ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Խաչատուր Սուքիասյանը վստահ է

2012-05-04 09:56:06

«Առավոտ» թերթը գրում է, որ ի հեճուկս այն լուրերի, թե Խաչատուր Սուքիասյանն այլեւս չի ուզում մասնակցել ՀԱԿ հանրահավաքներին, որովհետեւ ասել է, թե մի անգամ դրա համար կրակն է ընկել՝ երեկԱզատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքին նա եկել էր եւ մնաց մինչեւ վերջ:

«Մեր հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր եղբոր՝ Սարիբեկ Սուքիասյանի շանսերը թիվ 10 ընտրատարածքում, հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն էլ սատարելու է ոչ թե Սարիբեկ Սուքիասյանին, այլ՝ Գարեգին Նուշիկյանին, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե Գարեգին Նուշիկյանին ով է պաշտպանում, ով ուզում է՝ թող պաշտպանի: Ես շատ բարձր եմ գնահատում իմ եղբոր շանսերը, եւ նա հաղթելու է միանշանակ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը թիվ 10 ընտրատարածքի թեկնածուների մասին հայտարարել էր, որ «այնտեղ երկու տնտեսվարող իրար դեմ թեկնածություն են դրել: Նրանցից ոչ մեկն իմ կուսակցությունից չէ, այնտեղ ՀՅԴ-ն ընդհանրապես թեկնածու չունի: Բայց ես կցանկանամ, որ հաղթի Գարեգին Նուշիկյանը: Որովհետեւ, իմ կարծիքով, նա ավելի շատ է համապատասխանում այդ նոր կուլտուրայի մասին մեր պատկերացումներին, քան նրա մրցակիցները: Սա շատ պարզ է»,- հիշեցնում է թերթը: 

Share


ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:

Հովհաննես Իգիթյան

Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից
 Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին
 Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:

Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` info@top-news.am

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan