Երկուշաբթի, 23 Հունվարի 16:33
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-11-08 12:15:22
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` պաշտոնի, աշխատանքի, համակարգի մասին. «Մարդու մի անգամ նշանակում են, մի անգամ էլ հանելու են: Կարծում եմ` մի պաշտոնում երեք տարուց ավել մնալն էլ արդեն ճիշտ չէ. մարդիկ ոսկրանում են, ինչ-որ աստղային հիվանդություններով են սկսում հիվանդանալ: Կյանքը ցույց է տվել, որ տենց ա: Իմ աշխատանք ասելով` նկատի ունեմ համակարգի աշխատանքներից: Կարծում եմ` համակարգն իր խնդիրները լիովին իրագործել է նորմալ, որեւիցե բաց չի ունեցել, բարեփոխումների առումով բավականին լավ նորություններ, ձեռքբերումներ ենք ունեցել: Ես իմ աշխատած տարիներից, ամեն դեպքում, դժգոհ չեմ եւ դրան էլ ըմբռնումով եմ մոտենում. մեկ ա, մի օր նշանակվում ես, մի օր պիտի հանվես: Նորմալ ա, թող ամեն մարդ հարմարվի-հասկանա, որ երեք տարի աշխատում է, նշանակում է` գնահատվում է Հայաստանի ղեկավարության կողմից, ժողովրդի կողմից: Երեք տարին քիչ ժամանակահատված չէ աշխատելու համար, եթե ուզում ես քեզ դրսեւորես: Եթե չես դրսեւորել, մեկ ա` տասը տարի էլ աշխատես, չես դրսեւորի»:
2011-11-03 13:55:46
«Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթելուխորհրդարանական ընտրություններում։ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ունեն հնարավորություն՝ հաղթահարելուշեմը և մտնելու խորհրդարան։ Ես զգուշավոր եմ ասում ՀԱԿ–ի մասին, որովհետև ՀԱԿ-ը ստիպված է լինելու դիմակայել նաև «Ազատ դեմոկրատների» մրցակցությանը։ «Ժառանգությունը» փորձելու է հաղթահարել 5%–ի շեմը, բայց որքանով կհաջողվի…չեմ ուզում իմ կանխատեսումներով թուլացնել կուսակցությանը նախընտրական շրջանում, բայց միևնույն ժամանակ լավատեսական կանխատեսումներ չունեմ, քանի որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը լինելու է ոչ պակաս սուր, քան իշխանական դաշտում։ ՕԵԿ-ի մասին խոսելն անիմաստ է։ Նրանց ախտորոշումը ես վաղուց եմ տվել»:
2011-10-27 12:27:58
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` Քադդաֆիի սպանության կադրերի հրապարակման մասին. «Քադդաֆիի գրեթե ողջ ընտանիքը սպանեցին, ցույց էին տալիս իր մարմինը համաշխարհային բոլոր հեռուստաալիքներով: Առանց նողկանքի դրանք դիտել ուղղակի հնարավոր չէր: Սա ի՞նչ բան է: Ու ցույց են տալիս այդ մարդուն` ամբողջությամբ ողողված արյան մեջ, վիրավոր, դեռ կենդանի, իր վերջը տալիս են ու այս ամենը դուրս են գլորում էկրանների վրա… Աշխարհի ոչ մի կրոնում չկա այսպիսի բարոյականություն` ո՛չ քրիստոնեությունում, ո՛չ հրեականությունում, ո՛չ էլ մուսուլմանների մոտ, ոչ մի տեղ նման բան չկա»,- ասել է ՌԴ վարչապետն ու հավելել,-«հիմա ես չեմ խոսում քաղաքականության մասին, դա առանձին թեմա է, քաղաքացիական պատերազմ է: Բայց այդ ամենը ցուցադրվում է հեռուստատեսությամբ եւ դիտում են միլիոնավոր մարդիկ, այդ թվում` երեխաներ: Դա անիմացիա չէ, գեղարվեստական հնարովի բան չէ, դրանք նկարներ են կյանքից: Բայց դրա մեջ ոչ մի լավ բան չկա, հասարակության ներսում մարդիկ պետք է հասկանան, թե ինչ են իրենք անում ու դրա համար կրեն բարոյական պատասխանատվություն»:
2011-10-24 15:31:16
Երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ Երեւանի ու երեւանցու աղավաղված կերպարի մասին. «Հիմա պաստառներ են է տպում՝ Հայաստանը դու ես կամ ես եմ… Չէ՞ որ դա նույն պլակտներն են, ինչ կոմունիստների ժամանակ էր ընդունված: Ավելի լավ չէ՞ էդ փողը թոշակառուին տալ: Սովետը չի փոխվում, որովհետեւ երկրի գլխին նույն սովետի մարդիկ են կանգնած: Ես շատ կուզեի, որ գային խելքը գլխին, նորմալ երիտասարդներ, որոնք կկարողանային խելքի բերել այս երկիրը, թեկուզ կոշտ ճանապարհով: Մեկ-մեկ երգելուց ուզում եմ ասել` սա իմ Երեւանը չի: Շատ է փոխվել ամեն ինչ: Էդ մարմնավաճառները, որ կանգնած են փողոցներում, ոչ ամոթ կա, ոչ աբուռ: Քաղաքը փոխել է իր դեմքը»:
2011-10-20 15:53:25
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բանակի մասին. «Դա հայրենիք չէ, դա կալվածք է։ Եթե բոլորը՝ թե՛ օլիգարխի տղա, թե՛ ով ուզում է լինի, գնա միեւնույն տեղում ծառայելու, եւ հեռուստատեսությամբ ցուցադրվի, այնտեղ լինեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ ստիպեն, որ վախենան լրագրողից, որ սարսափի ինտերնետը բացելուց… Այո՛, պենք է սարսափեն։ Ինչո՞ւ պետք է մարդու կյանքը խլեն, ու դրա դիմաց ընդամենը նկատողություն ստանան»:
2011-10-19 16:01:53
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ՀԱԿ–ից հիասթափվելու մասին. «Իմ բնավորությունն այնպիսին է, որ ես հիասթափվելու խնդիր չունեմ։ Չունեմ այն առումով, որ ոչ թե ինչ–որ խանգարումներ ունեմ, էն, որ ասում են՝ զոմբի եմ և այլն, չէ, իրականում այդպես են ներկայացնում մեզ։ Ես հասկանում եմ շատ լավ ամեն ինչ ու գիտակցում եմ, որ քաղաքական գործընթացներում այդպես հեշտ չի լինում։ Մարդիկ ուզում են, որ մի օրվա ընթացքում ամեն ինչ լինի, այդպես չի լինում բայց։ Ուղղակի համբերել է պետք»:
2011-10-14 16:20:30
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ բանակում կատարվող սպանությունների մասին. «Սա կատաստրոֆա է Հայաստանի համար, ով ուզում է լինի իշխանության: Այս վիճակով այս ընթացքում երեք տարվա մեջ 190 հոգի խաղաղ պայմաններում զոհված: Սա նշանակում է` Հայստանում ծառայելը մարդու համար դառնում է վտանգավոր, սա նշանակում է, որ բանակի մարտունակությունն ընկնում է, սա նշանակում է, որ ծանր դեպքերի ժամանակ, պատերազմական իրավիճակների ժամանակ ժողովուրդը, քաղաքացին, ծնողը ամեն ինչ անելու է, որ իր երեխան բանակ չգնա: Սա ուղիղ գծով խփում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Այսիքնքն` լրջագույն արժեքի կորուստ է: Էս կորուստների դեպքում այս իշխանությունը ոչինչի չի անում, այս իշխանությունը ոչինչ չանելու դեպքում միայն հեռանալու ճանապարհ ունի»:
2011-10-07 14:14:50
Շանսոնյե Շարզ Ազնավուրը՝ Հայաստանում ապրող հայերի մասին. «Իմ միակ ցանկությունն այն է, որ Հայաստանում մնացած իմ մի բուռ ժողովրդի համար լավ բաներ արվեն, քանի՞ մարդ է մնացել այնտեղ, ասում են` 2 միլիոն 200 հազար, իսկ պաշտոնյաները հայտարարում են՝ 3 միլիոն 600 հազար, սակայն դա ճիշտ չէ: Կարճ ժամանակ անց այդ թիվը հասնելու է 1 միլիոն 800 հազարի, դրանից հետո` 1 միլիոնի»:
2011-10-04 17:10:34
«Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մկրտչյանը հայ գրողների մասին. «Ես չեմ կարծում, թե գրողից, մանավանդ՝ մեր գրողներից ինչ-որ բան կարելի է սպասել: Գրողների միությունն ունի 400 գրող, բայց մի քանի գրող կա, որոնք իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել են: Ի՞նչ կարելի է սպասել մեր գրողներից, որոնք անգամ Մարտի 1-ը չեն դատապարտել ու չեն պահանջել դատապարտել հանցագործներին ու մարդասպաններին: Մի քանի անհատներ կան, ովքեր միշտ եղել են ժողովրդի կողքին ու միշտ էլ կլինեն: Մյուսներն ի՞նչ են գրում, որ իրենց ստեղծագործություններով էլ ոգեւորեն»:
2011-10-04 12:45:22
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքին. «Ֆրանսիայի թագավորներից մեկն ասում էր. «Պետությունը՝ ե՛ս եմ»: Եթե պարոն Տեր-Պետրոսյանն իսկապես ասել է, որ ինչ որ մեկը «ժողովրդից կամ առավել եւս իրենից է խռովել», ուրեմն նա ինքն իրեն նույնացնում է ողջ ժողովրդին: Ֆրանսիական արքաները նման դեպքերում առավել մեծահոգի էին գտնվում, նրանք գոնե որոշ այլախոհություն էին թույլատրում սեփական հպատակներին, օրինակ կաթոլիկներին ու բողոքականներին: Ես, բնավ, ոչ ոքից, առավել եւս ժողովրդից, խռոված չեմ։ Ես միայն ափսոսում եմ, որ բռնատիրության դեմ իրական պայքարի փոխարեն առաջին նախագահը պայքարում է սեփական կարծիք ունեցող մարդկանց դեմ ու միաժամանակ շարունակում է «երկխոսությունը» հանցավոր ռեժիմը ներկայացնող սեփական նախկին աշխատակիցների հետ, մինչդեռ դիմադրության շարժումն արժանանում է իր կողմից հերթական «Չեմբերլենյան պատասխանի»: Ինչպես հայտնի է պատմությունից, ինքնահավան Լյուդավիկոսները Ֆրանսիայում քսանի էլ չհասան ու հեղափոխության փոթորիկը փոխարինեց միապետությունը հանրապետություններով, որից հինգերորդի նախագահը շուտով ժամանելու է Հայաստան»։
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan