|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ԼՂՀ ԱՇԽԱՐՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Կրպակները կապամոնտաժվեն հենց այսօրվանից2012-05-02 14:31:07 Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժումը կսկսվի հենց այսօրվանից: Lurer.com-ը հաղորդում է, որ այդ մասին այսօր Տերյանի այգում լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երեկ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի հետ այցելել էր Մաշտոցի այգի, որտեղ դիմելով վերջինիս՝ ասել էր. «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաեւ մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաեւ այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, եւ լավ կլինի, որ ձեւը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երեւանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով»: |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Դավիթ Շահնազարյանը ոչ ընդդիմություն է, ոչ էլ քաղաքական գործիչ Հայաստանը կտոր-կտոր են արել եւ խժռում են Արդարադատության նախարարը, ցինիզմը եւ ժողովրդի նյարդերը Տիգրան Սարգսյանը եւ Գյուլնազ տատը Գողական խաղացողները գնում են բանակ, զենք վերցնում ու կրակում...
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||