Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2012-09-08 17:59:05
«Ուստի, եթե այդ երկյակը (Տիգրան Սարգսյան, Բարսեղ բեգլարյան) չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ եւ վարկանիշով, ապա կարծում եմ, ժամանակն է, որ մեր հանրությունը եւս տեղեկանա այն այն ամենին, ինչի մասին ամեն օր խոսում են քաղաքական կուլիսներում առ այն, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը եւ մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ` գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է ՀԷԿ կառուցել, շատ ավելի բաց եւ հրապարակային կխոսենք «Նաիրիտի» էպոպեայի մասին, Հնդկաստանից ներկրված եւ մեր ժողովրդին տեւական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների եւ շատ ու շատ այլ բաների մասին»:
Տիգրան Ուրիխանյան
ԲՀԿ մամուլի խոսնակ


2012-08-03 11:37:17
«Ուրեմն, ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Ինչ վերաբերում ա Գագիկ Ծառուկյանին, ասեմ, իմ ժողովուրդ, նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել, նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, որ Ծառուկյանն էր օգնում սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին, կասե՞ք։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ ա, քննադատելը հեշտ ա»։
2012-06-12 17:08:51
«Լավ կլիներ՝ Տիգրան Սարգսյանը երեխայի նեղացկոտությունը մի կողմ դներ ու գար մեր ֆրակցիայում ներկայացներ ծրագիրը, ոչ ոք նրան չէր վռնդելու: Վարչապետը, թեկուզ ապօրինի ընտրված, կարող էր գալ ու սիրով կքննարկեինք այդ ծրագիրն իր հետ: Եթե ուզում է, էլի թող գա: Եթե վստահ է ծրագրի ուժի վրա, թող փորձի համոզել իր իրավացիության մեջ»
2012-05-31 16:18:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան. «Այո՛, նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միևնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք շատ բան ունենք սովորելու ցավոք հենց մեր սխալներից, և ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք:»
2012-05-29 12:50:12
ՀՀԿ նորընտիր պատգամավոր Խոսրով Հարությունյանը` ԵԽԽՎ զեկույցի մասին. "Մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցն օբյեկտիվ չէ, ավելին՝ չի բացառվում, որ պատվիրված է ադրբեջանական քաղաքական շրջանակների կողմից:" 
2012-05-23 16:27:08
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով լրագրողների հարցին. "Ո՞վ է որոշել, որ ես ԱԺ փոխնախագահ եմ լինելու։ Շատ անձերի արդեն ինչ-որ տեղեր նշանակել եք, իսկ հանրապետության ղեկավարին թողել եք ընդամենը «դե ֆակտո» որոշումները «դե յուրե» ստորագրել":
2012-05-22 15:13:00
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասին.
«Բայց ինչպես ասում են գող` սիրտը դող: Հետեւաբար իր հարցազրույցներից մեկում բարձրացնում է իմ ապիկարության հարցը: Այսինքն ինչպես տեսնում եք ես կարող եմ փաստել, որ Աշոտյանը սուտ է ասել եւ ստախոս է: Այն մարդը, ով սուտ է ասում, նրան ստախոս են անվանում»:
2012-05-01 15:34:07
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման մասին. «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»: 
2012-04-26 15:09:25
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սաակաշվիլիի մասին. «Վստահ եմ, որ մեր ժողովուրդը որեւէ հակակրանք չունի Վրաստանի հանդեպ: Ընդհակառակը, Վրաստանը մեզ մոտ երկիր է, վրացի ժողովուրդը մոտ եւ հարազատ է մեզ: Եւ մենք բազմիցս փրկել ենք նրանց, ինչ էլ ասեն որոշ վրացի գործիչներ: Ուստի Սահակաշվիլին դատարկ տեղ է, զրո, նա վաղ թե ուշ կհեռանա քաղաքական պատմությունից, եւ ցանկացած առաջնորդ, ով էլ հայտնվի այնտեղ, մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները»: 
2012-04-26 15:06:04
ԱԺ պատգամավորության թեկնածու Սուրեն Սիրունյանն իր ծրագրերի մասին. «Ես իմ ընտրողներին ոչ մի ծրագիր չեմ առաջարկել, որպեսզի չնմանվեմ մնացած բոլոր թեկնածուներին: Իմ կարգախոսն է՝ «Միացեք, միասին փոխենք»: Մենք ուզում ենք, որ երկրում միջին խավ ձեւավորվի, որ երիտասարդությունը մարգինալ վիճակում չմնա»: 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan