Երկուշաբթի, 23 Հունվարի 16:32
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-05-30 12:45:14
Համաներմամբ ազատ արձակված Սասուն Միքայելյանը` պատասխանելով այն հարցին, թե Ի՞նչ քաղաքական ծրագրեր ունի ազատվելուց հետո.
«Ինչ կոնգրեսն է որդեգրել, շարունակելու եմ իրենց հետ իրականացնել: Հիվանդությանս համար էլ չեմ գնա Հայաստանից: Ես փախնող չեմ որոշ մարդկանց պես: Ես մնալու եմ և պայքարելու եմ: Թեկուզ հարթակում մեռնեմ, սիրտս այնտեղ կանգնի` ես իմ ժողովրդի հետ եմ լինելու»:

2011-05-18 12:06:10
ՀՀ նախագահ Սերժ Սագսյանը` «Մոսկովսկիե Նովոստիին» տված հարցազրույցում. «Քննադատել նախորդներին` նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ եւ իմ նախորդներին, եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ լավ բան են արել Հայաստանի համար»:
2011-05-18 12:00:53
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով այն հարցին, թե վստա՞հ են արդյոք կոնգրեսի ներկայացուցիչները, որ իսկապես մայիսի 31-ին Սասուն Միքայելյանը եւ Նիկոլ Փաշինյանը ազատության մեջ կլինեն. «Իհարկե վստահ ենք: Եթե ոչ` չսկսված երկխոսությունը կդադարեցվի»:
2011-05-18 11:57:05
Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանը` պատասխանելով արթիկցիների այն նկատառմանը, թե մի տեսակ երկխոսություն է սկսվել իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ. «Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի քից արտահայտությունը լավ ենք հիշում»:
2011-05-10 17:21:30
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը` առաջ քաշվելիք հաջորդ պահանջի մասին. «Դա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջն է»:


2011-05-10 17:14:06
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն` ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի բողոքի, թե «չգիտի, թե որ կնոպկան սեղմի».
«Դրա համար էլ ասում ենք մի 10 րոպե շուտ եկեք, որ սովորեք»:

2011-05-10 17:10:34
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` գնահատական տալով իշխանության եւ ընդդիմության մեջ նշմարվող երկխոսությանը. «Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին /համապատասխան պարգեւատրման դիմաց/, ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը` դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից»:

2011-05-06 15:38:42
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը` Հայ ազգային կոնգրեսի մասին. «Այսպիսի ընդդիմությունը Սերժ Սարգսյանի համար նվեր է։ Սերժ Սարգսյանը ո՛չ կողմնացույցով, ո՛չ, անգամ, դեբիլափնտրիչով չէր կարող այսպիսի ընդդիմություն գտնել, որը 100 հազար մարդ ուսին դրած գնա եւ առաջարկի, ասի՝ ես ամեն ինչից հրաժարվում եմ, հեղափոխականությունից հրաժարվում եմ, ով էլ ուզի հեղափոխություն անի, կասեմ՝ Թուրքիայի պատվերն ես կատարում, հետո ինքը կասի՝ եթե դու իմ պատվերը չկատարես, ես քո դեմ հեղափոխություն կանեմ։ Լա՛վ, ո՞վ է այդքան միամիտ»:


2011-05-05 18:35:52
ՀՀ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյան` մեկնաբանելով ներքաղաքան վերջին իրադարձությունները, մասնավորապես, ՀԱԿ-ի` իշխանությունների հետ երկխոսությունը.
«Այդքան փորձված գայլը, որը քսան տարի քաղաքական հարթակի վրա է, «վսյո տակի» խայծը կուլ տվեց: Խոսքը Ազատիչի կեղծ խոստումների մասին է: Ես դեռ վեց ամիս առաջ էի նրան ասում, որ նախագահը կփորձի խաբել ձեզ, եւ խաբեց. «Դհոլ Արտաշ» սարքեց, ավելին ասել չեմ կարող»:

2011-05-05 11:51:03
Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունն այն դեպքում, եթե իր թեկնածությունը չառաջադրի նաեւ Ռոբերտ Քոչարյանը. «Վստահ եմ, որ եթե լինեն արտահերթ նախագահական ընտրություններ, Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի որպես մեր թեկնածու` անկախ ամեն ինչից»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan