Երկուշաբթի, 23 Հունվարի 16:33
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-12-21 23:10:31
«Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը խոսքի ազատության մասին. «Այո՛, մարդիկ պետք է ազատ արտահայտվեն, բայց մեր երկրում ազատ արտահայտվելը չեմ կարծում, որ ճիշտ է, տեղին է։ Այս երկիրը դեռ այն երկիրը չէ՝ Ամերիկա չէ։ Ամերիկայում դու ամեն ինչ կարող ես ազատ արտահայտել, որովհետև դեմոկրատիա է։ Իսկ այստեղ դեռ այդպես չէ, այստեղ կոմունիզմը դեռ մի քիչ մնացել է»։
2011-12-13 11:32:17
Երգիչ Շառլ Ազնավուրը Հայաստանի ներկա վիճակի մասին. «Ներկայում իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանի իշխանությունները, հնարավորություն չտալով երկրին շնչել, կառավարությունը երկիրը զրկում է սեփական երիտասարդությունից, որը հեռանում է: Այդ իմաստով, խնդիրն արդեն քաղաքական չէ, այլ համամարդկային: Այն պետք է անհապաղ լուծվի»:
2011-12-12 10:09:05
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Նարեկ Հարթունյանի ձերբակալություն մասին. «Նայեք` հալածվում է մի բարեգործ արվեստագետ, որը միշտ խուսափել է քաղաքականությունից: Իսկ հալածանքի ձեւն ու ոճը ոչ այնքան տնտեսական վեճի, որքան քաղաքական վրեժի տեսք ունի: Հետապնդվում է անկախ ու ինքնուրույն ձեռներեցության ու գործունեության փորձն ու գաղափարը: Կալանքը իրականացվում է մինչեւ դատարանի գոնե ձեւական վճիռ թխելը: Հետեւաբար դիմադրությունը, անհնազանդությունն ու պայքարը` ինչպես այս դեպքով զայրացած մարդկանց համար, այնպես էլ մեր ողջ քաղաքացիական հասարակության համար, պետք է ծավալվի հենց այս` քաղաքական եզրով, կտրուկ սրելով Հայաստան-Սփյուռք «կաթնամթերային» իշխանական սկզբունքի քննադատությունը եւ զրկելով կեղեքիչներին Սփյուռքի նյութական ու բարոյական աջակցությունից: Շարլի ու Արամ կաթողիկոսի խոսքերից հետո, ԱՄՆ ՀՅԴ բյուրոյի դիրքորոշումից հետո` Նարեկի գործը վերջին կաթիլը պետք է լինի Սփյուռքի համբերության ու միամտության բաժակում: Մնացածը անելու է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը»
2011-12-02 16:13:13
Երգահան Ռուբեն Հախվերդյանը մշակույթի զարգացման մասին. «Եթե ճիշտ շարունակություն լինի, մենք կունենանք փայլուն արդյունք: Լավերին է պետք օգնել, մենք լավ տաղանդավոր երիտասարդներ ունենք` միջազգային մակարդակի: Ինձ, օրինակ, անհանգստացնում է փաստը, որ խորհրդի նախագահ է նշանակվել Ռոբերտ Ամիրխանյանը: Նա սովետից մնացած կույրաղիք է, իսկ երբ կույրաղիքը փչանում է, նրան ուղղակի վիրաբուժական մեթոդներով հեռացնում են: Ասեմ ավելին, էստրադային կոմպոզիտորը չի կարող կոմպոզիտորների միության նախագահ լինել: Իսկ ինչու չհրավիրել, ասենք, Տիգրան Մանսուրյանին»: 
2011-11-30 10:57:23
Դերասան Վարդան Պետրոսյանը խղճի ու խոսքի ազատության մասին. «Ես ասում եմ այն, ինչ ինձ թելադրում է իմ խիղճը: Եվ ստացվում է այնպես, որ իմ խոսքը կիսում է նաեւ ժողովուրդը: Թաքնված ոչինչ չկա, եւ բացահայտ ասում եմ: Եթե Դուք 80-ականներին նայեիք իմ ներկայացումները` շատ ուժեղ ու վտանգավոր քաղաքական հումորով, իսկ այն ժամանակ պապանձված էին բոլորը, կնկատեիք, որ իմ հիմիկվա ասածը փափուկ բամբակ է: Մինչեւ օրս ոչ մեկի կողմից ոչ մի անգամ ոչ մի ձեւով` նույնիսկ քաղցր ակնարկի տեսքով որեւէ խնդիր չեմ ունեցել: Այ չեմ հասկանում, երբ ասում են` չեն թողնում ազատ խոսես, ասես` ինչ մտածում ես: Բացե´ք ընդդիմադիր թերթերը, տեսե´ք` ինչեր են գրում: Բա ո՞նց են իրենց թողնում: Երբեմն այդ թերթերը կարդում եմ, մազերս բիզ-բիզ են կանգնում, մեկ-մեկ էնպիսի բաներ են գրում, որ չի կարելի գրել: Անձնական անպատվություններ չեմ սիրում ու չեմ էլ գործածում, դրանք ինձ համար անթույլատրելի են»: 
2011-11-25 15:01:27
Դերասան Սերգեյ Դանիելյանը ավանդապաշտության մասին. «Ավանդապաշտությունը ամեն տեղ է գլուխ բարձրացնում, էնտեղ մի ուրիշ ծայրահեղություն է, մի ուրիշ հիվանդություն, որ մարդիկ դրանով տառապում են ու ամեն ինչ ուզում են դրանով բացատրել: Բայց ինչ որ ազգային մի բան էլ կա, որ իրանց նայում են ոչ որպես մարդ, այլ որպես հայ: Բայց մենք` հայերս, մարդ ենք, բոլորս էլ ունենք սեռական օրգաններ ու բոլորս էլ գիտենք, որ այդ օրգանները միայն չիշիկ անելու համար չի ու սաղ աշխարհն էլ դա գիտի, ուղղակի մենք նոր ենք դա հասկանում ու զարմացել ենք, թե ո՞նց կարելի է նման բան լինի: Ինչի՞ չի կարելի: Նույն Քսենիա Սոբչակն ինչ ասես չի արել, բայց իրեն տուն կարելի է նվիրել, իսկ մեր խեղճ Անժելա Սարգսյանին չի կարելի, իսկ ինչի՞ չի կարելի, այ քեզ բան, ի՞նչ ա արել էդ աղջիկը»
2011-11-21 10:05:37
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` փոփոխության մասին. «Այս տարվա առաջին ինն ամիսներին մարդկանց բերում էին հրապարակ, ճառեր էին ասում ու հետո մարդկանց ասում էին՝ տուն գնացեք։ Այդպես հեղափոխություն չի արվում։ Հեղափոխությունը դաշտան չէ, որ ամիսը մեկ անգամ լինի, հեղափոխությունն աշխատանք է սիրո պես՝ դա պետք է արվի ու ապացուցվի ամեն օր ու ամեն գիշեր։ Այն պահին, երբ դու այլևս չես հանդուրժում սուտը, չարիքը, կեղծիքը, քեզ նայելով՝ մարդիկ հասկանում են, որ փոքր-փոքր զիջումներով իրենք հասել են ստրկության: «Երբ աշակերտը պատրաստ է, գալիս է ուսուցիչը»։ Երբ ժողովուրդը պատրաստ լինի, առաջնորդը կգա։ Եվ մի առաջնորդ չի լինի, խումբ է պետք. և այդ խումբը կա։ Դուք ձեր տան բոլոր մուշտակները մի մեխից չեք կախում, որովհետև ինչ մեխ էլ լինի, չի դիմանա. այդպես էլ, պետք չէ սպասել մեկ հոգու։ Մեր ազգային հարստությունը մեր ընտանիքն է, և մենք հիմա պետությունը դեռ դիտարկում ենք՝ որպես ընտանիք։ Մենք իրար դիմում ենք՝ եղբայր ջան, քուր ջան։ Ընտանիքը մեր վերջին հույսն է, և իզուր չէ, որ բոլոր հեռուստատեսությունների միջոցով քայքայում են մեր ընտանիքը»։
2011-11-17 15:33:24
ՀՀ նախկին վարչապետ Հրատն Բագրատյանի կոչը ՀՀ նախագահին. «Երկու օր առաջ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու ներկայացուցիչը հայտարարեց, որ գյուղատնտեսությունում աճը եղել է 15 տոկոս, այսինք 15 տոկոս ֆիզիկապես ավելի մթերք է արտադրվել՝ պարոն Բախշյանի հայտարարությունն է: Երկրի բնակչությունն այս տասը ամսում 3 տոկոսով պակասել է: Ոնց կարող է մթերքի ծավալի ավելացման և բնակչության պակասելու հետ մեկտեղ բերքի գները բարձրանային 14 տոկոսով: Ես կոչ եմ անում ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին աշխատանքից վտարել ԿԲ տնօրենին, վարչապետին և ֆինանսների նախարարին: Պատերազմի տարիներին տնտեսական աճ ստացած կառավարության հրաժարականն էին պահանջում՝ անընդունելի համարելով ժողովրդի կենսապայմանների վատացումը, իսկ մեր ֆինանսների նախարարն ասումա՝ բա որ Պորտուգալիայի գյուղերում բերքը լավ չլինի, ո՞նց բյուջեն կկատարեմ: Սա հանրությանը ձեռ առնել է: Բացարձակ պատկերացում տնտեսության մասին չունի, մտածում է միայն իր հետույքն ապահովագրելու մասին»: 
2011-11-12 13:47:01
Գրող Վահրամ Սահակյանը արվեստի մասին. «Ես երբեք չեմ բողոքել ոչ մեկից ու միշտ ասել եմ` ով ինչի ընդունակ է, նրան էլ հասնում է։ Սակայն այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե այսպես շարունակվի, երեք չորս տարի հետո մենք ընդհանրապես մշակույթ չենք ունենա՝ ոչ թատրոն, ոչ առավել եւս կինո։ Մշակույթը կդառնա հարսանիքների, կլուբների մակարդակի մի բան: Եթե այսպես շարունակենք, մի քանի տարի հետո այս ազգը կվերանա։ Պետք է արգելել Ստալինյան բռնապետության օրինակով, պետք է ամեն ռաբիսություն ուղղակի արգելել։ Ասել սա է քո տեղը, վեր ընգի չշարժվես»:
2011-11-09 08:53:55
Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը Ջեյմս Բրաունի մասին. «Պատկերացնո՞ւմ եք՝ Ամերիկայի վաստակավոր արտիստ Ջեյմս Բրաուն: Դա նույնն է, որ ասես փիղը մեծ կենդանի է: Միայն մկներն են ասում, թող Մուկն իր վրա չվերցնի: Դա նույնքան անհեթեթ է, ինչքան մեր քաղաքի հիմար պլակատները:

Երեւանը մենք ենք, ես սիրում եմ քեզ… ո՞վ է սիրում, ո՞ւմ է սիրում, ի՞նչ նպատակով, սեքսուալ առումո՞վ, պլատոնակա՞ն սիրով… Սովետական մտածողությունը մեր ղեկավարների գլխից դուրս չի եկել դեռ: Առաջ գրում էին Слава КПСС, հիմա գրում են` Ես սիրում եմ քեզ»: 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan