Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2012-04-02 11:23:00
Գրող Հովհաննես Իշխանյանը «Ուվալնյատի օրը» գրքի գրաքննության մասին. «Այս ամենը վատ է Հայաստանի վարկի համար, քաղաքական շրջանակներում պիտի որ դա գիտակցեն, ՌՈ-ն ու ոստիկանությունը որ այդքանը չեն գիտակցում, կարելի է համակերպվել, բայց եթե ժողովրդավարության ճանապարհը բռնած գործիչները չգիտակցեն, էդքան էլ հեշտ չի լինի համակեպվել: Հայաստանի ներքաղաքական իրավիճակն էլ ոնց որ մատրյոշկա լինի»: 
2012-03-28 08:43:00
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը գալիք ընտրությունների մասին. «Ես կարծում եմ, որ այսօրվա քաղաքական դաշտն ամբողջությամբ արդեն հայտնվել է լուսանցքում, իսկ այն թատրոնը, որին դուք ականատես եք լինում՝ իբր ինչ-որ քաղաքական պրոցեսներ են գնում, մեր ժողովրդին արդեն երկար տարիներ է՝ չի հետաքրքրում: Ուղղակի ոչ ուշ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի: Վստահ եմ, որ բացի մի քանի անկեղծ գործիչներից, որոնք այսօր մասնակցում են կամ փորձում են մասնակցել այդ թատրոնին, մնացած բոլորը հայտնվելու են լուսանցքում: Մեր երկրի այս վիճակից դուրս գալու լուծումը, այս համակարգին վերջը դնելու լուծումը իրենց ստեղծած քաղաքական դաշտում չէ, լուծումն այլընտրանքային դաշտում է, որն այսօր օր օրի ձևավորվում է»: 
2012-03-21 11:48:13
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը Մաշտոցի պուրակի եւ լրագրողների մասին. «Ես պարտքս եմ համարում, եկեք մեզ միամիտի տեղ չդնենք, էդ ամեն ինչի մեջ արհեստական աղմուկ բարձրացնելու խնդիր կա: Ես սա չեմ ասում ավագանիի անունից, ես սա իմ անձնական անունից եմ ասում: Եվ ժուռնալիստները շատ վատ դեր են կատարում էդ իրանց սուտ հայրենասիրությամբ: Ըտեղ այգի չի եղել: Ովքե՞ր էին ըտեղ հանգստանում էդ փոշու ու կեղտի մեջ: Հիմա որ պետք է 3 տարով բարեկարգվի Աբովյանը ազատելու հաշվին: Էդ ի՞նչ աղմուկ ա: Կամ մի ժուռնալիստի ասածով պետք չի սեղանի տակ մտնել ու վախել: Պաշլի անի վսե կ չյորտու: Զահլա տարան, այ մարդ: Քաղաք ա ստեղծվում, չէ՞: Էկոլոգներից ո՞վ գիտի էսօր քանի ծառ կա Հայաստանում, որ անհրաժեշտ ա վերացնել»: 
2012-03-15 12:26:21
Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ Մաշտոցի պուրակի վերջին զարգացումների մասին. «Անհրաժեշտ է, որ հանրության և ժողովրդի կողմից պատասխանատվության կանչվեն և խստագույնս պատժվեն ՀՀ Ոստիկանապետը և Երևանի քաղաքապետը` իրենց բացահայտ հակասահմանադրական և հակաօրինական որոշումների կայացման ու գործադրման համար, իրենց պետական և տեղական ինքնակառավարման պաշտոնները չարաշահելով՝ հանրության և ժողովրդի իրավունքների դեմ գործունեություն ծավալելու համար: ԱՆՀԱՊԱՂ պիտի պատասխանատվության կանչվեն և պատժվեն ՀՀ Սահամանադրության տառին ու ոգուն համապատասխան»: 
2012-02-28 12:20:26
ՀՀ նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին. «Մարդիկ հաճախ քաղաքականություն մտնում են անձնական ամբիցիաները բավարարելու, սեփական կամ այլ բիզնես շահերին ծառայելու, որոշակի առավելություններից օգտվելու եւ հասարակությունում արտոնյալ դառնալու համար:
Այդ պատճառներից եւ ոչ մեկը քաղաքականություն մտնելու իմ որոշման հիմքում չկա: Ես մասնակցելու եմ խորհրդարանական ընտրություններին այն պարզ պատճառով, որ սրտացավ եմ Հայաստանի ներկայի եւ ապագայի համար եւ համոզված եմ, որ իրական քաղաքական մրցակցության արդյունքում Ազգային ժողովը պետական կառավարման համակարգում կարող է դառնալ այն հարթակը, որը էապես կփոխի յուրաքանչյուր բնագավառ եւ յուրաքանչյուր մարդու կյանք»: 
2012-02-20 14:31:07
Reincarnation խմբի երգիչ Ռոլանդ Գասպարյանը հայ աստղերի մասին. «Այսօր հեռուստատեսություններով ինչ-որ ներարկվում է ժողովրդի արյան մեջ վատ է. ամեն մի հաղորդում, սերիալ, երգիչ հիմա ունի իր կրկնօրինակը, որը ավելի վատ է այդ ամենն անում, քան օրիգինալը, չնայած չի կարելի նույնիսկ օրիգինալ համարել էդ զիբիլը: Էդ 1000$-անոց աստղերին պիտի հրապարակում պոմիդորներով էնքան խփել, որ ամոթից մեռնեն, ոչ թե ցավից»: 
2012-02-17 12:53:01
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը` իր մրցակից Էնրիկե Կապրիլես Ռադոնսկուի մասին. «Դու ունես խոզի պոչ, քո ականջներն էլ խոզի ականջների նման են, դու խռխռում ես, դու հենց խոզ ես, չես կարող դիմակավորվել: Դու կկառավարես Տարզանի ու Չիտա կապիկի տարածքում, սակայն ոչ այստեղ: Հոկտեմբերի 7-ին մենք նոկաուտի կենթարկենք յանկիների կայսրությանը»: 
2012-02-09 10:59:48
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` ոստիկանության գործունեության մասին. «Ընդդիմությանը չեն կարող երբեւէ զսպել: Ուզում են ասել` եթե դուք ինչ-որ բան մեր սրտով չանեք` մենք բազմաթիվ մեթոդներով կարող ենք ձեզ ազատությունից զրկել: Դրանով մեզ իրենք չեն վախեցնի»: 
2012-02-06 15:29:21
Դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հայկ Գևորգյանի կալանքի մասին. «Ես շատ եմ ոգեւորվել, երբ ոստիկանապետ նշանակվեց Վլադիմիր Գասպարյանը : Հավատացել եմ իրական բարեփոխումներին այդ ոլորտում: Հարգարժան Վլադիմիր Գասպարյան ….. ես ճանաչում եմ Հայկ Գեւորգյանին եւ վստահ եմ, որ նա անմեղ Է….խնդրում եմ արդար լինել Հայկի նկատմամբ, որովհետեւ չեմ ուզում , որ իմ ՀԱՎԱՏԸ ձեր նկատմամբ լինի վտանգված»: 
2012-02-02 11:12:47
ԱՊՀ երիտասարդական խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը «Պուտին» ակումբի մասին. «Ես պարապ մարդ չեմ, որ Մոսկվան թողած` ամբողջ օրը Հայաստանով զբաղվեմ: Հայաստանն ընդամենը մի հատ կետ ա իմ համար, եւ ես վաղուց արդեն մոռացել եմ:Ես զբաղված եմ ամբողջ տարածաշրջանի գործերով: Հիմա ես կրակը չընգա՞, որ հայ եմ»: 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan