|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ՀԱՅԱՍՏԱՆ ԼՂՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Թբիլիսին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաք2012-05-03 16:15:52 Թբիլիսին Կովկասի մշակութային եւ պատմական մայրաքաղաքն է, Քութայիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:Նա նշել է, որ Վրաստանի մայրաքաղաքը տարածաշրջանային կենտրոն է համարվում եւ նրա դերն օրեցօր աճում է: Սահակաշվիլիի խոսքով` Թբիլիսիի կարեւորությանը այսօր շատ ավելի մեծ է, քան երբեւէ: «Թբիլիսին պատմական եւ մշակութային առումով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մայրաքաղաքն է: Հարցրեք Դաղստանի բազմազգ բնակչությանը` ինգուշներին, չեչեններին, օսերին, ինչ են մտածում այս մասին: Թբիլիսին բոլորի համար պատմական եւ մշակութային կենտրոն է համարվում: Թբիլիսին տարածաշրջանի համար օրինակ է ծառայում բարեփոխումների եւ տնտեսական առաջընթացի տեսանկյունից»,- Սաակաշվիլիի խոսքերն է փոխանցում Epress.am-ը, հղում անելով «Գրուզիա օնլայնին»: |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իսկ Տիգրան Սարգսյանը թքած ունի Ինչու են լռում “Շանթի” աշխատակիցները
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||