Երկուշաբթի, 23 Հունվարի 16:32
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-03-18 13:37:51
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյան. «ես գտել եմ բոլորիդ տանջող հարցի պատասխանը` թե ինչու Տեր-Պետրոսյանը մտավ Ազատության հրապարակ ու չնկատեց հացադուլի նստած Րաֆֆին: Որովհետեւ Րաֆֆին մեկ մարդ ա, իսկ Լեւոնը սիրում ա հարյուր հազարներին»:
2011-03-17 20:03:10
Լեւոն Տեր-Պետրոսյանը` Մատենադարանի միտինգի ժամանակ «հիմա-հիմա» գոռացողներին ի պատասխան. «Սա քաղաքականություն է, սա միտինգ չէ, սա լուրջ քաղաքական գործընթաց է: Մենք բոքսի դուրս չենք եկել, այլ շախմատ ենք խաղում»:
2011-03-17 15:38:57
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի հանրահավաքից առաջ Ճանապարհները փակ լինելու մասին լուրերին. «Իսկ այսօր մարդ չե՞ն սպանել: Էդ էլ կարող եք ասել` երկու հոգու էլ սպանել են, օդի մեջ ասում եք»:
2011-03-17 13:13:53
Մոամար Քադաֆիի որդին` Սեիֆ ալ Իսլամը, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի մասին. «Թող այդ ծաղրածուն սկզբում վերադարձնի այն գումարները, որոնք մենք նրան տվել ենք իր նախընտրական կամպանիայի համար»:
2011-03-15 14:35:03
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման մասին. «Գավառների հանձնումը հանուն Ղարաբաղի ինքնորոշման՝ մանկական միամտություն է»:
2011-03-15 12:53:45
ԼԹՖ սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը ՀՀ ՏՄՊՊՀ` ֆաբրիկայի նկատմամբ վարույթ ընդունելու որոշման մասին. «Դա ինձ համար անհասկանալի է։ Անձամբ իմ դեմ չէ, բայց երևի անձամբ «Լուսակերտի» դեմ բան ունեն։ Դա հանձնաժողովից պետք է ճշտել։ Երևի՝ որ «Լուսակերտի» ձվերը համով են»։
2011-03-10 21:08:18
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` «Bentley» ձեռքբերելու կապակցությամբ. «Իմ սանիկներից մեկը իմ «Մերսեդեսը» վերցրել ա եւ տեղը «Bentley» ա տվել: Էդ ինքն ուզեց, ես իրան տվեցի, ինքն էլ դրա տեղը դա տվեց, ի՞նչ կա դրա մեջ»:
2011-03-10 14:33:14
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի մասին. «Բեմի լավ բանվորներ բոլոր ժամանակներում պետք են: Հատկապես հիմա, երբ բեմերի պակաս հաստատապես չկա»։
2011-03-08 14:00:53
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ. Հրեաները մեղավոր չեն Հիսուսին խաչելու համար:
2011-03-04 12:45:23
Գոհար Քյալյանը Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ուսանողներին. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ընդեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan