|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ԼՂՀ ԱՇԽԱՐՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Մեղադրյալն իր մեղքը չի ընդունել2012-05-04 09:58:44 Դեռեւս ապրիլի 12-ին արտառոց դեպք էր գրանցվել Գյումրիում. սպանվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որի նշանադրությունը Ղուկասյանի դստեր հետ պետք է տեղի ունենար հաջորդ օրը: Սպանությունից որոշ ժամանակ անց կալանավորվեց 28-ամյա Հարություն Սարգսյանը: «Ժողովուրդը» զրուցել է Հարությունի փաստաբան Լուսինե Սահակյանի հետ, որը նշել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ նրան կալանավորել են առանց հիմնավորման: Վերջինս ասել է, որ ինքը շատ վրդովված է, քանի որ լրատվամիջոցները սխալ տեղեկություններ են տարածում` իր պաշտպանյալի հետ կապված: «Իր հետ կապված սխալ ինֆորմացիա են տարածում, եւ մենք պատրաստվում ենք հերքում խնդրել: Նախ եւ առաջ խախտում են անմեղության կանխավարկածը եւ իրեն ներկայացնում են որպես հանցագործության կատարող: Ավելին, նշվում է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչել, զենքի տեղն է ցույց տվել, իբրեւ թե ինքը, որ ցմահ ազատազրկում չստանա, համագործակցում է իրականացնողների հետ: Իրականում ինքն իրեն մեղավոր չի ճանաչում: Համենայնդեպս, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս այդ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հիմնավոր կասկածի մասին նյութեր պատրաստել, սակայն այն որեւէ ապացույց չի ներկայացրել, որը կարող էր հիմնավորել, որ նա որեւէ կապ ունի հանցագործության հետ»,-նշել է փաստաբանը: |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դավիթ Շահնազարյանը ոչ ընդդիմություն է, ոչ էլ քաղաքական գործիչ Հայաստանը կտոր-կտոր են արել եւ խժռում են Արդարադատության նախարարը, ցինիզմը եւ ժողովրդի նյարդերը Տիգրան Սարգսյանը եւ Գյուլնազ տատը Գողական խաղացողները գնում են բանակ, զենք վերցնում ու կրակում...
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||