ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Գալուստ Սահակյանը «պարոն հայհոյանքն» է

2012-05-03 12:36:21

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այն կարծիքին է, որ Գալուստ Սահակյանին Հայաստանի Հանրապետական կուսակցությունում «պահում են» հատուկ հայհոյելու համար: 

«Երբ Սերժ Սարգսյանը պետք է հայհոյի, խոսքը տալիս է Գալուստին: Գալուստ Սահակյանը հայհոյանք է, էդ մարդը պարոն հայհոյանք է: Ես նույնիսկ ամաչում եմ երեւանցիների համար, որ էդ ձեւի մարդ կա Երեւանում»,- Tert.am–ի հետ զրույցում ասել է Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իր մասին Գալուստ Սահակյանի վերջին մտքերին հայտարարություններին։

Aravot.am-ին Գալուստ Սահակյանը ասել էր, որ «Բագրատյանը 88-90 թվականներին կոշիկ չուներ հագնելու, սանդալներով ձմռանը ՀՀՇ-ի շտաբի կողքը ման էր գալիս» եւ հավելել. «Այնպես որ կոշիկի գաղափարախոսությամբ է եկել, դրա համար կոշիկից էլ խոսում է: Ինքը մի հատ չարոխատիպ կոշիկ էր հագնում, որ մոդա չէր, ամառ-ձմեռ դա էր հագնում, ձմեռը՝ մի քանի զույգ նասկիով»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն սա ասել էր, երբ լրատվամիջոցն առաջարկել էր արձագանքել Հրանտ Բագրատյանի՝ մարզերի բնակիչներին ուղղված խորհրդին՝ «երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան»:

Ի պատասխան, Հրանտ Բագրատյանն ասել է, որ ինքը չէ նման բան ասել, այլ՝ մարդիկ են ասել: «Ասում էին՝ ի՞նչ անենք, մենք էսի հանե՞նք»,-ասաց Հրանտ Բագրատյանը հավելելով, որ ինքը վարչապետ Տիգրան Սարգսյանին եւս կոշիկի հետ չի համեմատել (որ կոշիկն ավելի լավ վարչապետ կաշխատի), այլ լրագրողներն են Հրանտ Բագրատյանին առաջարկել, որ նշի որեւէ իր, որը կարող է վարչապետ աշխատել: Հրանտ Բագրատյանն էլ ասել է՝«կոշիկ»:

Իսկ, առհասարակ, ՀՀ նախկին վարչապետը նշել է, որ «կոշիկի թեման ես սովորել եմ պրեզիդենտ Բուշից» (նկատի ունի Իրաքում տեղի ունեցած միջադեպը, երբ մամուլի ասուլիսի ժամանակը լրագրողներից մեկը կոշիկ էր նետել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա):

Վերջում Հրանտ Բագրատյանը հավելել է, որ շատ ուրախ է, որ ժամանակին Գալուստ Սահակյանին «վռնդել է» աշխատանքից: Այսինքն՝ իրեն առաջարկվել է Գալուստ Սահակյանի նշանակել թաղապետ, սակայն Բագրատյանը մերժել է: 

Share


ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:

Հովհաննես Իգիթյան

Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից
 Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին
 Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:

Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` info@top-news.am

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan