Երկուշաբթի, 23 Հունվարի 16:33
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-08-23 13:12:39
Պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը Hraparak.am-ի հետ զրույցում խոսել է իր «ապօրինի» գործունեության մասին. «Ես մի անգամ էլ եմ ասել՝ անօրինական բաներ արել եմ, որոնք Սահմանադրությամբ գրված չեն, օրինակ, օրենքին ոչ համապատասխան նետվել եմ ազգային գոյամաքառման, կազմել եւ հրամանատարն եմ եղել «Սասնա ծռեր» հզոր ու թուրքերի սարսափը տածող կամավորական ջոկատի: Օրինական կարգով ընտրվել եմ Դավիթաշենի թաղապետ` դավիթաշենցիների ձայների բացարձակ քվեն շահելով, բայց անօրենք բավականին գործունեություն եմ ծավալել: Իմ ընտանիքի բյուջեի հաշվին ես ծաղկացրել եմ ամբողջ համայնքը, զրո կոպեկ բյուջե ունեցող այդ կիսակառույց թաղամասը: Անօրինական կարգով յոթ տարի իմ հաշվին հետպատերազմյան տարիներին կերակրել եմ 600-700 անօգնական ծերերի ու երեխաների: Դրա համար Դավիթաշենում էդ տարիներին մուրացիկություն քիչ կար: Անօրինական «Սրբոց նահատակաց» եկեղեցին եմ կառուցել իմ սեփական հողատարածքի վրա՝ զոհված եղբայրներիս հիշատակին, հետագայում նվիրատվություն եմ արել Արարատյան թեմին»:
2011-08-20 23:24:02
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. «Թող մեր ընդդիմախոսները, ես ի նկատի ունեմ եւ՛ հայ, եւ՛ օտար, չփորձեն թուլություններ գտնել մեր մեջ, չփորձեն վախի ու ավանտյուրայի նշույլներ տեսնել: Այդ մարդիկ ճիշտ մարդիկ չեն ու սխալ մարդիկ են: Իմ խորին համոզմունքն է, որ իրոք պետք է գտնել խաղաղության բանալին: Այո, պետք է բոլորին ասվի՝ որն է լուծման քո նպատակը եւ ինչ ես ուզում այս լուծումով փնտրել-գտնել եւ ինչպես ես փորձում դա անել: Եվ մարդիկ, ովքեր պետական բարձր պաշտոններ են վարում, պետք է նայեն մարդկանց աչքերին ու ասեն՝ լուծման տարբերակն այս է: Ես նայում եմ ու ասում, որ պետք է լինի խաղաղ ճանապարհ: Մեր տարբերակը մեկն է. Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում: Եվ կհասնենք դրան»:
2011-08-18 16:11:46
Դերասան Վարդան Պետրոսյանը կաշառակերության մասին. «Օրինակ Ստալինի ժամանակ չի եղել կաշառակերություն, մի կոպեկի համար մարդուն գնդակահարել են, Խրուշչովի ժամանակ էլի չկար, դեռ վախենում էին: Բրեժնեւի ժամանակ կամաց-կամաց սկսեց: Մեզ մոտ Դեմիրճյանի ժամանակ կաշառակերությունը պաշտոնապես մտավ մեր ժողտնտեսություն ու դարձավ սիստեմ, ապրելակերպ, մտածողություն: Հարեւան Վրաստանը 1-2 տարում կարողացավ կաշառակերության հախից գալ, ուրեմն ամեն ինչ հնարավոր է, ուղղակի պետք է դա անել ու վերջ»:
2011-08-16 16:06:30
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան հակամարտության կարգավորման գործընթացի մասին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումները հիասթափություն են առաջացրել: Բայց ճիշտ չէ հոռետեսորեն տրամադրվել: Իսկապես, կազանյան հանդիպումը առաջընթացի պատճառ չդարձավ, ինչպես որ ակնկալվում էր: Դա հիասթափություն է առաջացնում, քանզի Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ միջնորդական ջանքեր է գործադրում: Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը շարունակվի: Չէի ցանկանա մտածել, որ կարգավորման գործընթացը ձախողվել է»:
2011-08-15 11:43:47
Նախկին ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին. «Քաղաքական պայքար ես հասկանում եմ միայն գաղափարախոսների դաշտում, եթե կա պայքար, պետք է դա լինի երկու կողմերի միջեւ, եւ ամեն մեկն աշխատի հաստատել եւ տալ իր գաղափարախոսությունը: Տվյալ դեպքում ես տարբերություն չեմ տեսնում ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ, երկուսն էլ «լիբերալ» արժեքների կրողներ են, եւ բանակցությունը գնում է այդ դաշտում: Կարեւոր չէ, թե ինչի կհասնեն, կարեւորն այն է, որ այդ բանակցությունների արդյունքում Հայաստանում համակարգի փոփոխություն սպասել հնարավոր չէ»:
2011-08-11 12:57:41
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը կոնգրեսի ակտիվիստներին բերման ենթարկելու և ձերբակալելու մասին. «Այդքան ոստիկանական ուժեր, որ գիշերը հավաքված էին Կենտրոնի ոստիկանության մոտ, եթե արդյունավետ կատարեին իրենց գործողությունները, հիմնական պարտականությունները հանցագործությունների դեմ պայքարում, մենք կունենայինք մի երկիր, որտեղ հանցագործությունների մակարադակը շա´տ, շատ ավելի պակաս լիներ։ Կրկին անգամ համոզվեցինք, որ այդ մարդիկ ավելի շատ զբաղված են քաղաքական հետապնդումներով, քաղաքական հայացքների համար մարդկանց պատժելով, ծեծելով, ոչ թե իրական հանցագործներին հայտնաբերելով։ Դա ապացուցեց նաև այն, ինչ երեկ տեղի է ունեցել Փափազյան փողոցում։ Դա պարզապես անընդունելի է, անհասկանալի է և նորից ապացուցում է, որ այս իշխանությունը անելիք չունի, դարձել է մեր ժողովրդի թշնամին։ Այդ իշխանությունն անում է ամեն ինչ, որ քաղաքացին Հայաստնում ապրելու ցանկություն չունենա»։
2011-08-10 14:36:57
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համախմբման մասին. «Մենք ցանկանում ենք միասնական ճակատ ձևավորել` մասնակցելու առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին, իսկ եթե մեզ չարձագանքեն, ժողովրդի համար հաղթական քայլերը մենք միայնակ կձեռնարկենք»:
2011-08-10 14:14:24
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ 7 ակտիվիստների ձերբակալության մասին խոսելով, անցած գիշեր տեղի ունեցածը գնահատել է իշխանության հետ երկխոսության տեսանկյունից. «Սա արդեն լուրջ կասկածի տակ է դնում ամբողջ երկխոսության գործընթացը: Մենք, իսկապես, պետք է լուրջ հիմա վերլուծենք ստեղծված իրավիճակը եւ որոշում ընդունենք` արդյոք մեզ նման երկխոսություն պետք է»:
2011-08-09 15:49:01
Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը Սփյուռքի ինքնության պահպանման մասին.

«Խոսքը մշակութային և քաղաքական ինքնության մասին է: Մի կողմից մենք պետք է մեր իրավունքները պաշտպանենք այնպես, որ մեր զավակները մեզնից ստանան խելացի ժառանգություն և ոչ թե դատարկ հույսեր, սակայն մյուս կողմից չպետք է անիմաստ բարդություններ ստեղծենք: Սփյուռքում, քանի անգամ փաստել ենք արդեն, որ կարելի է տևական գործունեությամբ հասնել որոշ կարևոր նպատակների: Բայց կարծում եմ, որ դեռ իրատեսորեն և վճռական կերպով պետք է որոշենք, թե որն է մեր վերջնական նպատակը: Մեկը մյուսին չի բացահայտում։ Մյուս կողմից, առողջ չեմ գտնում մեր ինքնությունը ցեղասպանության հետ կապելը։ Յուրաքանչյուր հայ ունի իր մեջ հսկայական ստեղծագործական պոտենցիալ. սա է, որ պետք է զարգացնենք անհատական կամ հավաքական հիմքի վրա: Հայերեն խոսում ենք սիրով, սակայն պետք է իմանանք, թե ինչու ինչ ենք ուզում հաղորդել դրանով մեր զավակներին, մեր ընտանիքին, մեր ազգին»: 
2011-08-05 13:17:55
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը արտահերթ ընտրությունների մասին. «Այսօր, երեւի թե, կարելի է թույլ տալ, որ ՀԱԿ-ն իր միտինգներում ավելի շատ գլուխ գովա, թե իբրեւ` «եկանք, տեսանք, հաղթեցինք»: Այս երկխոսության հետեւանքն իրենք ընկալում են հետեւյալ կերպ. սա հնարավորություն է տալիս իրենց միտինգներում զբաղվել մեծախոսությամբ, նորից հայհոյանքներ` Սարգսյանի, իշխանությունների հասցեին: Մենք պիտի հանդուրժենք այս պրոցեսները, որ ժողովուրդը ՀԱԿ-ին իր համար ընկալելի դարձնի: Էն «Ալպիական մանուշակը» տեսե՞լ եք, էն որ երանության մեջ ավելի լավ բաների մասին է երազում: Դե հիմա ամեն մեկը մի երազ է տեսնում, իսկ ես երազահան չեմ: Ես հավանական չեմ համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ոչ: Արտահերթը ժողովրդին ձեռ չի տալիս, որովհետեւ «Հանրապետական»-ը նորից կինի իշխանության մեջ, նորից ՀԱԿ-ը միտինգներ կանի, նորից երկխոսության պլաններ կլինի: Բայց ժողովրդին ձեռ կտա, որ հանրապետականը լինի, որվհետեւ ժողովուրդն է ընտրելու»: 
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan