|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ԼՂՀ ԱՇԽԱՐՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից կհանե՞ն2012-05-03 12:18:31Բողոքների նախապատմությունը հետեւյալն է. Փաշինյանը եւ Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել եւ խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են եւ կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու եւ նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը: |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Արդարադատության նախարարը, ցինիզմը եւ ժողովրդի նյարդերը Տիգրան Սարգսյանը եւ Գյուլնազ տատը Գողական խաղացողները գնում են բանակ, զենք վերցնում ու կրակում... «Ինքնաթիռը ոնց որ բանակ գնացող ավտոբուս լիներ»Մեծ մասը տղամարդիկ էին, ու հիմնականում՝ մարզերից Գյուղացին յոլա կգնա, իսկ խոշոր ընկերությանը պետք է օգնել
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||