ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Մի քանի միլիոնանոց ծաղկեփունջ

2012-05-03 09:46:35

Հյուսիսային պողոտայում օրեր առաջ դրված է եղել ահռելի չափեր ունեցող ծաղկային մի կոմպոզիցիա: Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն, դա Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու նվերն է եղել իր նշանածին:

Թե այդ ծաղկեփունջը քանի ծաղկից էր բաղկացած, դժվար թե որևէ մեկին հաջողված լիներ հաշվել: Բայց, ամենահամեստ հաշվարկներով անգամ, սա մի քանի միլիոն դրամ հաստատ արժեցած կլինի: Խնդրո առարկա կոմպոզիցիան երկու հազար դրամանոց հինգ հազար ծաղկից է կազմված եղել, ինչը նշանակում է առնվազն տասը միլիոն դրամ: Չհաշված՝’ կոմպոզիցիայի համար անհրաժեշտ մյուս պարագաների արժեքը: «ՀԺ»–ն նշում է նաև, որ ծաղկեփունջը և նրա ծագումնաբանությունը մեծ աղմուկ են հանել և հարցը լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում: 

Share


ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:

Հովհաննես Իգիթյան

Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից
 Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին
 Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:

Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` info@top-news.am

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan