Երկուշաբթի, 23 Հունվարի 16:32
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-09-08 12:39:49
«Սարդարապատ» նախաձեռնության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին. «Ցավում եմ, բայց մեր ազգի հպարտությունը չէ մեր այսօրվա բանակը: Մեր գեներալներն իրենց հապշտապ լուծումներով իբր տեղայնացրին խորհրդային բանակի կառույցը՝ դրանով իսկ նպաստելով, որ մեր բանակում իշխող դառնան օտար բանակի անառողջ բարքերը, սակայն ավելի դաժան եւ այլասերված: Խորհրդային բանակը կայսերական տիպի էր: Այնտեղ զինվորը հրաման կատարող էր, զուրկ սեփական կամքից: Հայ զինվորը չի կարող այդպես կաղապարված լինել»:
2011-09-07 12:29:05
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Հայաստանի իշխանությունների եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցությունների մասին. «3,5 տարի տեւած բռնություններից, 2008թ. մարտի 1-ին սեփական ժողովրդի վրա կրակելուց, բանտերը հարյուրավոր քաղաքական հակառակորդներով լցնելուց, հանրահավաքները ցրելուց եւ Ազատության հրապարակում միտինգներն արգելելուց հետո, իշխանությունների զիջողականությունը, իրոք, զարմացնում է։ Սակայն դրա բացատրությունը պարզ է՝ վարչակարգը սպառել է ՀԱԿ–ի դեմ ռեպրեսիվ քաղաքականության ռեսուրսները։ Մենք չկոտրվեցինք, պահպանեցինք սահմանադրական կարգի վերականգնման եւ ժողովրդավարության համար պայքարող 18 կուսակցությունների միությունը, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծեցինք ստվերային ընդդիմադիր կառավարություն։ Հակառակ ոստիկանական արգելքներին, մենք վերականգնեցինք հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, իսկ 2011թ. մարտին Երեւանի փողոցներ հանեցինք ավելի շատ մարդ, քան ՀԱԿ–ի ողջ գոյության ողջ ընթացքում։ Իհարկե, իր դերակատարությունն ունեցավ սոցիալ–տնտեսական վատթարացող իրավիճակն ու արաբական հեղափոխությունների օրինակը, ինչպես նաեւ դրանց հետ կապված միջազգային մթնոլորտի փոփոխությունը։ Իշխանությունները հասկացան, որ առանց ժողովրդավարական զիջումների երկրում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այդ պատճառով նախ զիջեցին Ազատության հրապարակը, որը 3 տարի շրջափակման մեջ էին պահում, իսկ հետո ազատ արձակեցին բոլոր քաղբանտարկյալներին»։
2011-09-05 14:43:20
ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը Աղասի Աբրահամյանի սպանության մասին. «Չի կարելի մեր տարածաշրջանում նման բանակ ունենալ: Էդ մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ: Թեկուզ եթե միջոցներ չկան, էդ միջոցները պետք է հայթայթվեն, որպեսզի լրջագույն զբաղվեն մեր երեխաների կյանքի հարցով: Այն մայրը, որը խաղաղ պայմաններում որդի է կորցնում… դա ոչ մի կերպ պատճառաբանված չէ: Երբ որդին զոհվում ա պատերազմի դաշտում, փառք էդ մորը: Եվ այս ամեն ինչի առաջին ու վերջին պատասխանատուն նախարարն ա, որ էդպես էլ մեր բանակը խելքի չբերեց»:
2011-09-05 12:54:21
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, գիտելիքի և գրագիտության տարածման խնդիրների մասին. «Ինչո՞ւ չեն կարդում, որովհետև ձեռք բերած գիտելիքը մեծ մասամբ պետք չի գալիս մեր երկրում: Հազարավոր համալսարանականներ աշխատանք չեն գտնում սեփական երկրում: Դրա համար երբեմն նրանք այդ կրթությունը ստանում են հանուն դիպլոմի ինչո՞ւ սովորել, երբ մարդիկ տեսնում են, որ չսովորած մեկն ավելի լավ է ապրում, ավելի ազդեցիկ դիրք ունի հասարակության մեջ»։
2011-09-02 13:17:12
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը առաջիկա ընտրություններին մասնակցության մասին. «Ամենաիմաստալից, ամենահավասարակշռված կուսակցությունը մեր կուսակցությունն է, մասնակցելու է ընտրություններին, ուսումնասիրել է և գտել, որ առնվազն տասնհինգ տոկոս ձայն ունի: Չնայած նրան` որ նոր օրենսգիրքը խայտառակ գրավ է դրել` ութ միլիոն դրամ, բայց պետք է պատրաստվենք ներդնել, հուսով ենք, կօգնեն նաև որոշ բիզնեսմեններ»։
2011-09-02 12:22:14
Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը՝ Հայաստանի անկախության քսանամյակի մասին. «Հայաստանը քսան տարի անց մնում ու հետզհետե դառնում է մեծ գաղութ (նկատի ունի սեփական բռնապետներին ձեռքն անցած գաղութ-խմբ.): Մենք քսան տարի անց գիտակցում ենք, որ մեր պետականության համար սարսափելի վտանգը ոչ թե ադրբեջանական սպառնալիքներն են ու թուրքական շրջափակումը, այլ տեղական բռնապետները: ՀՀ-ն իր անկախացման քսանամյա տարելիցին հանդիսանում է ոչ այլ բան, քան զավթված տարածք, ուստի իրեն ՀՀ իշխանություն հռչակած կլանները հանդիսանում են զավթիչներ, ուստի այդ զավթիչների հետ ցանկացած համագործակցության, կուզեք կոչեք՝ երկխոսության, գործարք, բանավեճ, քծնանք, ծառայում է մեկ նպատակի՝ այդ զավթիչների իշխանությունը երկարացնել կամ ամրապնդել:
2011-08-30 16:16:42
Կինոռեժիսոր, Տիգրան Խզմալյանը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության առկախման մասին. «Ոչ մի բան էլ չի առկախվել։ Սա գործարք է, որի ժամանակ ինչ–որ գին են առաջարկում, եւ եթե կողմերը համաձայն են, ձեռք–ձեռքի են տալիս, իսկ եթե գինը որեւէ մեկին ձեռնտու չէ, համաձայնության չեն գալիս: Գործարքը կշարունակվի, եթե գործարքի մասնակիցները նոր գործարք կնքեն, բայց դա պետության եւ ժողովրդի շահերին չի համապատասխանում: Մեր երկրին հարկավոր է համակարգի փոփոխություն, իսկ այդ հարցը լուծվում է ոչ թե առանձնասենյակներում, այլ փողոցներում եւ հրապարակներում»։
2011-08-29 17:02:25
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ՀԱԿ-կոալիցիա երկխոսության մասին. «Մենք երկխոսության գնացինք՝ մոռանալով չարության մասին, վերժխնդրության եւ այլնի մասին: Ի վերջո, ես ամեն օր շփվում եմ այն մարկանց հետ, ովքեր երկուսուկես տարի նստել են: Այս համաներումը, որ երկուսուկես տարի հետո եղավ, այդպես չմտածեք, հա, թե ահա, բոլորին բաց են թողել: Ես մեկ տարի գտնվել եմ դրսում, բայց ես որեւէ հանցանք չեմ կատարել, նույնիսկ մեղադրանք չի առաջադրվել ինձ, ինձ ուղղակի փնտրում էին վկայություն ստորագրելու համար, եւ ինձ տեղեկությունները ավելի շուտ հասան, քան այն ոստիկաններին, որոնք եկել էին մեր տուն՝ ինձ վերցնելու, ես արդեն դրսում էի: Այս ամեն ինչը մոռանալով, բոլոր կեղծիքները, ծեծն ու ջարդը, այս սպանությունները մոռանալով՝ ՀԱԿ-ը մի պայման դրեց, ասաց՝ լավ, քաղբանտարկյալներին ազատ արձակեք, գնանք խոսենք, թե այս երկիրը ինչպես կարելի է փրկել, եւ սրանով գնացինք երկխոսության: Ես հոռետես եմ, քանի որ ճանաչում եմ այդ մարդկանց, որոնք իշխանության ներսում են։ Նրանք մեր ժամանակ նույնիսկ երկրորդ էշելոնում էին գտնվում, բայց լավատես եմ այն իմաստով, որ նույնիսկ այս իշխանությունները պետք է հասկանան, որ այլ հնարավորություն չկա Հայաստանում գոյատեւելու, զարգանալու, այլ մոդել Հայաստանը չի կարող ունենալ, կա՛մ դիկտատուրա, կա՛մ ժողովրդավարություն, երրորդ մոդել չկա»:
2011-08-27 16:56:22
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Կոնգրես-կոալիցիա երկխոսության մասին. «Երկխոսության ընթացքում մենք փոխըմբռնում էինք ակնկալում, ինչը, սակայն, իշխանությունների կողմից տեղի չունեցավ։ Այդ է պատճառը, որ ՀԱԿ-ը լրջագույն պատճառով՝ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեպքի առնչությամբ, առկախեց երկխոսությունը: Եթե երկխոսությունն, այնուամենայնիվ, չկայանա, մեր հետագա քայլերը կորոշվեն ըստ ժողովրդի պահանջների։ Հենց ժողովրդական ճնշումների արդյունքում իշխանությունն անցնցում կփոխվի»:
2011-08-26 12:56:46
«Wikileaks»–ում հրապարակված Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի՝ 2009թ. մայիսի 11-ին ԱՄՆ Պետքարտուղարությանը ուղղված գաղտնի նամակից. «Թեև չի կարելի կանխատեսել խորամանկ նախկին նախագահի հեռահար ծրագրերը, այդուհանդերձ՝ նրա հանրահավաքների մասնակիցների թվի նվազումը ցույց է տալիս, որ Տեր-Պետրոսյանի համախոհները կորցնում են իրենց վստահությունն ընտրություններում հաղթանակ տանելու նրա հնարավորությունների նկատմամբ»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan