասեք ՀՀ ԶՈՒ-ՊԲ խզման մասին առհասարակ:

– Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը շատ վատ է մեզ համար: Այս ձախողումները, նաև այն ձախողումների շարանը, որ անընդհատ կրկնվում են՝ սկզբից՝ դիվանագիտական, միջազգային դաշտում, հետո՝ մարտական գործողությունների ընթացքում, և այսօր՝ նորից դիվանագիտական դաշտում, շատ վատ են անդրադառնալու մեր անվտանգության վրա, սոցիալ-տնտեսական գործունեության, հոգեբանական բոլոր ոլորտներում:

Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ ոչ միայն ՀՀ-ից Արցախ ծառայության մեկնելու հարց է բարձրացվելու, որն արդեն բարձրացված է, այլ Արցախի տարածքից ՊԲ դուրսբերման: Կգա ժամանակ, որ, ընդհանուր առմամբ, ենթակառույցները, էներգետիկ մնացած ռեսուրսների օգտագործումն իրականացվելու է Ադրբեջանի միջոցով, ոչ՝ ՀՀ-ի: Դա տեղի բնակչության վրա շատ վատ է անդրադառնալու: Կարծում եմ, որ գոնե այս պահին այդ բողոքները՝ Արցախ չմեկնելու համար, տեղին չեն, որովհետև լարված իրավիճակը շարունակվում է: Չնայած մենք պետք է շնորհակալ լինենք ՌԴ-ին՝ իր խաղաղապահ առաքելությամբ արագ արձագանքման և Արցախի բնակչության անվտանգության նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու համար: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածի համար ՊԲ կարողությունները պետք է պահպանել, որովհետև ճնշումները ՀՀ-ի և Արցախի վրա շարունակվելու են: Պարտվողի կարգավիճակի պայմանում ճնշումները, պարտադրումները շարունակվելու են բոլոր ուղղություններում՝ դիվանագիտական, տնտեսական: Դրա վառ ապացույցն է նաև այդ ապաշրջափակման, իբր թե ՀՀ-ի և Ադրբեջանի միացման կետերում տնտեսական ակտիվության քայլը: Յուրաքանչյուր այդպիսի ակտիվություն մեր հակառակորդի կողմից բերելու է այն շարունակությանը, որ մենք ունեցել ենք պատերազմի դաշտում մարտական գործողությունների ժամանակ: Այսինքն, տնտեսական և ժողովրդագրական ճնշումներն ավելի են խստացնելու, և ավելի են սեղմելու այդ շրջափակումը ՀՀ-ի նկատմամբ:

– Այսինքն՝ այն հատվածներից, որոնք Արցախի վերահսկողության տակ են այսօր, հետագայում կարող է այդտեղից նաև ՊԲ ուժերի դուրսբերման խնդիր դրվե՞լ:

– Ինչ է՝ նորությո՞ւն է, Ադրբեջանի ղեկավարությունը միշտ էլ ասում է՝ ՊԲ զորքերը, ստորաբաժանումները պետք է դուրս գան: Միջազգային փորձից ելնելով՝ մենք պետք է այնպես անենք, որ նախ՝ Արցախի կարգավիճակը հստակեցվի, երկրորդ՝ այդ կարգավիճակի շրջանակում գոնե այն գործառույթները՝ պաշտպանական, կազմակերպչական և այլն, տեղում պահպանվեն:

– Արցախում Ադրբեջանի կողմից երեկվա սադրանքը, որի հետևանքով ՊԲ զինծառայող էր վիրավորվել, նաև նախորդ օրերի սադրանքները, կրակոցները կարո՞ղ են վերածվել ավելի մեծ գործողությունների:

– Ամեն ինչ էլ հնարավոր է: Եթե սադրանք է, նշանակում է՝ ինչ-որ մի նպատակ ունեն: Սադրանքը երկու նպատակ կարող է ունենալ. առաջին՝ անընդհատ լարված իրավիճակում պահել և նաև ազդել խաղաղապահների վրա՝ որոշակի դիվիդենտներ քաղելու համար, երկրորդ՝ որպեսզի այդ սադրանքը այնուհետ վերածվի լայնամասշտաբ ինչ-որ գործողության:

– ՀՀ սահմանային հատվածներում ի՞նչ սպասել՝ նախիջևանյան թև, Տավուշ: Ի դեպ, այսօր շատ են մեղադրանքներ հնչում ՀՀ ԶՈՒ ԳՇ հասցեին, ի՞նչ պիտի անի այսօրվա անվտանգային իրավիճակում, ի՞նչ հետևություն:

– Նախևառաջ՝ Արցախի և ՀՀ սահմաններում միանման պետք է բարձրացնել զգոնությունը և ուժեղացնել, ամրապնդել պաշտպանական խնդիրները, բոլոր հատվածներում լուրջ ուշադրություն դարձնել դրանց, հատկապես վերջին զարգացումների շրջանակում Ադրբեջանի՝ ճնշումների, պարտադրումների միջոցով որոշ տարածքներում առաջխաղացման փաստը հաշվի առնելով՝ առանց դելիմիտացիայի, դեմարկացիայի: Դա մեզ համար շատ վատ է: Նախևառաջ՝ դելիմիտացիան, դեմարկացիան իրականացնում են, երբ հստակեցված են հարաբերությունները, կնքված է խաղաղության պայմանագիր, երկրորդ՝ ի՞նչ սահմանների, քարտեզների շրջանակում է այն իրականացվել: Այսօր խորհրդային տարբեր տարիների կամ մինչխորհրդային ժամանակահատվածի այնպիսի քարտեզներ են հանում, որ ոչ ոք վերջնական չի կարող ասել, թե ո՞ր քարտեզով պիտի կարգավորենք մեր սահմանները: Այս դեպքում ճիշտ է կանգնել այն նույն տեղում, որտեղ կանգնել էինք: Ե՛վ այսօր, և՛ հետագայում երկու խնդիր կա. չկան այն պայմանները, որ մենք ստեղծենք համատեղ խառը հանձնաժողով և սահմանագծում ու սահմանաճշտում իրականացնենք, երկրորդ՝ եթե դա մենք անենք հետագայում՝ 1-2 տարի հետո, այնուհետ որտեղ զինվորի ոտքը դրված է, շատ դժվար է լինելու հետ կամ առաջ տանել: Դրա համար պետք է կանգնեինք այնտեղ, որտեղ կանգնած էինք:

– ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի թիրախավորմանը վերադառնանք:

– Ելնելով պայմաններից, որ մենք ունեցել ենք լուրջ անհաջողություններ, կորուստներ, մեր զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավորների ծնողների պահանջներն իրավացի են: Այդ պարագայում ԳՇ-ն, ՊՆ-ն մի քիչ ավելի ակտիվ պիտի լինեն տուժած զինծառայողների հարազատների հետ, աշխատեն միջազգային կառույցների հետ: Այսօր լուրջ հետևություններ պետք է արվի այս պատերազմական գործողություններից և զինված ուժերի զարգացման պլանում փոփոխություններ մտցվի: Արագ կազմակերպվել է պետք, գոնե հետևանքների վերացում է պետք, արագ կազմավորվող ստորաբաժանումներ, որ կարող են այս կամ այն հատվածում, որտեղ դեռևս ջոկատների կամ աշխարհազորի միջոցով է պաշտպանություն իրականացվում, որ դրանք արագ մտնեն բանակային ստորաբաժանումների մեջ:

– Ձեր նախարար եղած ժամանակ գերիների վերադարձը, փոխանակումն ավելի կարճ ժամկետում էր լինում, ավելի հաճախ: Իհարկե, այսօր այլ իրավիճակ է:

– Համակարգ էր ձևավորված, համապատասխան աշխատանք էր տարվում միջազգային կառույցների հետ: Հիմա էլ նույնը պիտի շարունակվի, պիտի աշխատել բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, Կարմիր խաչի հետ: Ավելին, այսօր սա ավելի հեշտ պիտի լինի, քանի որ ուղիղ կապ գոյություն ունի Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարության միջև: Եվ այդ ուղիղ կապով պետք է խելացի բանակցություններ վարվի մեր երկրի իշխանությունների կողմից, որ կարողանան գերիներին վերադարձնել:

– Այդ հարցը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուծել, թեպետ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերից մեկն էր:

– Շատ հեշտ է կողքից խոսել, բայց չափազանց դժվար է դեմ առ դեմ նստել և բանակցել: Բանակցելու լեզվի ազատ տիրապետման խնդիրներ գոյություն ունեն, բանակցելու ունակություններ պետք է ունենալ: Երկրորդ՝ դժվար է, քանի որ պարտված, ձախողված կողմը միշտ հարվածի տակ է լինում: Դրա համար ենք ասում՝ ձախողված իշխանությունն իր հետևից բերելու է հետագայում ձախողումների մի շարք: Դրա համար միջազգային փորձը չպետք է անտեսել. պարտված իշխանությունները հեռանում են, որպեսզի նոր իշխանությունները գոնե շահերն ավելի լիարժեք պաշտպանողի դիրքից ներկայանան:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan