Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-07-20 13:51:07
Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը նախընտրական տարվա մասին. «Այն գործընթացը, որ կեղեքված ժողովրդին ստիպում է ընտրել մեկից մեկին, ընտրություն չէ։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է մարում ընտրությունների վերջին հույսը, որովհետեւ երկու այսպես կոչված հակադիր քաղաքական ուժերը ակնհայտորեն լեզու են գտնում եւ փաստորեն պայմանավորվում են հերթական բաշխման մասին։ Այդ բաշխումը, այդ կեղծիքը արվում է բացահայտ՝ բնակչության առջեւ։ Այս պայմաններում խոսել ընտրության մասին, ես կարծում եմ, որ լուրջ չէ, եւ ես չեմ կարող լուրջ դեմք ընդունելով այդ հարցին պատասխանել»: 
2011-07-20 11:56:36
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության մասին. «Երկխոսության հիմնական օրակարգը, ըստ էության, բաղկացած է բազմաթիվ մասերից, եւ եթե հասնենք համաձայնության առանձին հարցերի վերաբերյալ, երկխոսությունը կարելի է արդեն իսկ հաջողված համարել։ Իրենք էլ դա ընդունում են, եւ, ինչու չէ, հանրահավաքների ժամանակ ժողովրդին կիրազեկեն երկխոսության արդյունքների, հաջողությունների մասին։ Այսինքն` իրենք «չորով» չեն դնելու արտահերթ ընտրությունների խնդիրը` դրան զուգահեռ բարձրացնելու են նաեւ այլ հարցեր եւ բանակցային ցանկացած հաջողություն ներկայացնելու են հասարակությանը»։ 
2011-07-19 14:49:21
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը արտահերթ ընտրությունների մասին. «Այդպիսի բան չի լինելու Հայաստանում, որովհետեւ դրա համար քաղաքական նախադրյալներ չկան: Արտահերթ ընտրությունների հիմքեր լինում են, եթե Հայաստանում երկու հսկայական ուժ` իշխանություն եւ ընդդիմություն ուժերը համարյա իրար հավասար կանգնած լինեին, ոնց որ ռուսները ասում են` «ստենկա նա ստենկու»: Հիմա այդպիսի իրավիճակ չկա... Ինչո՞ւ պիտի գնան արտահերթ ընտրությունների: Բացարձակապես հասկանալի չէ»:
 
2011-07-18 13:36:03
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը` հայ-թուրքական կարգավորման գործընթացի ձախողման մասին. «Երբ հանդիպումներիս ընթացքում իշխանության ներկայացուցիչներին հարցրեցի, թե ինչու արձանագրությունները խորհրդարանի օրակարգ չեն ներառվում, ինձ պատասխանեցին, թե դրան դեմ է «Ժողովրդահանրապետական» ընդդիմադիր կուսակցությունը, ինչի պատճառով այդ փաստաթղթերը չեն ներկայացվում խորհրդարանի վավերացմանը»: 
2011-07-18 12:23:25
 Հատված Կոալիցիայի հետ երկխոսության մասին ՀԱԿ հայտարարությունից. «Քանի որ Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ կոալիցիոն կուսակցությունների հետ երկխոսություն ծավալելու առաջարկ չի արել, ուստի նշված հայտարարություններից միանշանակորեն բխում է, որ կոալիցիոն կուսակցություններն իրենք, սեփական նախաձեռնությամբ, ցանկություն են հայտնել քաղաքական քննարկումներ սկսել մեզ հետ եւ այդ նպատակով նաեւ համապատասխան աշխատանքային խումբ են ձեւավորել։ Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը եւ ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեեւ կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաեւ հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձեւաչափը, որպես Կոնգրես–իշխանություն բանակցությունների հիմնական ձեւաչափին զուգահեռ եւ օժանդակ գործընթաց»։
2011-07-13 13:48:43
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` Հայաստանի մասին. «Նրանք սարսափում են պատերազմից եւ միաժամանակ մեզ սպառնում են պատերազմով: Մենք զարգանում ենք, ուժեղանում, մեր ժողովուրդը հարստանում է, իսկ նրանք ապրում են կարիքի մեջ: Վերջին վեց ամսվա ընթացքում այդ երկիրը լքել է 70 հազար հայ: 5-10 տարի անց այնտեղ կմնա 1 մլն-ից քիչ մարդ: 10 տարի անց մեր ազգաբնակչությունը կլինի 11 միլիոն, իսկ նրանցը՝ 1 միլիոն: Բոլորը շատ լավ հասկանում են, թե դա ինչ է նշանակում»: 
2011-07-08 12:45:05
ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին.
«Առաջարկում եմ, որ մեր վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը գնա-իրան կախի, որ իմ երկիրը 176-րդ տեղում է: Ու եթե նամուս ունենա, էլ ընդհանրապես չի երեւա, տնից դուրս չի գա, կթողնի, կգնա, կջհանդանվի չգիտեմ որտեղ… Իսպանիա: Կգնա, կպրծնենք, մենք էլ կպրծնենք, հանրապետականներն էլ կպրծնեն իրանց ապրանքից»: 
2011-07-05 13:57:27
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Սահմանադրության մասին. «Սահմանադրության մեջ արտացոլված է սոցիալական, իրավական ու ժողովրդավարական պետություն կերտելու մեր նպատակադրումը: Այն կյանքի կոչելու ուղղությամբ մեծ գործ է արվել, բայց պետք է խոստովանենք, որ շատ բան դեռ լիարժեք իրականություն չի դարձել: Այսօր մենք մեր քայլերով, մեր հետեւողականությամբ պետք է կարողանանք նոր թափով խթանել երկրի հետագա ժողովրդավարացումը: Մեր քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները պիտի մտնեն յուրաքանչյուր տուն եւ հիմնարկ, յուրաքանչյուր գյուղ ու քաղաք, պիտի դառնան ոչ միայն Սահմանադրության, այլեւ կյանքի նորմ: Մենք դա կարող ենք անել, քանի որ դրա համար կան եւ´ իշխանությունների քաղաքական կամքը, եւ´ ժողովրդի լայն հատվածի անկեղծ մղումը»:
2011-07-05 13:53:00
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ՀՀ Սահմանադրության մասին. «Սահմանադրության իրականացումը մղոններով հետ է մնում այն պահանջներից, որոնք դրված են Սահմանադրության տեքստում։ Մեր սահմանադրական իրականությունը չափազանց տարբերվում է սահմանադրական պահանջներից։ Այդ տարբերության վերացումն այսօր ամենահիմնական հրամայականն է։ Իրավական պետության ամենագլխավոր պահանջը կաշկանդվածությունն է իրավունքով՝ առաջին հերթին պետական մարմինների կաշկանդվածությունը»:
2011-07-04 15:27:24
Հմայակ Հովհաննիսյանը պատերազմի վերսկսման հավանականության մասին. «Ես համոզված եմ, որ քանի դեռ ադրբեջանական նավթի վերջին բարելը և ադրբեջանական գազի վերջին կուբամետրը չի սպառվել, պատերազմ չի լինի, իսկ եթե Ադրբեջանը փորձի վերսկսել պատերազմը, ապա այն հենց արմատում ու հենց սկզբից կանխվելու է շատ խիստ միջոցներով, և այդ քայլերն իրականացնելուց չեն խուսափի համանախագահող երկրներից և ոչ մեկը»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan