ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Վահան Հովհաննիսյանի հետ բանավիճելու բան չունեմ

2012-05-02 14:06:37

Վահան Հովհաննիսյանի հետ բանավիճելու բան չունեմ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հարցին, թե Վահան Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել բանավիճել ՀՀԿ ղեկավար կազմից որեւէ մեկի հետ, համաձա՞յն է բանավիճել, պատասխանել է՝ համարժեք կլիներ: 

Նա նշել է, որ կարիք չկա որոշակի լարվածություն առաջացնելու: 

«Ես բանավիճելու բան չունեմ: Ես վիճելու մեծ ցանկություն չունեմ, բայց իմ սատիրան բավարար է, որ վիճելու խնդիրներ չառաջանային»,- մեկնաբանել է Գ. Սահակյանը:


Անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի այն հայտարարություններին, թե ՀՀԿ-ն խոչընդտում է իրենց քարոզչությունը, նա ասել է, որ քաղաքական ուժերը մտածում էին, թե իրենց խանգարողներ են լինելու, սակայն դաշտը բաց է: Գ. Սահակյանը նաեւ նշել է, որ նախընտրական քարոզարշավի առաջին տասնօրյակում ուժերն ասացին իրենց ասելիքը, հետո սկսեցին կրկնվել:

«Նրանց խոսքն այդքան չէ, որ մենք խոչընդոտենք, դաշտը բաց է, բոլորը լիարժեք կարողացան իրացվել ժողովրդի մեջ: Իմ կարծիքով՝ առաջատար են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, եւ 10-12 տոկոսից ցածր կարող են հավաքել մնացած ուժերը»,- մանրամասնել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով միասնական շտաբի` ՍԴ դիմելու որոշման մասին` նա ասել է, որ որեւէ միասնական շտաբ, որեւէ ուժ չի կարող հայտարարել, որ դիմել է ՍԴ, քանի որ այդ լիազորությունները չունի: Գալուստ Սահակյանի խոսքով` հենց սկզբից շտաբն իմիտացիոն բնույթ էր կրում, հենց այստեղ եւս դա հաստատվեց:

«Պատգամավորների համապատասխան քանակ կարող է դիմել ՍԴ, մինչ այսօր միասնական շտաբում դեկլարատիվ փաստաթուղթ ունենալ չեն կարողացել»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Այս մասին գրում է «Առաջին լրատվականը»: 

Share


ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:

Հովհաննես Իգիթյան

Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից
 Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին
 Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:

Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` info@top-news.am

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan