|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ԼՂՀ ԱՇԽԱՐՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Պարզվել է ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը2012-05-03 09:52:56 Oրերս տեղի ունեցած մի իրադարձության արդյունքում պարզվել է ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը: Այդ մասին լավատեղյակ աղբյուրներին հղում անելով գրում է «Հայկական ժամանակը»:«ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ՀՀ ընտրական օրենսգրքով պարտավոր է ընտրողներին ծանուցել ընտրությունների օրվա եւ նրա քվեարկության տեղամասի գտնվելու վայրի մասին: Եվ ահա թերթին հայտնի է դարձել որ Վիզաների վարչությունը «Հայփոստին» պատվիրել է մեկ միլիոն 900 հազար ծանուցման առաքում: Սա այն դեպքում, երբ ՀՀ ընտրողների պաշտոնական թիվը 2 միլիոն 482 հազար է: ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Վաղինակ Քոչարյանը թվերի այս անհամապատասխանությունը թերթի թղթակցի հետ զրույցում պատճառաբանել է` հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի այն դրույթին, ըստ որի՝ ծանուցագրերը ուղարկվում են մեկից ավելի տեղամաս ունեցող համայնքների ընտրողներին: Այսինքն, ըստ Քոչարյանի, 580 հազարից ավելի ընտրողներ ապրում են համայնքներում, որտեղ ընտրողների թիվը երկու հազարից պակաս է: Ստացվում է, որ Հայաստանում առնվազն 290 բնակավայր կա, որտեղ երկու հազարից պակաս ընտրող կա: «ՀՀ ոստիկանությունից ակնկալում ենք ստանալ այս բնակավայրերի ցուցակը, որովհետեւ կարծում ենք` սա կասկածելի ցուցանիշ է: Բայց սա տվյալ հարցին առնչվող ամենակարեւոր տեղեկությունը չէ: Մեր տեղեկություններով, ոստիկանության առաքած մեկ միլիոն 900 հազար ծանուցումից մոտ 750 հազարը ետ է եկել, որովհետեւ պարզվել է, որ այդ ծանուցումների հասցեատերերը չեն բնակվում Հայաստանում: Ստացվում է, որ ՀՀ-ում առկա ընտրողների իրական թիվը մեկ միլիոն 150 հազար է: Սա՝ լավագույն դեպքում: Ստորեւ ներկայացնում ենք խնդրի վերաբերյալ մեր թղթակցի զրույցը Վաղինակ Քոչարյանի հետ: - Պարոն Քոչարյան, տեղեկություններ կան, որ ոստիկանության տրամադրության տակ կա ՀՀ-ում առկա ընտրողների ճշգրիտ ցուցակ: - Մենք ընտրողների թիվը հրապարակել ենք եւ գտնվողներով եւ չգտնվողներով, չենք տարանջատել: Մենք ձեզ բացատրել ենք, որ կապ չունի` քաղաքացին որտեղ է գտնվում`ՀՀ-ում, թե դրա սահմաններից դուրս: Եթե նա մեր քաղաքացին է, եթե նրա 18 տարին լրացել է, եթե նա չի ընկնում Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների տակ, այսինքն` անգործունակ չէ, դատարանի որոշմամբ ճանաչված ազատազրկման դատապարտված չէ, ապա նա իրավունք ունի մասնակցել համապետական ընտրություններին: -Այսինքն նման ցուցակ գոյություն չունի՞: -Ոչ, նման ցուցակ գոյություն չունի: -Ոստիկանությունը ծանուցագրեր է պատվիրել, ծանուցագրեր, որոնք պետք է ուղարկվեն ընտրողներին: Սակայն պատվիրված ծանուցագրերի թիվը կազմում է շուրջ 1 մլն 900 հազար: Այսինքն, շուրջ 600 հազար ընտրողներին ծանուցագրեր չե՞ն ուղարկվելու: - Ճիշտն ասած, ես չգիտեմ այդ թվային տվյալը որտեղից եք վերցրել, բայց մենք ոչ բոլոր ընտրատեղամասերի ընտրողներին ենք ուղարկում նման ծանուցումներ: Ուղարկում ենք միայն այն դեպքերում, եթե երկու եւ ավելի տեղամասեր կան համայնքում: Այսինքն, օրենքը հստակ նախատեսել է այն պահանջը, որի դեպքում մենք պետք է ուղարկենք ծանուցումներ: Ի դեպ, ծանուցագրեր ուղարկելու վերջնաժամկետը դեռ չի ավարտվել: Ընտրություններից առնվազն 3 օր առաջ պետք է ավարտենք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հանրության հետ շարունակում են մուկնուկատու խաղալ ընտրացուցակների, ընտրողների իրական թվի հարցով»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալին ձերբակալեցին 2013-05-23 17:10:08 Նա կաշառք էր վերցրել Անկարայում սպանել են Չեչնիայի հյուպատոսին2013-05-23 16:35:38 Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հայաստանը կտոր-կտոր են արել եւ խժռում են Արդարադատության նախարարը, ցինիզմը եւ ժողովրդի նյարդերը Տիգրան Սարգսյանը եւ Գյուլնազ տատը Գողական խաղացողները գնում են բանակ, զենք վերցնում ու կրակում... «Ինքնաթիռը ոնց որ բանակ գնացող ավտոբուս լիներ»Մեծ մասը տղամարդիկ էին, ու հիմնականում՝ մարզերից
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||