Երկուշաբթի, 23 Հունվարի 16:32
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-06-23 17:23:25
Թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը` պատասխանելով այն հարցին, թե ու՞մ է պետք կախել.
«Հրապարակավ պետք է կախել մոտավորապես 700 քաղաքական գործիչների՝ կառավարությունից մինչև ընդդիմություն։ Այսքան բան։ Էդ դեպքում ես գոնե մի քիչ լավ ապագա կտեսնեմ, հակառակ դեպքում թքել եմ ես նման քաղաքական գործիչների վրա, նամանավանդ ընդդիմության։ Զզվում եմ ես դրանցից։ Ես դրանց իմ ձեռով՝ սկսած Զուրաբյանից, վերջացրած Լևոնով, կկախեի։ Արթուր Բաղդասարյանին էլ հետը, որ ոչ ոք չնեղանա։ Ես շատ եմ ուզում, իսկ էթե Վահրամ Սահակյանը շատ է ուզում, լինում է»:

2011-06-23 17:18:06
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ–ում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված հարցին ի պատասխան.
«Ո՛չ, չե՛մ պատրաստվում արտահերթ ընտրություն անցկացնել, քանի որ ո՛չ դրա անհրաժեշտությունը կա, ո՛չ էլ Սահմանադրությունն է թույլ տալիս, որ այդքան հեշտությամբ ընտրություններ անցկացվեն»:

2011-06-17 12:46:15
ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը` արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներին այն մասին, թե իշխանություն- ՀԱԿ երկխոսության հետեւանքով ԲՀԿ-ն կարող է ընդդիմադիր դաշտ անցնել. «Սին, ունայն տուպոգոլովի, պարզապես ողորմելի ինտրիգներ են այն խոսակցությունները: Այս ինտրիգները հյուսվում են տարբեր քռչոտ-փռչոտների կողմից: Սրանց նմանների փեշակն ինտրիգներ ստեղծելն է, բայց թող բոլորը հանգիստ լինեն: Ինտրիգները, որպես կանոն հյուսվում են ուժեղների շուրջ»:
2011-06-15 10:34:03
Ռուսաստանյան էստրադային երգիչ Ավրաամ Ռուսսոն` օգտատերի այն հարցին, թե ինչո՞ւ նրա կենսագրության մեջ գրված չէ, որ նա ծագումով հայ է. «Ինչպե՞ս թե գրված չէ: Ի՞նչ է, պետք է բղավե՞մ, որ հայ եմ: Նախեւառաջ, ես ռուսաստանյան էստրադայի արտիստ եմ, ես չեմ թաքցնում իմ ծագումը»:
2011-06-15 10:28:14
Վրաստանում գործող, սակայն չգրանցված «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի` Ջավախքի խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության մասին. «Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատկերացում չունի, թե Ջավախքում ինչ է կատարվում»:
2011-06-13 10:54:52
Դերասան Աշոտ Ադամյանը` Մինասի որմնանկարները «Զվարթնոց» տեղափոխելու մասին. «Համաշխարհային պրակտիկայում է ընդունված, ես գնում եմ Փարիզ, այցելում եմ Լուվր, եւ ինձ ոչ ոք չի ասում, որ Լեոնարդոյի կամ չգիտես ում նկարները տեսնելու համար պետք է գնամ օդակայան կամ որեւէ անասնաֆերմա»:
2011-06-11 00:08:03
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը` խոսելով իշխանությունների կողմից ՀԱԿ–ին պատասխանի մասին.
«Հայերեն չե՞ն հասկանում։ Հայերեն են խոսում այդ մարդիկ։ Գործընթացը շարունակվելու է այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը կամենա։ Ես վստահ եմ, որ գոյություն ունի միջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև, ով վստահեցրել է Լևոն Տեր–Պետրոսյանին՝ Դուք կազմեք Ձեր պատվիրակությունը, մենք էլ պատրաստ ենք կազմելու մերը։ Լևոնը վերջապես այդքան միամիտ չէ։ Նա վստահ էր, որ այդպես են անելու, բայց նա մոռացել է, որ սրանք «քցող են». փողոցային խաբելու, «քցելու» տարամաբանությունն է գերիշխում այս կլանում։ Ահավասիկ, բոլորդ ականատես եղաք առաջին «քցոցիին», սպասենք հաջորդներին»:

2011-06-03 00:01:47
Գրող Արմեն Շեկոյանը` հայրենասիրության եւ ազգայինի մասին. «Իրական ազգայինը խորքային երևույթ է, ոչ թե` մակերեսային: Եթե դու ազգային ծիրան ես ծախում, իսկ մեկ ուրիշը` ապազգային բանան, դա դեռ չի նշանակում, թե դու ավելի ազգասեր ու հայրենասեր ես: Հայրենասերը նա է, ով չի թերակշռում»:
2011-06-02 23:57:28
«Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ` Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վստահությունը և ի՞նչ հիմքեր կան, որ հաջորդ ընտրություններում չեն լինի ընտրակեղծիքներ, բռնություններ, խաբեություն, քանի որ, շատ ժամաանակ չի անցել եւ այդ ժամանակաաշրջանի(1996 թ.) շատ կերպարներ դեռեւս քաղաքական ասպարեզում են. «Գիտեք, ինձ այժմ քաղաքական գործունեության տեսանկյունից բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպիսին էր Հայաստանը 1991, 1995, 1998, 2000թթ.-ին: Ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի Հայաստանը 2011 կամ 2020 թթ.-ին»:


2011-05-30 13:03:01
Հատված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքից`«Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց անմիջապես հետո:
«... Եթե Սերժ Սարգսյանը այդքան մարդասեր է, ինքը անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա»:

 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan