Երկուշաբթի, 23 Հունվարի 16:32
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2012-01-31 17:11:12
Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) «Պուտին» ակումբի մասին. «Տարօրինակ երեւույթ է: Բայց գոնե կարելի էր բացել «Սարկոզի» ակումբներ: Նա ավելի թանկ է մեզ համար: Կան դեմքեր, որոնք Հայաստանի համար կարեւոր դեր են ունեցել»: 
2012-01-31 10:31:23
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը քաղաքապետի ընտրությունների մասին. «Եթե թույլ չտան ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը, ապա Կովալը թող ինձնից չնեղանա»:  
2012-01-25 14:08:37
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին. «Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը ընթացքի մեջ է դրվել եւ այն կանգնացնել արդեն հնարավոր չէ: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն այս տարածարջանի այլ նաեւ Եվրոպայի համար: Այս հարցը ոչ միայն բարոյական, այլ նաեւ քաղաքական նշանակության ունի: Ես չեմ կարծում, որ այն ինչ տեղի ունեցավ, փոփոխեց Թուրքիայի դիրքորոշումը Ֆրանսիայի նկատմամբ»: 
2012-01-23 16:18:40
«VO.X» նախագծի պրոդյուսեր Արամ Րիանը Եվրատեսիլին մասնակցության մասին. «Ուզում է՝ Սպիտակ տանը առաջարկեն մասնակցել, «Եվրատեսիլը» մեզ համար գոյություն չունի։ Եվ հետո բոլորին հայտնի է, որ դա ուղղակի քաղաքական շոու է։ Նաև չեմ պատկերացնում, թե ինչ կապ պիտի ունենա անկախ արվեստի մարդը «Եվրատեսիլի» հետ։ Իմ բոլոր ճանաչված արտասահմանցի գործընկերներն այն կարծիքին են, որ դա անլուրջ ու անարժեք մրցույթ է։ «Եվրատեսիլի» նկարագրման մեջ կոնկրետ ասված է՝ սկսնակ, չբացահայտված նոր տաղանդների համար։ Իսկ ես մեզ չեմ դասում այդ շարքին։ Բացի այդ, սկզբունքորեն դեմ եմ «մրցույթ» հասկացությանը, երբ ընտրվում է «լավագույնը», և երբևիցե չեմ մասնակցի, քանի որ գիտեմ իմ արժեքը իմ աշխատանքի և իմ ունկնդրի շնորհիվ»: 
2012-01-20 14:05:09
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը Ազգային Ժողովի մասին. «Խոտան ԱԺ-ն չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել` բարելավելու երկրի վիճակը: Խոտան է նաեւ խոտան խորհրդարանի Ընտրական օրենսգիրքը, որով պետք է գնանք համապետական ընտրությունների: Այս օրենսգիրքը ստեղծված է ընդամենը ՀՀԿ իշխանությունը շարունակելու համար եւ շատ անգրագետ է գրված: Բայց մենք փոփոխություններ կատարելու ժամանակ ունենք: Մենք միշտ էլ ասել ենք, որ մեծամասնական ընտրակարգը ապօրինությունների որջ է: Այդ պատգամավորները տարիներով ԱԺ չեն ներկայանում: Միանշանակ է, որ մեծամասնականով պատգամավորներն ընտրվում են սեփական բիզնեսի շահերը պաշտպանելու համար»: 
2012-01-18 14:42:37
Երգահան Ռուբեն Հախվերդյանը խոսքի ազատության մասին. «Ո՞ւմ է պետք խոսքի ազատությունը, եթե դա բանի տեղ չեն դնում: Մարդկանց ճաշակն ու միտքը կարող է շարժվել ընդամենը: Վիճակը կփոխվի, եթե նոր մարդ գա ու նորմալ ղեկավարի երկիրը: Կգա ժամանակ, որ ոչ թե տնտեսությունը կուղղորդի աշխարհը, այլ էկոլոգիան»: 
2012-01-01 22:46:50
Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի Ամանորի բաերմաղթանքը. «Ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը, տա Աստված, ավելի բարձրացնի հանդուրժողականության տոկոսը, բարձրացնի աշխատունակությունը: Ուզում եմ, որ մենք հանդես գանք որպես իբրև մի հանրություն, որն ուզում է ավելի լավ ապրել ու տա Աստված, որ բարձրանա ժոովրդի բարեկեցությունը»: 
2012-01-01 22:43:32
Դերասան Նարեկ Դուրյանի Ամանորի բարեմաղթանքը. «Ցանկացնում եմ, որ ժողովուրդը մաքսիմալ կերպով լավ ապրի, սոցիալական վիճակը բարելավվի, որպեսզի կարողանան ամեն ամառ իրենց թույլ տալ գնալ հանգստանալու, ինչպես բոլոր եվրոպական երկրներում է: Գոնե մի քիչ մարդկանց վիճակը լավանա: Ուրիշ ի՞նչ պետք է ցանկանամ:Հաջողություն եմ ցանկանում բոլորին»: 
2011-12-29 16:14:51
Բնապահպանները` Քաջարանի մասին.
«Բազմել ես լեռներին ունես հարյուր շեն
Արծիվների բույնն ես հերոս քաջաշեն
Բնաքանդ հանքերին անդադար սանձող
Դու քաջերի օրրան հերոս Քաջաշեն
Կրկներգ
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ քանդված
Ներքեւում սեւ, անգութ տրակտորն է կանգնած
Կողքից լցվել են դեմքեր տրաքած
Դու կաս ու կմնաս հավերժ Քաջարանց:

Դու հերոս մի գյուղ ես ունես գյուղապետ
Որը արժի, սակայն հազար վարչապետ
Ինչ էլ, որ սպառնան դու չկոտրվես
Թիկունքիդ կանգնած ենք Մասիս սարի պես:
Կրկներգ
Չորս կողմդ անդունդ է, ճամփեքդ քանդված
Ներքեւում սեւ, անգութ տրակտորն է կանգնած
Կողքից լցվել են դեմքեր տրաքած
Դու կաս ու կմնաս հավերժ Քաջարանց»: 
2011-12-29 09:57:57
Երգիչ Արամոն սոցիալական վիճակի եւ գալիք Ամանորի մասին. «Ես երիտասարդ տարիներին քաղաքի փողոցներում մուրացկաններ չեմ տեսել: Հիմա քաղաքում շատացել են մուրացկանները: Ուզում եմ, որ այնքան հզոր լինի իմ պետությունը, որ մարդկանց օգնի, ապահովի աշխատանքով, որ ամեն մեկը զբաղվի իր աշխատանքով: Իսկ հիմա մեր երկրում մեծամասնությունն աշխատանք չունի: Անճար վիճակից մարդիկ լքում, հեռանում գնում են օտար երկիր, այդ օտար հողերում փորձում են իրենց հանապազօրյա հացը գտնել: Մարդիկ շատ բան չեն ուզում`ուզում են միայն գնալ աշխատանքի, գալ, իրենց երեխաներին ապահովել սնունդով, ուսմամբ, կարողանան կատարել կոմունալ վճարումներ, կարողանան հոգալ իրենց ընտանիքի բոլոր հոգսերը: Տեսնում եմ տխուր աչքեր: Տարիների ընթացքում դա չեմ նկատել, բայց հիմա տեսնում եմ, հոգսով լի, տխուր աչքեր են: Մոտենում է Նոր տարին, ամեն մարդ ուզում է իր հնարավորության սահմաններում այն նշել: Մարդիկ չեն տեսնում իրենց վաղվա օրը: Ես էլ չեմ ուզում տեսնել մարդկանց տխուր աչքերը, այդ նյարդային, սթրեսային վիճակները, ինչն ակնառու նկատվում է»: 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan