Երկուշաբթի, 23 Հունվարի 16:33
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2015-10-09 14:14:44
Եթե մարդիկ իրենց մաշկի վրա չեն գզում տնտեսական աճը, ուրեմն մաշկի խնդիր ունեն։

Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախարար
2015-09-10 20:33:08
«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞ արդյոք մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, որը պատրաստ է խաղաղություն ու հաշտություն բերել: Տարածաշրջանի ժողովուրդները պատրա՞ստ են կողք-կողքի ապրել խաղաղ, ապահով ու բարգավաճ»:

Ջեյմս Ուորլիք
Մինսկի խմբի համանախագահ
2015-07-14 19:06:33
 «Կարծում եմ` իրեն հարգող նախարարը կամ քաղաքական գործիչը, եթե զգաց, որ չի կարողանում իր առջեւ դրված խնդիրը իրականանցնել պետք է հրաժարական տա ու չսպասի վարչապետին»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան
8 մայիս, 2014թ.

Հ.Գ. այս հայտարարությունից մեկ տարի եւ երկու ամիս անց նա հրաժարական տվեց:
2015-05-17 07:17:44
Գոնե երեկոյան ժամերին պետք է տաք ջուր լինի, որ երիտասարդ կթվորուհին կարողանա տուն, ամուսնու անկողին մտնի մաքուր վիճակում:

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ
2015-05-17 07:07:22
 Ես վարչապետին չեմ ասել լրատվամիջոցների դեմն առնել, ասել եմ՝ օրենք դրեք, որ լրագրողը իր սխալ հայտարարության համար պատժվի:

Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ
2015-02-24 16:59:42
Հնարավոր է, որ հաղթանակի հասնելու համար ստիպված լինեք մի քանի մարտ մղել: 

Որեւէ մեկը չէր հիշի բարի սամարացուն, եթե նա ունենար միայն բարի մտադրություններ. նա փող էլ ուներ: 

Մարգարեթ Թեթչեր
2015-02-24 16:53:28
Ապրիր այնպես, որ երբ հեռանաս այս աշխարհից, քո ծանոթների համար կյանքը ձանձրալի դառնա:

Մարդիկ հաճույքով հավատում են նրան, ինչին ուզում են հավատալ:

Հուլիոս Կեսար
2015-02-24 16:44:42
Դու պետք է քեզ հավատաս նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը թերահավատորեն է վերաբերում քեզ:

Շրի Չիմնոյ
2015-02-24 16:40:49
 Միշտ ասա այն, ինչ մտածում ես եւ արա այն, ինչը քեզ ճիշտ է թվում: Սա քո կյանքն է եւ որեւէ մեկը քեզնից լավ այն չի ապրի:

Ժան Ռենո
2015-02-24 16:36:05
 Մեզ դուր են գալիս նրանց թերությունները, ում որ սիրում ենք, բայց մեզ նյարդայնացնում են նրանց արժանիքները, ում որ չենք սիրում:

Օմար Խայամ
2013-09-17 15:34:22
 Ընդհանրապես, քաղաքականության հետ շախմատի համեմատությունը չափազանց անհաջող է երկու պատճառով.

1. Երկիրը կառավարելիս չպիտի ամենեւին խնդիր դնես` հաղթել ինչ-որ մեկին: Նման խնդիր կա միայն իշխանությունը պահելու պարագայում: Իսկ «հաղթել» պետք է կարողանաս արտագաղթին, գործազրկությանը եւ կոռուպցիային:

2. Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավորության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շախմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգեւորել որեւէ մեկին (բացի թագավորից):

Այնպես որ, լավ կլինի հանգիստ թողենք շախմատը: Թող այն պարզապես ինտելեկտուալ խաղ մնա, եւ լավ է, որ այն ժողովրդականություն է վայելում Հայաստանում: - See more at:

Հատված Ռոբերտ Քոչարյանի Մեդիամաքսին 1.5 տարի առաջ տված հարցազրույցից 
2013-09-06 14:01:03
18.03.2013

Հատված Սերժ Սարգսյանի «հայտնի» մամուլի ասուլիսից.

«Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող, չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին:…

Մենք ազնիվ ենք մեր վարքում, մեր գործունեության մեջ: Մենք մեկին չենք խոստանում, որ վաղը վազելով գալու ենք, ու հետո գնում մյուսին ասում՝ ոչ, ձեզ մոտ ենք գալիս: Այդպիսի մարդիկ քաղաքականության մեջ շատ կարճ կյանք են ունեցել: Եվ այդպես էլ լինելու է: Մեր երկրի օրինակներում էլ կան այդպիսիք: Երբ պատասխանատու անձը գնում է մի տեղ և իր երկրի Նախագահի արած հայտարարությանը հակառակ հայտարարություն է անում, հետո գալիս, ասում է՝ ուրիշ բան եմ ասել: Չի լինի այդպես ո՛չ ներքին կյանքում, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ»:

ilur.am  
2013-09-03 19:21:37
 Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները:

Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների մասին
2013-08-13 22:41:52
 «Լուծման հիմքում պետք է ընկած լինեն պատմական արդարությունը, միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպությունների որոշումներն ու բանաձևերը: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, կարևոր դեր ունի հակամարտության կարգավորման գործում»:

Իլհամ Ալիեւը ԼՂ խնդրի կարգավորման մասին
2013-07-25 17:39:07
 Եւ մեկ բան վստահաբար կարող եմ ասել` երկիրը հասցված է այնպիսի սոցիալական աղետալի վիճակի, որ ցանկացած քայլ, որը հերթական անգամ ուղղված կլինի ժողովրդի դեմ, այլեւս նման ու ավելի հուժկու արձագանքի է արժանանալու: Եւ իշխանությունների հաշվարկները` թե մեր ժողովուրդը միշտ էլ մի քիչ աղմկել, հետո հաշտվել է իրականության հետ, վստահաբար մի օր պիտի սխալ դուրս գային: Իսկ ինչո՞ւ դա տեղի ունեցավ այսօր, որովհետեւ այսպես հանդուրժել այլեւս չի կարելի, որովհետեւ նույնիսկ իրենց պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ երկրում գնաճը կրկնակի անգամ ավելի է, քան բարձրացված աշխատավարձերը, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի մի զգալի հատված եւս միացել է ծայրահեղ աղքատության շեմում տեւական ժամանակ գտնվող 36 տոկոսին:

Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության քարտուղար
2013-05-17 22:25:26
ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:

Հովհաննես Իգիթյան

Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից
2013-05-02 10:54:17
 Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին
2013-05-02 10:48:28
 Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:

Տարոն Մարգարյան
2013-04-04 16:35:42
Մեղավորը ես եմ, սուրբը դուք եղե՛ք, Սե՛րժ Սարգսյան, բայց եթե ձեր ձեռքը դրեցիք Սահմանադրության վրա ու երդվեցիք, ինձ հետ գնալու եք դժոխք:

Րաֆֆի Հովհաննիսյան




2013-03-11 11:17:30
 Մայր Աթոռի ու Վեհափառի արձագանքը եւ պահվածքը կա՛մ Հայ առաքելական եկեղեցու իսպառ արժեզրկման, կա՛մ նրա հեղինակության վերելքի, կա՛մ նրա ռեֆորմացիայի ուղիների դռները կբացեն:
Ժողովուրդն ընտրեց ոչ միայն փետրվարի 18-ին, այլ նաեւ դրանից հետո՝ փողոցներ ու հրապարակներ դուրս գալով ընտրությունների կեղծված արդյունքների դեմ:
Այժմ ընտրությունը Վեհափառինն է. եկել է նրա ընտրելու ժամանակը:

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan