Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-04-07 15:57:08
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` բացելով ապրիլի 7-ի կառավարության նիստը. «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա»:
2011-04-07 15:48:16
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` խոսելով ընդդիմության ներկայացուցիչների հետ համագործակցության մասին. «Երբ Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ պետ էր, իսկ այդ ժամանակ շենքի ներքեւի նկուղի բանտում նստած էի ես, թող այդ ժամանակ մտածեր կամուրջների մասին»:
2011-04-06 18:22:05
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` խոսելով ընդդիմադիր դաշտի միասնականության ու ընդդիմադիր ուժերի՝ իրար չսիրելու մասին. «Նույնիսկ Հիսուս Քրիստոսը չէր կարող ապահովել 100 տոկոս ունիվերսալ սեր»:
2011-04-06 18:17:28
Երգչուհի Նունե Եսայանը` արձագանքելով Facebook սոցիալական ցանցում ստեղծված նախաձեռնության հեղինակների կոչին` նվիրել նվեր ստացած բնակարանները կարիքավորներին. «Շատ վատ է, որ ժողովուրդը չի գնահատում մեր արածը եւ մեր նվերները հարամ է անում»:
2011-04-05 14:18:47
Երիտասարդ ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին. «Մի բան ակնհայտ է` նա հոգեւոր մարդ է, գրքերի մեջ մխրճված, հոգեւոր կյանքով ապրող: Երբ նրան ճանաչում ես ավելի լավ, տեսնում ես նրա առօրյան, այդ «Բենթլին», որ նվեր է ստացել, ես չգիտեմ` երբեւէ նույնիսկ վարելու ժամանակ ունեցե՞լ է, թե՞ ոչ»:
2011-04-05 14:16:39
Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը` խոսելով «Տաշիր-2011» մրցանակաբաշխության մասին. «Դա բացահայտ գաղութի ժողովրդի էժանագին դեմոնստրացիա էր: Հետաքրքիր է, թե այդ հարուստները, որ հայ ժողովրդի հարստությունը վերցրել ապրում են, էլ ի՞նչ են ուզում, ինչո՞ւ են ոչնչացնում այս ժողովրդի արժանապատվությունը»: «Երեկվա միջոցառումից հետո հարյուրավոր հայեր որոշեցին այլևս չվերադառնալ հայրենիք, իսկ շատերն էլ որոշեցին գնալ հայրենիքից»:



2011-04-02 00:32:22
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Շահեն Տոնոյանը` մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին լուրերը.
«Այդ տեղեկատվության սկզբնաղբյուրը եղել է Slaq.am կայքը` հանձինս Մենուա Հարությունյանի, իսկ այդ մարդը ավելի լավ կանի` իր կերպարի վերաբերյալ կատակներ անի, ամեն մարդ իրա բարոյականության և դաստիարակության համապատասխան է կատակ անում, նրա կերպարը ամենօրյա կատակի թեմա է»:

2011-04-02 00:27:22
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` երբ լրագրողները պնդել են, որ այլ պատգամավորի փոխարեն քվեարկելը օրենքի խախտում է. «Ես ուղղակի օգնել եմ»:
2011-04-01 12:34:05
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով այն հորդորներին, թե «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր ԱԺ բարձր ամբիոնից հնչեցնել իր պահանջները. «Բայց խնդիրն այն է, որ ինչո՞ւ գալ դատարկ դալիճ և ինչո՞ւ խոսել, երբ դեմը պատ է ու լռություն է»։
2011-03-30 16:02:59
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ–ի նախագահ Հրաչ Բերբերյանը` խոսելով գյուղատնտեսության ոլորտում տիրող վիճակի մասին. «Ցավոք, մենք ունենք չինովնիկներ, որոնք եկել են միայն պետական ապարատ՝ աթոռներ ունենալու և իրենց գրպանի մասին մտածելու համար։ Եթե այն ճանապարհով գնանք, որ այդ չինովնիկներին արանքից հանենք, ա՛յ, այդ «կրծողներին», որ այսօր գյուղատնտեսությանը վնաս են տալիս, ուրեմն կունենանք հաջող գյուղատնտեսություն։ Քանի ապարատում են այդ «կրծողները», ո՛չ միայն դաշտերում, մեր գյուղատնտեսությունը լավ վիճակում չի լինի»:



 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan