Երկուշաբթի, 23 Հունվարի 16:32
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-03-30 15:55:11
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` Տիգրան Սարգսյանի` կով կթելու վերաբերյալ դասախոսության մասին. «Շարունակելով` ասեմ, որ ես իմացել եմ, որ իմ տատը ուղղակի իմ տատն է, չեմ իմացել, որ ինքը մեծ բարեփոխիչ է եղել ժամանակին, որովհետև տատս էլ, որ կովը կթում էր, անպայման կուրծքը լվանում էր և մառլյայով էր անպայման կաթը անցկացնում, դա ձևն է այդպես: Բայց պարզվում է, որ ողորմած տատս մեծ բարեփոխիչ է եղել, ես դա չեմ իմացել: Եթե մենք այս ձևով ենք շարունակելու մեր կառավարման համակարգը, բարեփոխումներն այսպիսին պետք է լինեն, ես չգիտեմ արդեն»:
2011-03-28 13:05:15
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Վարդան Օսկանյանի կոչին Սերժ Սարգսյանին` այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին. «Օսկանյանն այդ իրավունքը չի վաստակել, որ նախագահին խորհուրդ տա` գնա, թե չգնա»:
2011-03-28 13:03:44
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` բողոքելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտային պլանի մասին. «Այդ մղձավանջային «Բոգդանները», որով մեզ ստիպում են տեղափոխվել, նշանակում է անմարդկային պայմաններից` միկրոավտոբուսից , տեղափոխվել մղձավանջային պայմաններ»:
2011-03-26 12:11:38
ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության մասին. «Ես գնացի, տեսա նրան, զրուցեցինք, շատ բաներ, անկեղծ ասած, չհասկացա, փորձեցի համոզել նույնիսկ, որ իմաստ չունի, չի ստացվի, բայց որոշումն իրենն է»:
2011-03-26 11:57:33
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության ժամանակ. «Ինչի՞ չեք գալիս Ազգային Ժողով, կարոտել ենք Ձեզ, անհանգստանում ենք Րաֆֆիի առողջության համար»:
2011-03-24 12:56:28
ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գյուղատնտեսական «դասախոսությունների» թեմայով. «Ես կարծում եմ՝ վարչապետը չպետք է այդպես սովորեցներ, թե ինչպես են կով կթում կամ կաթը մաքրում: Ամենաշատը դա պետք է աներ գյուղնախարարը կամ վարչության պետերից մեկը: Բայց եթե նա անհրաժեշտ է գտել այդ մասին խոսելու, ինչ ասեմ՝ թող հասարակությունը գնահատի»:
2011-03-23 17:32:17
Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը` արձագանքելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` գյուղացիներին ուղղված «խորհորդներին», թե ինչպես է պետք մաքրել կովերի պտուկները. «Ուզում եք ֆրանսիական ադեկոլոնով մաքրեք, միևնույն է` չի օգնելու»:
2011-03-23 17:29:19
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ. «Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել»:
2011-03-20 11:07:03
Երգահան Ռուբեն Հախվերդյան. «Ռուսները մեր առաջին շթնամիներն են: Մենակ թուրքերը չեն: Ռուս-թուրքական հարաբերություններն են, որ մեզ էս վիճակին է գցել»:
2011-03-19 11:14:32
ՀՀԿ-ական Սամվել Նիկոյան. «Ես շնորհավորում եմ «Ժառանգության» պատգամավորներին, որ կարողացան 4 հոգով 40 հազարանոց միտինգի աղմուկ հանել: Լավ տեխնոլոգիա էր: Եթե նկատել եք, մինչ այդ ամբողջ մամուլը հեղեղված էր ՀԱԿ-ի հանրահավաքի, ներկայացված կետերի վերլուծություններով, մինչդեռ «Ժառանգությունը» 4 հոգով կարողացավ կոտրել այդ ինֆորմացիան»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan