Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-04-28 09:51:19
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` 2012 թվականի նախագահական ընտրություններին իր հավանական մասնակցության մասին. «Կգա ժամանակը, և մենք համապատասխան որոշում կընդունենք: Ձեզ դուր կգա, դուք գոհ կմնաք»:
2011-04-28 09:49:20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հայտարարությւոնն այն մասին, թե Կիևում անցկացվելիք միջուկային անվտանգության հարցերով սամիթում իր մասնակցությունը հնարավոր է միայն Բելառուսի նախագահի բացակայության դեպքում. «Ինչ վերաբերում է Բարոզուի պես «կոզյոլներին» և նրա նմաններին... Դե, կար ինչ-որ Բարոզու Պորտուգալիայում, նրան այնտեղից վռնդեցին և տեղավորեցին Եվրահանձնաժողովում: Ես ամենաքիչն եմ հետևում, թե եվրոպական չինովնիկներից որևէ մեկը ինչ է «բլթացրել»: Այնտեղ դրանք հազարներն են»:
2011-04-21 16:39:17
Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը` արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կեղծելու լծակները իշխանությունների ձեռքում են. «Կան աղջիկներ, որոնք ուրիշ բանով են կեղծվում, հիմա ի՞նչ անենք, իրենց արդարացնե՞նք, ասենք` կյանքը դժվար ա, դրա համար էլ կեղծվո՞ւմ են: Կյանքը ստիպում է շատ բաներ անել, բայց մարդը հենց նրանով է մարդ մնում, որ չի գնվում: Մի կեղծվեք, մի գնվեք, մի ծախվեք»:


2011-04-21 16:36:12
Տ. Սարգսյանն` անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի օրերս հրապարակած դիտարկմանը, թե Հայաստանում աղքատությունը մեծ չափերի է հասնում. «Պիտի օմբուդսմենը հայտարարեր, նոր իմանայի՞նք, որ աղքատ ենք»:


2011-04-19 10:31:38
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` ի պատասխան Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարության, թե մարտի մեկը ձեռնտու էր հեռացող նախագահին. «Պնդել, թե «մարտի 1-ը» ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերեւս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»
2011-04-19 10:27:24
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` արձագանքելով Երևանի քաղաքապետարանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտի հերթական մերժմանը. «Մենք ունենք մեր ռազմավարությունը, մենք նպատակ ենք դրել, և հավաստիացնում եմ, որ այդ նպատակին հասնելու ենք: Մենք պարտադրում ենք իրենց ամեն օր ապօրինություն անել, դնում ենք անհարմար իրավիճակի մեջ, և կարող է թվալ, որ դա որևէ արդյունք չի տալիս, բայց մշտապես նրանց ապօրինության դաշտում պահելը լրացուցիչ ճնշման միջոց է»:


2011-04-11 18:24:23
Արարատի մարզի գյուղացիները` պատասխանելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` «ի՞նչ խնդիրներ ունեք» հարցին. «Մեր փողերը տվեք, ուրիշ օգնություն պետք չէ»:
2011-04-11 18:22:54
Արմեն Ջիգարխանյանը` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի` «կցանկանայի՞ք գալ Բաքու» հարցին. «Կվազեմ, ոչ թե ուղղակի կգամ։ Կվազե՛մ»:
2011-04-11 18:20:20
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` գազի գնի վերաբերյալ. «Հայռուսգազարդը» ոչ բոբո է, ոչ էլ Մայր Թերեզա, այն տնտեսվարող սուբյեկտ է, որը ձգտում է շահույթ ունենալ»:
2011-04-07 15:59:23
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` կոալիցիոն հնարավոր միասնական ցուցակի մասին. «Չի՛ լինելու նման բան։ Կարծում եմ… համոզված եմ, որ ամեն քաղաքական ուժ, ովքեր որ հատկապես հայտարարել են դրա մասին, ընտրություններին կգնան առանձին՝ իրենց համամասնական ցուցակով»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan