Երկուշաբթի, 23 Հունվարի 16:35
 ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 
2011-09-30 13:40:46
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքի մասին. «Մենք շատ մանրամասն ժողովրդի հետ կքննարկենք մարտավարության հնարավորությունները եւ որոշումները կկայացնենք։ Մի բան կարող եմ խոստանալ, որ հստակություն մտցվելու է միանշանակ` բոլոր գործողությունների առումով: Մարդիկ ջղայնացած են ստեղծված իրավիճակից եւ իշխանությունների այս արձագանքից, իշխանությունների, փաստորեն, մերժումից` դեպի ժողովրդավարություն այս անցումը կատարելու գործընթացի, եւ այսօրը դառնալու է բեկումնային օր»։
2011-09-28 16:21:23
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ՀԱԿ-Կոալիցիա երկխոսության մասին. «Ժողովուրդն ինչ–որ մեկի ոտքից կապած շնիկ չէ, որ երբ ուզենաս, ասես «ֆու», երբ ուզենաս, ասես «ֆաս»։ Ժողովուրդը խաղալիք չէ։ Այս երկխոսությունը ժողովրդի մոտ վստահություն չի վայելում։ Երբ Լեւոն Տեր–Պետրոսյանի շուրջ մարդկանց բավական զանգված էր հավաքվում, նրանք չէին ակնկալում երկխոսություն իշխանության հետ»։
2011-09-26 17:56:59
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ռազմակրթության ոլորտում բարեփոխումների մասին. «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները` տգիտությունից: Ուսյալ եւ մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում, եւ նրա ենթակա ստորաբաժանումում միջանձնային փոխհարաբերությունների խախտումների հավանականությունը շատ փոքր է: Հոռի բարքերը, բռնության երեւույթը պետք է ընկալենք որպես բանակին ուղղված մարտահրավեր, որը պետք է ընդունել եւ հաղթահարել: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում. այն իր ներքին առօրյայում նույնպես ձախողումներ չպետք է ունենա: Վերջին արտակարգ դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գրագետ եւ կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երեւույթներից: Ներկայումս ՀՀ ռազմական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումները նպատակաուղղված են ժամանակակից բանակների զինծառայողներին բնորոշ որակական հատկանիշներով օժտված սպայական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը եւ որակավորման բարձրացմանը»:
2011-09-24 12:11:11
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ՀԱԿ-կոլաիցիա երկխոսության մասին. «Համաձայն չեմ, որ երկխոսությունը չի կայացել: Երկխոսությունը կայացավ, մի շարք հանդիպումների ընթացքում հնարավոր եղավ եւ մոտեցումները ճշտել, եւ օրակարգ հաստատել եւ քննարկումներ իրականացնել: Այստեղ կա երկրորդ խնդիր` ինչո՞ւ դադարեցվեց կամ ինչո՞ւ հայտարարություն կատարեց ՀԱԿ-ի աշխատանքային խումբը, այստեղ է խնդիրը: Իմ կարծիքով` դա իրավիճակային կամ նույնիսկ պահի տեսանկյունից ընդունված որոշում էր, ելնում էր իրենց զուտ իրավիճակային շահերից եւ մոտեցումներից: Սա իմ տպավորությունն է որպես աշխատանքային խմբի անդամի: Մեզ համար երկխոսությունը քաղաքական ինստիտուտի ներդրում էր` նայել ենք ավելի լայն: Միաժամանակ` սա այն հնարավորությունն էր, որ բաց, պարզ քննարկենք երկրի առջեւ կանգնած խնդիրները: Եվ կոալիցիան ապացուցեց, որ պատրաստ է դրան եւ վստահ է սեփական դիրքերին»:
2011-09-22 13:55:01
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան հայատառ գրառումների մասին.«Գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ»:
2011-09-21 11:24:16
Թատերագիր Արա Նեդոլյանը Հայաստանի Հանրապետության 20-ամյակի տոնական միջոցառումների մասին.
«Նախ՝ ինշխանությունները լեգիտիմ չեն, եւ իրավունք չունեն առհասարակ մասնակցել անկախության տոնին: Քանի որ, այնուամենայնիվ, նրանք փաստացի իշխանության դերակատար են ու այդ օրը տոն է, իրենք կարող էին գոնե համեստություն դրսեւորել եւ այդ օրը նշել որեւէ բովանդակալից նախաձեռնությամբ, օրինակ, Տիգրանին (նկատի ունի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին – խմբ.) բաց թողնելով ու ընդդիմություն-իշխանություն բանակցությունները վերսկսելու խնդրանք-առաջարկ անելով: Երկրորդը՝ այդ «հաղթական բանակը», որը մեզ ցույց է տրվում, իրեն արատավորել է մարտիմեկյան սպանդին մասնակցելով եւ շարունակում է արատավորել ամեն օր, ամեն շաբաթ` դառնալով հայաստանցի երիտասարդների զանգվածային ստրկացման, ստորացման, խոշտանգման եւ սպանության վայր: Բանակով կեղծ պարծենալու փոխարեն, իրեն կառավարություն կոչող խումբը կարող էր հայտարարել, որ գիտակցում է բանակի խնդիրները, ինչ-որ չափով գոնե դրա համար պատասխանատվություն է զգում, եւ պատրաստ է բանակի ռեֆորմ անցկացնել, կամ՝ հասարակական լայն քննարկում սկսել այդ հրատապ հարցի շուրջ: Անկախության օրը կարող էին ինչ-որ ձեւով խոստովանել, որ երկրում բացակայում է պետական զարգացման ու արտաքին քաղաքականության որեւէ ռազմավարություն, եղածը վաղուց ձախողվել է, ինչի հետեւանքով մենք գտնվում ենք այսօր անկախության կորստի լուրջ վտանգի առջեւ»:
2011-09-19 12:34:06
Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը անկախ Հայաստանի ձեռքբերումների եւ բացթողումների մասին.«Հայաստանի իրական մարտահրավերը ոչ թե իրական ժողովրդավարությունն է, այլ ավելի մեծ խնդիր է տնտեսությունը, որտեղ կա հնարավորությունների պակաս: Հայաստանը լքողների մեծ մասը ստիպված է լքում Հայաստանը, քանի որ չկան այլընտրանք ու այլ հնարավորություններ: Երկիրը ղեկավարելու ու կառավարելու միջեւ տարբերությունն էլ է մեծ խնդիր. Հայաստանն իր անկախությունը պահպանելու համար ավելի շատ պետական գործիչների կարիք ունի»,- հայտարարեց վերլուծաբանն՝ ավելացնելով, որ Հայաստանի ամենամեծ փորձությունը մյուս տարվա ընտրություններն են: «Այլ կերպ ասած՝ մենք անկախության խաժամուժում չպետք է կորենք, մենք այս անկախությունը պետք է բոլորի համար տոն դարձնենք, այլ ոչ թե նրանց համար, ովքեր մեծ մեքենաներով եւ թիթիզ համարներով շրջում են քաղաքում»:
2011-09-15 15:47:02
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կրպակների ապամոնտաժման գործընթացի մասին. «Ես իմ կարծիքն արդեն ասել եմ` հարկավոր է փուլ-փուլ, կամաց-կամաց այդ գործընթացն անել, ես կոնկրետ մի քիչ ավելի սահուն կանեի, բայց քաղաքապետն իրա խնդիրներն ունի, ես էլ իմ խնդիրներն ունեմ: Սա կարելի էր անել 3-4 տարի առաջ, ոչ թե էսօր, մի քիչ ուշացել ենք, կամ մի որոշ ժամանակ անց, որ մարդիկ կամաց-կամաց հասկանային, որ սա տեղափոխելու խնդիր ունեն, 1-2 տարում տեղափոխեին: Կարծում եմ` մի քիչ «ռեզկի» ա, բայց այնուամենայնիվ քաղաքի շահերից ա բխում: Քաղաքի գեղեցկացման համար ա, հազար տեսակի հարցեր կան, մարդիկ են գալիս: Դուք մի վախեցեք, դուք ձեր քաղաքացիական իրավունքին վերաբերող հարցերով ոչ ոստիկանից վախեցեք, ոչ էլ որեւիցե մեկից: Իմ ոստիկանը հայտնվում է այն պահին, երբ կարգուկանոնը պահպանելու խնդիր կա, միջամտում է այն պահին, երբ 2 քաղաքացիներ իրենց հարաբերությունները ճշտելիս անցնում են ձեռքի կամ հայհոյանքի կամ տուրոդմփոցի: Մի վախեցեք, խնդրում եմ, կարմիր բերետավորներից, դուք ինձանից էլ չպիտի վախենաք, ես ով եմ, որ ինձանից վախենաք»:
2011-09-14 10:28:04
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը գիշերային ակումբների մասին ("Չորրորդ Ինքնիշխանություն"). «Կազինոները քաղաքից դուրս հանենք, նաչնոյ կլուբները քաղաքից դուրս հանենք, արտադրությունները քաղաքից դուրս հանենք…Բացօթյա առեւտուրը թողնենք, կրպակները թողնենք, կաֆեները թողնենք, հա՞: Բայց ինչի՞, կարող ա՞ պետք ա, չէ՞, որ նաչնոյ կլուբը մեր քաղաքում ա: Վատ քաղաք ա՞»:
2011-09-13 13:12:53
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ անկախության քսանամյակի մասին. «Անկախության շրջանում մեր ունեցած կորուստների արդյունքն այսօրվա համատարած անբարօրությունն է, նյութապաշտությունը, անարդարությունը, մարդու արժանապատվության ոտնահարումն ամեն քայլափոխի եւ մարդկանց այլասերումը: Մերօրյա խորհրդանիշը ոսկե հորթն, է եւ տարեցտարի մեր ժողովրդի մի մասը՝ հիմնականում «քաղաքական էլիտա կոչեցյալը», առավոտից երեկո այդ ոսկե հորթին է երկրպագում»,–ասել է բանախոսը։ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարը ընդգծել է, որ Երրորդ հանրապետության վախճանի մասին պետք է մտածել այսօրվանից, որպեսզի այնպես չլինի, որ «համակարգի փլուզումից հայ ժողովուրդը մնա փլատակների տակ»: «Ժողովուրդը հղի է Չորրորդ հանրապետության ծնունդով, ուստի պե՛տք է գործել»:
 1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
 Գյումրին և Վանաձորը չեն կարող իրարից անկախ էական զարգացում ապրել: Խնդիրները պետք է դիտել Հայաստանի երկու խոշոր քաղաքների զարգացման գաղափարախոսության և հստակ ծրագրի մեջ: Մենք համոզված ենք, որ պետք է որպես առաջնահերթ խնդիր դնել խոշոր ռեսուրսների հայթայթումը՝ Գյումրիի և Վանաձորի արտադրական հզորությունների, այդ քաղաքների՝ Հայաստանի և տարածաշրջանի համար պատմական, տնտեսական նշանակության վերականգնման համար:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հայ-թուրքական սահմանին այսօրվա չքավորության, ծանր սոցիալական պայմաններում ապրող Գյումրի: Սա պետական անվտանգության խնդիր է: Գյումրին պետք է լինի արագ զարգացող, տնտեսապես գրավիչ, կենսունակ քաղաք:

Վարդան Օսկանյան
«Համախմբում» կուսակցության նախագահ

Գյումրի, 26.08.2016թ.
Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը ղեկավարություն չունի կամ նույն այդ ղեկավարությունը չի նկատում ժողովրդին: Այս էլ որերորդ անգամ երկրի առաջին դեմքերը լռում են եւ ոչինչ չեն ասում: Լռում է Սերժ Սարգսյանը, Գալուստ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Լռում են այնպես, ինչպես ապրիլյան արյունալի մարտական գործողությունների ժամաբնակ, ինչպես մյուս բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ: Լռում են, հետո զարմանում, թե ինչու ժողովուրդն իրենց չի վստահում կամ չի աջակցում: Այսքանից հետո ինչպես աջակցի:

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյան

18.07.2016թ.

 Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հայաստան, Գյումրի, 25.06.2016թ.
Չեմ բացառում Արցախի անկախության ճանաչումը եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացի հետ կապված Ադրբեջանի կեցվածքը ուղղակի պարտադրում է հայկական կողմին այս հարցերում ավելի վճռական քայլերի դիմել: Ինչպիսին կլինեն այդ քայլերը՝ անկախության ճանաչո՞ւմ, թե՞ պայմանագրի ստորագրում. դա պետք է որոշի հաջորդ նախագահը եւ կառավարությունը:
Այս տասը տարվա ընթացքում երկու անգամ նման իրավիճակներ ունեցել եմ: Եւ եթե այն ժամանակ կտրուկ մոտեցումներ չձեռնարկեի, ապա շատ հավանական է, որ բանակցային գործընթացը շատ անբարենպաստ ձեւով շարունակվեր Հայաստանի համար: Չեմ կարծում, որ այդպես է: Իսկ եթե նույնիսկ այդպես է, ապա չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքի տակ գնանք ինչ-որ զիջումների:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 2008թ.
Կարելի է պնդել, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք կիսում կամ հնչեցնում են նմանատիպ մտահոգություններ, սակայն նշված խնդիրների իրագործումը ներկայիս քաղաքական դաշտը դեռևս չի կարողացել ապահովել: Հետևաբար, ողջունելի է նոր ուժը, որ կարող է այս տագնապալի ներքաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակում կատարել 70 տոկոս աղքատություն ունեցող հասարակության չարդարացված սպասումներն ու վերականգնել հարյուր հազարավոր արտագաղթածների կորսված հույսերը:
Այսպիսով, քաղաքական նոր կուսակցության արդյունավետ գործողությունների հետևանքով կարող է տեղի ունենալ իրական ՀԱՄԱԽՄԲՈՒՄ:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի ՖԲ էջից 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` [email protected]

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan