|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ԼՂՀ ԱՇԽԱՐՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
ՀՀ Սահմանադրությունը` նվեր քաղաքապետին2012-05-04 15:01:49 Այսօր Մաշտոցի պուրակում շուրջ 85 օր պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար պայքարող երիտասարդ ակտիվիստները նվեր կհանձնեն քաղաքապետին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել է բնապահպան ակտիվիստ Արփինե Գալֆայանը` մանրամասնելով այսօր տեղի ունենալիք ակցիայի նպատակը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրությունը հանձնելու են քաղաքապետին եւ տեղեկացնելու, թե որոնք են տեղական ինքնակառավարման մարմինների եւ դրանց ղեկավարի գործառույթները: «Սահմանադրության գրքույկում հատկապես ընդգծել ենք այն հատվածները, որոնք պետք է ուշադրության արժանանան քաղաքապետի կողմից: Հուսով ենք` քաղաքապետը սա կընդունի»,- նկատել է Գալֆայանը` հավելելով, որ նման ակցիա անցկացնելու որոշումը կայացրել են մայիսի 1-ից հետո, երբ նախագահի հանձնարարականով Տարոն Մարգարյանը որոշեց պուրակում տեղադրված կրպակները ապամոնտաժել: Նա նշել է, որ այսքանով «Մաշտոցի պուրակ» պայքարը չի ավարտվում, քանի որ իրենց ոչ օրինաչափ գործողությունների համար պետք է պատասխան տան այն բոլոր ոստիկանները, ովքեր ամբողջ պայքարի ընթացքում ուժ են կիրառել ակտիվիստների նկատմամբ: Այս պահին մեկնարկել է երիտասարդ բնապահպանների եւ ակտիվիստների երթը դեպի քաղաքապետարան` սիմվոլիկ նվերը հանձնելու եւ ակցիա անցկացնելու նպատակով: |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դավիթ Շահնազարյանը ոչ ընդդիմություն է, ոչ էլ քաղաքական գործիչ Հայաստանը կտոր-կտոր են արել եւ խժռում են Արդարադատության նախարարը, ցինիզմը եւ ժողովրդի նյարդերը Տիգրան Սարգսյանը եւ Գյուլնազ տատը Գողական խաղացողները գնում են բանակ, զենք վերցնում ու կրակում...
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||