Երկուշաբթի, 23 Հունվարի 16:34
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-08-02 22:57:37
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին. «Աշխարհի ոչ մի երկրում 40 աստիճան տաքության ժամանակ այսքան մարդ չի հավաքվել, հատկապես, հաշվի առնելով, որ երկխոսող իշխանությունը փակել է ճանապարհները: Խղճալ է պետք իրենց, ուրիշ ոչինչ: Ես համոզվում եմ` երկխոսությունը բլեֆ է: Ես սպասում եմ սեպտեմբերին: Իմ ընկերները միգուցե քննադատեն ինձ, բայց ես գիտեմ, իրենց միակ զգայարանը վախն է: Մենք 3 տարի դիմացել եմ ցրտին, շոգին, լկտիություններին, հետապնդումներին: Այն պահից, երբ իշխանությունը իր աստվածը դարձրեց փողը եւ սկսեց ծառայել փողին, նա կանգնած է կործանման ճանապարհին: Մեր խնդիրն է, ծանր պատասխանատվությունը մեր ուսերին, ստանձնել երկրի իշխանությունը: Այն իշխանությունը, որը ծրագրված ձեւով դատարկում է երկիրը, իրավունք չունի մնալու երկրի ղեկին: Անցած վեց ամսում Հայաստանը լքել է 90 հազարը: Մարտի 1-ից հետո Հայաստանը լքել է մոտ 400 հազար մարդ: Սա ցեղասպանություն է: Եւ այս կեղծավորները անգամ այս թվերն են թաքցնում: Եթե մենք այս խնդիրը չլուծեցինք, կործանվելու ենք: Եթե ՀԱԿ-ը չլուծեց, ոչ միայն ինքն է կործանվելու, այլեւ Հայաստանը: Գալիս է սեպտեմբերը, եւ մենք հասնելու ենք հաջողության»: 
2011-08-01 15:50:28
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության մասին. «Երկխոսությունը դրական երեւույթ է. եթե նույնիսկ այն արդյունք չունենա, դրանից արդեն իսկ շահել է իշխանությունը, ընդդիմությունը, ժողովուրդը: Որպես օբյեկտիվ, անաչառ քաղաքագետ՝ ես ասում եմ. իշխանությունը երկխոսությունից շահում է, քանի որ պրոցեսը հնարավորություն է տալիս ապահովելու իր իմիջը միջազգային հանրության աչքերում։ Դա արդեն մենք տեսանք. ՀԱԿ-ն այսօր իշխանության մեջ սերտաճելու կուրս է վերցրել: Պարադոքսն այն է, որ ՀԱԿ-ն այս ուղին ընտրեց այն ժամանակ, երբ ստեղծվել էր ուղին՝ գնալ բողոքարկման՝ նախկինում կատարված քայլերի տրամաբանությամբ: Էսօր պետությունը չի ՀԱԿ-ի հետ խոսում, այլ քաղաքական ուժերն են իրար հետ խոսում: Պետության հետ հարցեր քննարկելը առանձին մարմնի կարգավիճակով հակասահմանադրական է»։ 
2011-07-30 13:35:55
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ԱՍԱԼԱ-ի մասին. «ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է՝ ինձ համար նույնքան զազրելի, որքան մյուս նմանատիպ կառույցները։ Միայն այն բանի պատճառով, որ նրանք թուրք են սպանել, իմ համար հերոսներ չեն դառնում: Եթե սա քաջություն է, ուրեմն այդ բառը երիցս իմաստազրկվել ու անբովանդակ է դարձել: Ահաբեկչությունը չի կարող լուսավոր նպատակի ծառայել, չի կարող հատուցում լինել 1,5 միլիոն անմեղների համար։ Ահաբեկչությունը ծնում է նոր բռնություն, նոր «արդարացումներ» նոր ահաբեկության համար։ Երբ մի տականք թուրք երեխայի է սպանում, դրանով չի հավերժացնում 1915-ի անմեղների հիշատակը, այլ ընդամենը մեկ այլ տականքի համար Դինքի պես լուսավոր մարդուն սպանելու «մոտիվացիա» է ստեղծում:
Հայ և թուրք ահաբեկիչները դաշնակից են՝ քաղաքացիական արժեքով ապրող թուրքի և նույն արժեքներով ապրող իմ պես հայերի դեմ:
Մի օր Թուրքիան ընդունելու է իր պատմության սև ու ամոթալի էջերի գոյությունը: Ընդունելու է՝ քաղաքակիրթ երկիր գնացող ճանապարհին:
Ու այդ իրողությունը տեղի է ունենալու հայ-թուրքական երկխոսության դաշտում»:

 
2011-07-28 10:35:20
Նկարիչ Հենրի Գարուկյանը Հայկական հեռուստաեթերի մասին. «Ուզում եմ գտնել մի որևէ բան, որը կկարողանամ հաճույքով նայել, բայց չեմ գտնում: Բոլոր չափանիշները տանում են դեպի անկում, անդունդ են իջեցնում: Հայկական եթերն արտասվելու չափ այլանդակված է: Կարելի՞ է այսքան բան ունենալ և միաժամանակ ոչինչ չունենալ: Ամենալավ, ամենանվիրական երևույթի մասին խոսվում է շատ վատ, այն վատ է ներկայացվում: Միայն շախմատով ոչինչ դուրս չի գա: Մի ծաղկով գարուն չի գա:
 
2011-07-27 12:33:26
ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը տնտեսական իրավիճակը կարգավորելու մասին. «Նույնիսկ 24 ժամ առաջ արժի արտահերթ անել. դա էական նշանակություն ունի, որ իմանան, որ գոնե մի օրով եղավ արտահերթ, այստեղ օրը նշանակություն չունի: Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել, Ձեր կոշիկի ձախ թայը հանել, դնել վարչապետ, նորմալ կաշխատի էդ պետությունը: Մարդը գրագիտություն չունի: Ավելի լավ չի՞ բացահայտ անգրագետ, գողական նույնիսկ լինի, որ գոնե կարծիք ունենա ինչ-որ, էս ի՞նչ ձեւ ա»: 
2011-07-27 11:53:06
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Գարեգին Բ-ի հայտարարության մասին. «Ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր անձը անհամեստորեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ: Ստացվում է, որ նրանք, ովքեր քննադատում են այդ մահկանացուներին, իրականում հարձակվում են եկեղեցու վրա եւ ընդհանրապես` հայ ազգի թշնամիներն են: Վեհափառը, բնականաբար, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով ընտրել է քննադատությունից պաշտպանվելու այս, մեղմ ասած, խոցելի ձեւը: Երկրագնդի գրեթե բոլոր աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորները միշտ էլ դա էին պնդում, եւ երբ ձեռները ճար էր լինում, այրում էին, բանտ էին շպրտում, գնդակահարում էին նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն` ոչ թե որպես իրենց անձնական ընդդիմախոս, այլ որպես ազգի, պետության, կրոնի կամ գաղափարախոսության թշնամիներ»:

 
2011-07-25 14:54:25
Պատմաբան Սամվել Կարապետյանը Կաթողիկոսի հայտարարության մասին. «Մեղմ ասած՝ ես չեմ կիսում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեսակետը եւ կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդին ծառայելու տեսակետից բուժման կարիք ունի: Ուզում եմ օրինակ բերել Սուրբ Աստվածածին եկեղեցու տեր Հովնանի շատ խորհրդանշական բառերը, քանի որ նրա նման են մտածում Հայ առաքելական եկեղեցու բոլոր սպասավորները։ Տեր հայրն ասել է հետեւյալ բառերը. «Մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ»: Նման արտահայտություն նա արել է Եղվարդում աղանդների տարածման կապակցությամբ։ 1700 տարի սպասում էիք, որ ժողովուրդը գար դեպի ձեզ։ Երբ կգա ժամանակը, երբ դուք քայլ կանեք դեպի ժողովուրդը: Աղանդները չեն սպասում, որ ժողովուրդը դեպի իրենց գնա, նրանք իրենք են գալիս յուրաքանչյուրի մոտ»: 
2011-07-23 13:04:34
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը ԼՂ խնդրի լուծման մասին. «Ռուսաստանը եւ արեւմուտքը պետք է Ադրբեջանի համար զենքի արգելք սահմանեն եւ թույլ չտան որեւէ երկրի Ադրբեջանին զենք վաճառել: Սա մի օրինակ է, որի օգնությամբ կարող է նվազեցվել պատերազմի վտանգը` ստիպելով Ադրբեջանին կախված մնալ հարցի դիվանագիտական լուծումից: Բայց մինչեւ հիմա այս հարցում քաղաքական կամք չի դրսեւորվել: Ադրբեջանում էլ քաղաքական կամք չունեն` գիտակցելու, որ տանուլ են տվել պատերազմը եւ հավերժ կորցրել են Ղարաբաղը»:
2011-07-23 10:06:28

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության վիճակին.
«Մենք հո գիտենք մեր տնտեսության վիճակը։ Սա այն չէ, ինչ մենք կարող ենք անել։ Սա Հայաստանի տնտեսության ներուժը չի. ամոթալի եմ համարում կրիայի քայլերով առաջ գնալը»:

2011-07-21 13:50:59
Պատգամավոր Մանվել Բադեյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին. «Ակնհայտ է, որ Կազանի հանդիպմանը բոլոր կողմերը պատրաստված էին որոշակի արդյունք արձանագրել։ Ինչ–ինչ պատճառներով դա տեղի չունեցավ։ Սակայն ուշագրավ է, որ դրանից հետո ակտիվացավ միջազգային հանրությունը, Լավրովի այցը Երեւան եւ Բաքու, այնուհետեւ ԱՄՆ եւ այլն, միջազգային կառույցներն ակտիվացան։ Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում կողմերի վրա, որպեսզի հարցը ստանա իր խաղաղ հանգուցալուծումը։ Պատերազմի վտանգը մի տեսակ հանդարտվել է այսօր. խնդրի ռազմական լուծումն անընդունելի է բոլորի համար, եւ Ադրբեջանը ստիպված է համակերպվել դրա հետ»։ 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan