Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2012-04-25 17:38:02
Հատված ՀԺ թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակից. «Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի՛ որոշեք ոչինչ. մինչև մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի՛ ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացե՛ք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին»: 
2012-04-23 15:31:43
Գրող Արտեմ Հարությունյանը Գրքի տոնի մասին. «Մեր հասարակությունը քիչ է գիրք կարդում. դրա պատճառը նախեւառաջ այն է, որ մեր քաղաքում ընդամենը երկու-երեք գրախանութ կա: Գրքի տոնը ավելի կատարյալ կլիներ այն դեպքում, եթե տոնի առթիվ մի քանի գրադարան բացվեր մայրաքաղաքում: Պետությունը պետք է պարտադրի սնկերի նման աճող սուպերմարկետներին իրենց տարածքում գոնե մի փոքր տեղ հատկացնել գրքերին: Հազար բան են վաճառում, ի՞նչ կլինի, որ հազար մեկերորդն էլ վաճառեն: Դրանից միայն նրանք կշահեն»: 
2012-04-18 08:45:16
Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի մասին. «Ես Նիկոլին խոսք էի տվել, չէ՞ որ իմ հաղթանակի քեֆին` «Փարվանայում», թամադա եմ դնելու, բայց քանի որ իրան ճիշտ չպահեց, ժողովրդի վրա ոստիկաններով եկավ, մեր ժողովուրդը էլ համաձայն չի, որ թամադան ինքը լինի»: 
2012-04-12 11:42:33
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրի հերոսի կերպարի մասին. «Երկրի հերոսը պետք է լինի բարիք բերող մարդը, միայն այդ դեպքում կունենանք հզոր պետություն, զարգացող տնտեսություն և բարեկեցիկ ընտանիք»: 
2012-04-11 12:08:43
ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանն օլիգարխների մասին. «Լավ կլինի, որ մեր օլիգարխները տեր կանգնեն թատրոնին, հասկանան, որ մենակ քաբաբ ուտելով չի: Մենք այլեւս հետ գնալու տեղ չունենք, եթե մի քայլ էլ հետ արեցինք կամ նույնիսկ մնացինք այս կետի վրա` թափվելու ենք անդունդը: Մեր առողջ բնազդը մեզ պետք է թելադրի առաջ գնալ, որովհետեւ թափվում ենք ցած: Ես միշտ հավատում եմ, ես միշտ սպասում եմ լավ բանի»: 
2012-04-10 15:15:43
Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը «ցեղասպանություն» բառի մասին. «Ես այլեւս չեմ կարողանում լսել «Ցեղասպանություն» բառը, քանի որ այդ բառը տանում է մեզ դեպի անցյալ: Մենք պետք է բարելավենք հարաբերությունները թուրքերի հետ: Մենք պետք է բացենք դռները եւ նրանց թույլ տանք ներս մտնել»: 
2012-04-10 13:15:48
Հատված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից. «Մարդկանց հավատն ու վստահությունն ամենաթանկ ձեռքբերումն է, որը սրբության նման պահպանվելու է: Մեր ժողովուրդը պետք է մոռանա արտագաղթի ճանապարհը: Մարդիկ պետք է ունենան աշխատանք, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչը պետք է կարողանա իր աշխատանքով պահի իր ընտանիքն ու ստեղծի նոր աշխատատեղեր: Խնդիրները շատ են, ամենակարևորը դրանք լուծումներ ունեն՝ մարդկանց պետք է հնարավորություն տալ, պայմաններ ստեղծել»: 
2012-04-10 12:32:12
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ նախարարների մասին. «Առհասարակ, ես ղեկավարվում եմ մի սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է: Իսկ ինչքանով է դա կարող վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»: 
2012-04-05 12:34:42
Դերասան Հովհաննես Ազոյանը լրագրողների եւ ռեյտինգների մասին. «Հարգելի լրագրողներ եւ լրագրողանման անհատներ…. ես հասկանում եմ, որ ինձնից գոնե մեկ նախադասություն կորզելն էլ է «քյար» (հիշում ենք շնից մազ պոկելու հատվածը), բայց ես չեմ կարող անընդհատ ու ամեն ինչից խոսել: Մի՛ քամեք ինձ, մի՛ դատարկեք ինձ, մի՛ էժանացրեք ամեն ինչ հանուն ձեր «ռեյտինգի»….. այս երկրի հաջողությունն ու անհաջողությունը կախված է նաեւ ձեզնից….»: 
2012-04-02 15:34:53
Երգիչ Դավիթ Ամալյանը «Օրինաց երկիր» կուսակցության մասին. «Հավատալուց երբեք չեմ խուսափել, նույնիսկ ուզում եմ պետությանը հավատալ: Խաբվելուց էլ չեմ խուսափում, թող խաբողը մտածի, որովհետեւ խաբվելն ավելի ազնիվ զգացողություն է, որը քո մաքրությունից է գալիս՝ ուղղակի «հարիֆիզմի» չհասնի այդ խաբվածությունը: Բայց, օրինակ, «Օրինաց երկրին» հավատալը համարում եմ խավարամտություն»: 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan