ՀԱՅԱՍՏԱՆ  ԼՂՀ  ԱՇԽԱՐՀ  ՓՈՂԵՐ  ՄԱՐԴԻԿ  ԱՌԱՋԸՆԹԱՑ  ԽՃԱՆԿԱՐ 

Ռոմնիի մամլո քարտուղարը հեռացել է

2012-05-02 13:17:30

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնիի մամլո քարտուղարը ստիպված էր լքել պաշտոնը, քանի որ բացահայտ գեյ է: Այս մասին հատնում է 1in.am-ը, հղում կատարելով The Washington Post-ին: 

Ռիչարդ Գրենելը, որը եղել է արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերով մամլո քարտուղարը, այս առիթով հատուկ հայտարարություն է տարածել: Գրենելի խոսքով՝ «անձնական հարցերի» քննարկման պատճառով իր աշխատանքը խիստ դժվարացել էր:

Ռոմնիի ընտրարշավի ներկայացուցիչ Մեթ Ռոուդսը ափսոսանք է հայտնել Գրենելի հեռանալու որոշման առնչությամբ: Ռոուդսի խոսքով՝ նախընտրական շտաբում ցանկանում էին, որ նա մնա:

Ավելի վաղ Գրենելը ամերիկացի պահպանողականների կողմից քննադատության էր ենթարկվել: National Review ամսագրում նույնիսկ ենթադրություն էր արվել, որ Բարաք Օբամայի կողմից միասեռականների ամուսնությունները աջակցություն ստանալու դեպքում Գրենելը կանցնի նրա ճամբար:

Agence France-Presse-ի տվյալներով՝ Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին Գրենելը աշխատել է ՄԱԿ-ում ամերիկյան առաքելության կազմում:

ԱՄՆ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որպես կանոն, քվեարկում են դեմոկրատների օգտին: Հանրապետականները կտրուկ դեմ են սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնմանը, մասնավորապես՝ միասեռական ամուսնությունները օրինականացնելուն: 

Share


ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ

ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ

ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ
ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:

Հովհաննես Իգիթյան

Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից
 Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին
 Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:

Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Էլեկտրոնային հասցե` info@top-news.am

Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan