Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2013-03-04 11:54:02
«Դրական եմ վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը` հանդիպել ԲՀԿ-ի հետ: Խորհրդակցությունները, կարծիքների փոխանակումը, համադրումը միայն օգտակար են բոլոր կողմերի համար` հատկապես այսօր, երբ ժողովուրդը շարունակում է իր պայքարը: Վստահ եմ` հանրահավաքի մասնակիցները արժանի են տեղեկանալու թե’ այդ հանդիպման, եւ թե’ ԱԺ-ում տեղի ունեցող խորհրդակցությունների մանրամասներին»:

Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից  
2013-02-27 12:19:27
 «Հասկացեք վերջապես, որ այսպես շարունակելով, մի օր կանգնելու եք կործանարար զարգացումների առջև, ինքներդ էլ կդառնաք ժողովրդի անկառավարելի ցասման զոհ, բայց եւ երկիրը կներքաշեք աղետալի, քայքայիչ գործընթացների մեջ»:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան
2013-01-09 15:41:00
 -Սյունիքում քանի՞ տոկոս ձայն կհավաքի գործող նախագահը:
-ՕՐԸ ԿԳԱ` ԿՈՐՈՇԵՆՔ: Ժողովրդի վստահության քվեն տալուց հետո կտեսնենք, հիմա ես ինչ ասեմ, ես հո չեմ կարող բախտ նայել ու ասել` 80 կամ 90 տոկոս:

Հատված Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցազրույցից
2012-12-20 10:21:32
«... այ ընգեր, էդի երեւի ձեր բերանն եք մտցնում կամ հազար մարդու բերանն եք մտցնում հետո բերում եք ուզում եք կոխեք իմ բերանը: Ըտենց չի լինում էլի, մի քիչ լրատվությունն էլ չափ պետքա ունենա»
ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը ձայնագրիչի մասին
2012-12-16 13:10:46
«Մենք կարողացանք երկիրը դուրս բերել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Կարողացանք թեթևացնել փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային բեռը: Կարողացանք հազարավոր աշխատատեղեր փրկել հանքարդյունաբերության և շինարարության մեջ: Կարողացանք լուրջ թափ հաղորդել սննդի ու թեթև արդյունաբերության ոլորտներում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կարողացանք անխաթար պահել մեր ֆինանսական համակարգը: Կարողացանք անել այն, ինչ չկարողացան անհամեմատ ավելի հզոր երկրներ»:

Հատված Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարուն ունեցած ելույթից
2012-12-16 12:56:08
«Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք, եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք: Որքա՞ն տգեղ կլիներ, որ չգայինք»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու մասին

2012-12-06 13:11:08
 «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան 
2012-11-08 13:24:21
«ՀՅԴ-ի գործունեությունը Ռոբերտ Քոչարյանի անձով պայմանավորելը հիմնարար սխալ է, դատարկ զբաղմունք է, քանի որ Դաշնակցությունը միշտ առաջնորդվել եւ առաջնորդվում է իր մոտեցումներով եւ սկզբունքներով, եւ որեւէ դերակատարություն տեսնելը անհիմն է:
Քոչարյանը եղել է երկրի նախագահ, շատ հարցերում մենք նման ենք մտածել, շատ հարցերում՝ տարբեր ենք մտածել, այդ թվում՝ խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան
2012-10-12 16:31:50
«Լսի՝ լակոտ, ես քեզ արգելում եմ իմ թերթը կարդալ։ «Հրապարակը» քո նման ծախու ու հիվանդ հիմարների համար չի նախատեսված... եթե մի անգամ էլ անունս օգտագործեցիր, քո պատին մի բան դրեցիր՝ ոսկորներդ չես հավաքի... հետո չասես՝ չզգուշացրի...»։

 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Պետրոս Ղազարյանին 
2012-10-12 16:24:17
«Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:

Այս զարգացումն, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:

Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հաֆերն 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan